Author Archives: PAPC Armenia

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Աստված օգնական, Վեհափառ Տեր

Սույն թվականի մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կայացավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացման արարողությունը, որին մասնակցում էր նաև Ձեր ներկայացուցիչը՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:


    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Եվրամիությունը աջակցում են մարմնավաճառության ընդլայնմանը Հայաստանում

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը խթանում է հանքային թալանը:

    ՎԶԵԲ-ի կողմից աջակցություն ստացող բրիտանական օֆշորում գրանցված «Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited) ընկերությունը շահագործում է Ջերմուկի Ամուլսարի ոսկու հանքավայրը։

    «Lydian International»-ը  օֆշորային ընկերություն է, այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ստեղծվել է 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում։


      Մանկապիղծները «երեխաների իրավունքների պաշտպանության» ակունքներում

      Վերջին օրերին հասարակության մեջ լայն քննարկման առարկա դարձավ այսպես կոչված «ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին օրենքի նախագիծը։

      Իսկզբանէ նշենք, որ ոչ նախկինում (երբ այդ օրենքի նախագիծը դեռ նոր էր մշակվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից) և ոչ էլ հիմա, օրենքի նախագծի մշակման համար պատասխանատու պետական մարմինները այդպես էլ չեն կարողանում հիմնավորել այդ օրենքի մշակման անհրաժեշտությունը։


        Ընտանեկան բռնության մասին օրենքի վերաբերյալ նյութերի հավաքածու

        Նյութը լրացվելու է: Տարբերակը վերջնական չի:

        Ներկայացնում ենք նյութերի ցուցակ, հետաքրքրվածներին Ընտանեկան բռնության մասին օրենքով: Այս պահին օրենքի ընդունումը սառեցվել է: Օրենքը կազմում է համակարգ` Ստամբուլյան կոնվենցիայի, այսպես կոչված բռնության մասին օրենքի և ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների:

        Տեսահոլովակ, վիճակագրական տվյալներով`  

        https://www.youtube.com/watch?v=YJDMlihqg0c

        Բուն օրենքի նախագիծը `

        Պատճեն` hanun.am/doc/brnutyun.pdf
        http://www.moj.am/legal/view/article/978

        Փոփոխությունները ընտանեկան օրենսգրքում /կարգավիճակը պարզ չի/
        http://lori.mtad.am/files/docs/11598.pdf


          Հայ երեխաները ևս մանկապիղծների համաշխարհային ցանցի թիրախ

          Միջազգային կառույցների պարտադրանքով ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումները, որի ավարտին  Արդարադատության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։

          14963319_1155522527819066_3232910909012360461_n

          Ազգային ժողովի կողմից «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումը կստեղծի նախադրյալներ և օրինական հիմքեր տարբեր իրավական հիմնավորումներով միջամտելու ընտանիքի միջանձնային հարաբերություններին, կազմալուծելու ընտանիքները և երեխաներին ընտանիքներից օտարելով տեղափոխել ապաստարաններ:


            ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների պարտադրանքի ներքո

            Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, Եվրամիությունը Հայաստանին պարտադրում է մինչև 2016 թ․ ավարտը ընդունել  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, ընտանիքները կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար:

            ars_8804


              Կառավարությանը պարտադրում են ընդունել երեխաներին ընտանիքներից օտարելու միջազգային ստանդարտներ

              2016 թվականի մարտի 10-ին, Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, ՀՀ Կառավարությունը հաստատել է «Կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը», որտեղ առավել դյուրին հնարավորություն է ընձեռնվում երեխաներին ժամանակավոր ապաստարաններ տեղափոխելու և այլ անձանց կամ հաստատությունների  կողմից երեխաներին խնամատարության վերցնելու և վերջնականորեն ընտանիքներից օտարելու համար (https://www.egov.am/sessions/archive/2016/03/10/ ):


                Միջազգային կառույցների պահանջով ցուցակագրվում են այն ընտանիքները, որոնց երեխաները պետք է օտարվեն և տեղափոխվեն ապաստարաններ

                Եվրոպական շրջանակ. «ԵՄ 2020թ. ռազմավարություն և ԵՄ Եկամուտների և կենսապայմանների վիճակագրության անցկացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը 2015 թվականից առ այսօր  իրականցնում է տնային տնտեսությունների անդամների սոցիալական ներառումների վիճակագրական ուսումնասիրություն` ներառյալ 1-16 տարեկան երեխաները` գրանցելով հագուստի, սննդի, հանգստի, կրթության, առողջության, բնակարանային պայմանների վիճակը, ժամանցի անցկացման և վճարովի դպրոցական միջոցառումների մասնակցության հնարավորությունները (http://www.armstat.am/am/?nid=576):


                  Հայտարարություն

                  Շուրջ մեկ տարի է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Եվրամիության տարբեր պաշտոնյաներ ինչպես ԵՄ ամբիոններից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար բարձրաձայնում են որոշակի խմբի անձանց նկատմամբ խտրականության, կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների, կանանց իրավունքների պաշտպանության բացակայության, ընտանեկան բռնության կանխարգելման մասին՝ մատնանշելով այդ առնչությամբ ՀՀ օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:


                    Մամլո հաղորդագրություն – «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» ամենամյա համաժողով

                    Հաշվի առնելով հայ ընտանիքին և հոգևոր-ազգային արժեհամակարգին նետված մարտահրավերները և արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքները, դեկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Երևանի Թեքեյան կենտրոնի (հասցե՝ Խանջյան 50) նիստերի մեծ դահլիճում  մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» խորագրի ներքո տեղի կունենա «Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները,  դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով ամենամյա համաժողով: