Category Archives: ԼՈՒՐԵՐ /ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ/

“Գենդերային” շահագրգիռ շրջանակների կողմից տարածվում է ապատեղեկատվություն

medal

Գենդերային այլասերվածություններ դավանող և պաշտպանող հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են իրողությունները գլխիվայր ներկայացնել, հիմնավորելով, որ “գենդեր” կոչված եզրույթը ընդամենը կանանց և տղամարդկանց իրավունքների պաշտպանությանը միտված հասկացություն է, վերցված միջազգային համապատասխան օրենքներից և բացատրական բառարաններից:


    Միգուցե դարձի գաք տիկին Ռուզաննա Ծատուրյան:

    ruzԼսել` http://www.vem.am/am/programs/shows/5658/

    Վեմ ռադիոկայան, 29 օգոստոսի 2013 թվական: Քննարման մասնակիցներ՝ ԱԺ նախկին պատգամավոր, աստվաածաբան Վարդան Խաչատրյան, Նիկոլ Գալանտերյանի անվան Բեմարվեստի համալսարանի ռեկտոր Արմեն Նալբանդյան եւ ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյան: Զրույցի թեման՝ ”Ի՞նչ ասել է «կանանց իրաւունքներ»”:

    Ռուզաննա Ծատուրյան – “Հայաստանի ընտանիքներում սերը բացակայում է: ”


      Հայտարարություն

      Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Կառավարությունը  Հայաս­տանի Հան­­րապետության Ազ­գային ժողով ներկայացրեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքում իրականացրած փոփոխությունները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին և հայ ընտրողին գոյություն ունեցող իրողությունները ոչ ճիշտ կերպով ներկայացնելու հերթական փորձ:


        «Երկրում այլասերման քարոզի արգելքը Համահայկական Ծնողական Կոմիտեի (ՀՀԾԿ) հիմնական նպատակներից մեկն է»

        dds

        «Համահայկական Ծնողական Կոմիտեի (ՀՀԾԿ) համակարգող Արման Բոշյանի հարցազրույցը  Miasin.Ru պորտալին.

        - Արման, պատմեք խնդրեմ, երբ եւ ինչ նպատակով է ստեղծվել «Համահայկական Ծնողական Կոմիտեն (ՀՀԾԿ):


          Հայաստանի կանայք որպես գենդերային թատրոնի գլխավոր դերակատարներ

          imagesԳենդերային դերեր բաշխող եվրոպածին կազմակերպությունների առաջնային թիրախը հայաստանում ԿԱՆԱՅՔ ԵՆ։ Պատահական չէ, որ ոչ մի տեղ չենք հանդիպի տղամարդկանց աջակցող որևէ ՀԿ, սակայն կանանց աջակցող ՀԿ – ների ծայրը չի երևում։
          Նրանք բոլորը հանդես են գալիս իբր թե կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ, սակայն իրականում քարոզում են կնոջ գենդերային դերակատարման դասընթացներ։
          Տվյալ կազմակերպությունները իրենց գործելավոճով շատ են նմանվում տարատեսակ աղանդների՝ օրինակ աջակցում են թե նյութական, թե բարոյահոգեբանական վատ դրության մեջ գտնվող կանանց՝ այդպիսով ձեռք բերելով վստահություն։
          Նույն ոճով իրենց “զոհ”- երին են գտնում աղանդավորները՝ փողոցներում մասնագիտորեն տնտղում են անցորդների, որոնք այս կամ այն կերպ ցուցադրում են խնդիրներ ունենալու նշաներ։ Խնդիրներ ունեցող մարդկանց վստահությունը ձեռք բերելը ավելի դյուրին է՝ հերիք է ինչ որ կերպ աջակցելանհատին և նա “քոնն է”։ Նա օգնողին սկսում է դիտարկել որպես ընկեր, որպես փրկիչ։


            ՀՀ վաստակավոր գենդերները

            medal

            «Ստոպ գենդեր Հայաստան» նախաձեռնող խումբը, չցանկանալով զերծ մնալ գենդերային հիմնահարցերի լուսաբանմամբ զբաղվող անձանց ըստ արժանվույն գնահատելու ցանկությունից, սահմանել է հատուկ մրցանակ այդ անվանակարգում:

            Շնորհավորենք մրցանակակիրներին:

            Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց “ազատ” սեքսի և գենդերի աննախադեպ գովազդի համար պարգևատրվում է <<ՀՀ վաստակավոր գենդեր>> կոչումով


              ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՐԱԴՈՔՍԻ ՕՐԸ

              paradox-copy-294x300Այսօր մարդկության պատմության մեջ տեղի ունեցած Մեծագույն Պարադոքսի տոնն է: Դա հայերիս Ազգային ինքնության օրն է, որն ընդունել է մեր Ազգային Ժողովը: Այսինքն այսօր՝ օգոստոսի 11-ին, մենք տոնելու ենք այն փաստը, որ կանք, չնայած Բելի, Շապուհի, խաչակրաց արշավանքների, մեզ ֆրանգեցնող Հռոմի պապերի, հերետիկոսների համար վառած խարույկների, ճիշտ ժամանակին արտերում ցանած մորեխի ձվերի, վաշխառուների ձեռքում մնացած հայակերտ քաղաքների, Աբդուլ Համիդի, Քեմալի և այլոց բազմաթիվ ճիգերի: Կանք, չնայած նրանց ուզածն ու երազածը մեր ազգային ինքնության վերացումն էր:


                Պատվի՛ր քո հորն ու մորը…

                nkՊատվի՛ր քո հորն ու մորը…

                Երեխաների պաշտպանության լավագույն միջոցը Աստծո պատվիրաններին հավատարիմ լինելն է՝ թե՛ ծնողների համար, թե՛ երեխաների. «Զավակնե՛ր, ձեր ծնողներին հնազա՛նդ եղեք Տիրոջով, որովհետև դա է ճիշտը. «Պատվի՛ր քո հորը և մորը». Սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի՝ «որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա»: Հայրե՛ր, ձեր զավակներին բարկության մի՛ դրդեք, այլ նրանց մեծացրեք Տիրոջ խրատով և ուսմունքով»: Եփ.6.1-4


                  ԳԵՆԻ, ԳԵՆԴԵՐԻ ՈՒ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՖԵՅՍԲՈՒԿԻ ՄԱՍԻՆ

                  imagesՀետին մտքով ենք ուժեղ: Երբ հունիսի 30-ին Ֆեյսբուկի տեր ու հիմնադիր, տարիքին անհամամասնորեն հարուստ 28-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգ
                  ն և իր 700 աշխատակիցները դուրս եկան Գեյ-շքերթի, մենք պարզապես քմծիծաղ տվեցինք: Սակայն հուլիսի 29-ին Ֆեյսբուկն արգելափակեց գյումրեցի Մանուկ Մովսեսյանի նախաձեռնած համացանցային քվեարկությունը՝ ընդդեմ ՀՀ «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 57 օրենքը, որտեղ գենդերը սահմանվում է որպես տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք: Երկու օրվա քվեարկության արդյունքը ի՞նչ պետք է լիներ. ընդամենը շուրջ 500 ձայն: Բայց Ֆեյսբուկը փրփրեց, էջը «սփամ» անվանեց ու փակեց: Վախեցե՞լ էր: Ինչի՞ց: Հաջորդ իսկ օրը, հուլիսի 30-ին, Russia.ru կայքում իր անձնական էջի նույն այդ Ֆեյսբուկի կողմից արգելափակելու մասին գրեց օգտատեր Վադիմ Գորշենինը: Պատճա՞ռը: Շատ պարզ. այդ մարդը տանել չի կարող «սոցիալապես վերակողմնորոշված սեռի» ներկայացուցիչներին, ինչի մասին հրապարակավ գրել է ֆեյսբուկյան իր  էջում, սակայն խիստ գրական լեզվով: Ֆեյսբուկն էլ կողպեց Գորշենինի էջը, առհավետ: Փաստորեն, այդ հանրային ցանցը, որի տերը Գեյ-շքերթների ակտիվիստ է, իսկ 700 գլուխ «ադմիններն» ու այլ աշխատողները նույնպես հանրորեն գիտակցված  ինտերակտիվ գենդերափոխներ են, սկսել է Գեյ- շարժման հակառակորդների գրաքննությունը: Սրան էլ հասանք:


                    Ի գիտություն …

                    armenia_map_engԻ գիտություն “Համահայկական ծնողական կոմիտեի” և ընտանիքի ու ավանդական հոգևոր արժեքների պաշտպանությամբ հանդես եկող համախոհների.

                    Գենդերային և սեռական բազմազանություն քարոզող “Գունաշատ Հայաստան” ֆեյսբուկյան էջի (սեղմեք այստեղ բացելու համար) ադմինը դիմել է իր 164 օգտատերերին “Համահայկական ծնողական կոմիտե” էջի փակման խնդրանքով:

                    Հանդուրժողականության ինչպիսի դրսևորում…

                    Հայտարարությունը  Colorful Armenia կայքում:


                      Ընդդեմ Յուվինալ արդարադատության

                      uviԸնդդեմ Յուվինալ արդարադատության պայքարի նվիրյալ փաստաբանները ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ավստրիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից,Ֆրանսիայից,Գերմանիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Ղազախստանից, Լատվիայից, Լիտվայից, Հոլանդիայից, Նոր Զելանդիայից,Նորվեգիայից, Կանադայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից ստեղծել են ընդդեմ Յուվինալ արդարադատության /Հակայուվինալ արդարադատության գործակալություն/ կազմակերպություն: