ԳԵՆԻ, ԳԵՆԴԵՐԻ ՈՒ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՖԵՅՍԲՈՒԿԻ ՄԱՍԻՆ

By | August 8, 2013

imagesՀետին մտքով ենք ուժեղ: Երբ հունիսի 30-ին Ֆեյսբուկի տեր ու հիմնադիր, տարիքին անհամամասնորեն հարուստ 28-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգ
ն և իր 700 աշխատակիցները դուրս եկան Գեյ-շքերթի, մենք պարզապես քմծիծաղ տվեցինք: Սակայն հուլիսի 29-ին Ֆեյսբուկն արգելափակեց գյումրեցի Մանուկ Մովսեսյանի նախաձեռնած համացանցային քվեարկությունը՝ ընդդեմ ՀՀ «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 57 օրենքը, որտեղ գենդերը սահմանվում է որպես տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք: Երկու օրվա քվեարկության արդյունքը ի՞նչ պետք է լիներ. ընդամենը շուրջ 500 ձայն: Բայց Ֆեյսբուկը փրփրեց, էջը «սփամ» անվանեց ու փակեց: Վախեցե՞լ էր: Ինչի՞ց: Հաջորդ իսկ օրը, հուլիսի 30-ին, Russia.ru կայքում իր անձնական էջի նույն այդ Ֆեյսբուկի կողմից արգելափակելու մասին գրեց օգտատեր Վադիմ Գորշենինը: Պատճա՞ռը: Շատ պարզ. այդ մարդը տանել չի կարող «սոցիալապես վերակողմնորոշված սեռի» ներկայացուցիչներին, ինչի մասին հրապարակավ գրել է ֆեյսբուկյան իր  էջում, սակայն խիստ գրական լեզվով: Ֆեյսբուկն էլ կողպեց Գորշենինի էջը, առհավետ: Փաստորեն, այդ հանրային ցանցը, որի տերը Գեյ-շքերթների ակտիվիստ է, իսկ 700 գլուխ «ադմիններն» ու այլ աշխատողները նույնպես հանրորեն գիտակցված  ինտերակտիվ գենդերափոխներ են, սկսել է Գեյ- շարժման հակառակորդների գրաքննությունը: Սրան էլ հասանք:

Էս դեռ ոչինչ: Օրերս Մեծ Բրիտանիայի միասեռականների սրճարաններն ու ակումբներն իրենց զորակցությունն են հայտնել ԱՄՆ-ի ու Կանադայի նման հաստատություններին առ այն, որ վերջիններս բոյկոտել են ռուսական օղին: Այս մեկի պատճա՞ռն ինչ է: Թե բա ինչո՞ւ է Ռուսաստանի Պետական Դուման ընդունել, իսկ երկրի Նախագահը ստորագրել մի օրենք, որով հետայսու արգելվում է քարոզել ոչ ավանդական սեռական հարաբերությունները՝ ուղղված երեխաներին: Պետք է արձանագրել, որ ՌԴ-ում այդ օրենքը ուժի մեջ է մտել նույն այն օրը, երբ մեր երկրի Սահմանադրության երաշխավորը վավերացրել է հակասահմանադրական թիվ 57 օրենքն ու մեր երկրում իրավահավասար է դարձրել մանկապիղծներին, կենդանաշին և այլ էկզոտիկ գոյերին՝ բնականոն սեռական ճաշակի տեր մարդկանց հետ:

Ու ի՞նչն է հետաքրքիրը: Սպառողական շուկայի մի մասը կորցնելու վտանգից խուճապահար, «Ստոլիչնայա» օղի արտադրող SPI խումբը, ի դեմս ընկերության սեփականատեր Վալ Մեդվեդեվի, օր առաջ շտապեց դիմել Մեծ Բրիտանիայի ԼԳԲՏ ընկերակցությանը մի բաց նամակով, որում իր հարգանքն ու սերն էր հաղորդել ամեն տեսակի այլասերվածներին և աշխատել համոզել, որ «Ստոլիչնայան» միշտ եղել ու մնում է ԼԳԲՏ-ի նվիրյալն ու բարեկամը:

Այստեղ միտք է ծագում, որ մեր Ազգային Ժողովում նստած օլիգարխներն ու կուսակցան ձեռներեցները պատահական չէ, որ քվեարկել են այս թիվ 57 օրենքի օգտին: Դա ծայրահեղ անուշադրության կամ բնական տգիտության հետևանք չէր ամենևին: «Գենդերային օրենքին» կողմ քվեարկելով, մեր ընտրյալները, Վալ Մեդվեդևի պես, բայց ուրույն ձևով, դարձյալ սեր են բացատրվել միասեռականների զորեղ ցանցին: «Կողմ» կոճակը սեղմելով, նրանք երկնագույն ախպերությանը իրենց «սիրո նամակն» են ուղարկել: Սեղմել են, որովհետև վախ են ունեցել, որ աշխարհի ծիածանագույն նոր տիրակալները ռուսական օղու օրն են գցելու մեր Զիմզիմովների ապրանքները. մոլիբդենից ու պղնձից բռնած՝ մինչև գարեջուրն ու ծիրանը:

Ի դեպ, ծիրանի մասին: Կարծում եմ, որ պատահական չէր նաև այն հանգամանքը, որ վերջերս անցած կինոփառատոնի օրերին տեղի է ունեցել «Իմ անունն է Վիոլեթ» հայ լեսբուհու պատումի ցուցադրումը: Հանճարեղ Երվանդ Քոչարից հետո խորը նիրհած բնությունը հուշել է իր զավակին, որ համաշխարհային կինոշուկայի ճանապարհը այնուհանդերձ կարելի է հարթել՝ սակայն անբնական ձևով: Պարզապես կարելի է խոշորացույցի տակ գտնել հայաստանցի լեսբուհի և ամբողջացնել այդ բացառիկ կերպարը, որպես խիստ արդիական և ուշագրավ մի երևույթ: Ի՞նչ կա, որ: Համաշխարհային կինոն պակա՞ս ցնդաբանություններ է մեծ էկրան հանել: Հայն ինչո՞ւ առիթից ու ֆինանսավորումից չօգտվի:

Այսպիսով, ստացվում է, որ հետայսու Ոսկե ցուլին երկրպագելը հավասարազոր է գենդերային շարժմանը ծառայելուն: Գոնե այն բանի համար, որ փառքի ու ճանաչման լուսատուները ամուր են պահում լեսբուհիների առնական ձեռքերը: Իսկ բարձրախոսներից լսվելիք գովերգումը հնչեցվում է միայն միասեռականների նրբին ձայներով:

Ստացվում է, որ պատահական չէր վերջին տարիներին մեզ հետևողական  ու լկտի կերպով խաբել-համոզելը, թե իբր աշխարհի հանճարները՝ դու մի ասի, «գենդեր» են եղել. Լեոնարդոն, Ալեքսանդր Մեծը, Չայկովսկին և շատ ուրիշներ: Բայց որ իրենցից յուրաքանչյուրի դեպքը ուսումնասիրեք՝ շա՜տ կծիծաղեք: Օրինակ, Լեոնարդոյի հետ կապված վարկածը հիմնվում է այն բանի վրա, որ նա բացակայել է քաղաքից մի քանի տարի: Բա ի՞նչ էր անում և ո՞ւր էր: Պատասխանների տարբերակներ են՝ հանցագործություն է կատարել ու բանտում նստել, չնայած՝ փաստեր չկան; կամ կնոջ շոր է հագել ու ապրել այդ տարիներին որպես կին, չնայած՝ փաստեր դարձյալ չկան; կամ անցել է զուգահեռ տիրույթ, հեռավոր ապագա, և այնտեղից արտագրել իր զարմանահրաշ know-how-ներն ու գծագրերը: Փաստերը գծագրերն են, ուրիշ առերևույթ փաստարկ չկա; կամ եկել է Կիլիկիա, Հայաստան, նկարել հայերի դիմանկարները, Բագարավանքը և այլ կոթողներ, Հայաստանի մասին վեպ է գրել, որից պահպանվել է գլխացանկը: Սու՜ս, ոչ ոք չիմանա: Կա ևս մի փաստարկ. Լեոնարդոն մի առ ժամանակ տուն է վարձել իր ընկերոջ՝ Ֆրանչեսկո Մելծիի հետ միասին: Հիմա հարց. իսկ մեզանից կամ մեր պատգամավորներից, ո՞ր մեկը չի ապրել ուսանողական տարիներին հանրակացարանի սենյակում ընկերների հետ, կամ վարձով սենյակը կիսել, կամ շրջագայության ժամանակ ապրել ընկերների հետ հյուրանոցի համարում, կամ էլ՝ տղերքով կամ աղջիկներով ոտ ու գլուխ քնել: Դրանից ո՞վ դարձավ Լեոնարդո դա Վինչի: Կամ դրանով Լեոնարդոն ո՞նց դարձավ միասեռական: Գրեթե նույն տրամաբանությամբ են ծիածանափայլ երանգը ստացել մնացած հանճարները: Զղջացել են միայն Գյոթեին՝ ազգանվանը հակառակ:

Մեծերին հետմահու պղծելու միասեռական հանրույթի այս գործընթացը հիշեցնում է երեկվա ճորտի աշխուժությունը, որը հարստանալով՝ մի սիրուն տոհմածառ է պատվիրում լավ մասնագետների, որոնք էլ գյուղի քյոխվեք նկարեն ճյուղերին, էլ՝ Սասնա քաջեր, էլ՝ խնամի-բարեկամ կաթողիկոսներ ու թագավորներ:

Ստացվում է, որ մենք աններելի նիրհել ենք որոշ ժամանակ ու արթնացել մի աշխարհում, ուր ոչ միայն հեռուստատեսության էկրանն է երկնագույն, այլև մեծ կինոն ու նույնիսկ՝ երեխաների մուլտիկները: Չէ՞ որ սույն ամսվա սկզբին Քեյփթաունում կայացած մամլո ասուլիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքի վարչության գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները հայտնել են «Հավասարների և ազատների» ծրագրի մեկնարկի մասին, որը պետք է սատարի ԼԳԲՏ անդամներին ու սկսի համապատասխան կինոարտադրությունն ու գրականության հրատարակումը: Միայն Մեծ Բրիտանիան մի քանի օր առաջ որոշում է կայացրել ամբողջ 5 միլիարդ ֆունտ սթեռլինգ հատկացնել իր պետական բյուջեից՝ այդ նույն նպատակներին: Չմոռանանք Վ.Լենինի հայտնի կարգախոսը, որ «բոլոր արվեստներից մեզ համար կարևորագույնը հանդիսանում է կինոն»:  Ստացվում է, որ անչափահասներին այլասերելու միտումը այժմ այնպիսի թափ է ստանալու, որ ձեր իսկ տան տեսափլեերը ցուցադրելու է ձեր իսկ երեխաներին տեսարաններ, ուր Միքքի Մաուսը լկստվում է իր բոյ-ֆրենդի հետ, իսկ Ձյունանուշիկը կրքոտ համբուրվում է Ձմեռ Պապի հետ: Դե Ճերմականուշն էլ իր յոթ թզուկներին հերթով ու միանվագ է սիրում:

Աշխարհն, այո, շուռ է եկել ու սրընթաց սլանում դեպի անդունդը: Սակայն ինչո՞ւ չփորձենք մենք՝ մերոնցով, դիմակայել այդ սատանայական նախագծին: Ինչո՞ւ չփորձենք նաև օրինակ ծառայել կարգին ազգերին: Կեղծը վախ է ապրում շիտակից, չարը՝ սպրդում արդարից: Դա՛ է պատճառը, որ անհանգիստ է, էջեր է կողպում համացանցում, խուսափում բաց բանավեճից: Սակայն չարի դեմ պայքարելու մեր պատմական փորձն անթիվ, անհամար է: Դա մեր հոգևոր առաքելությունն և այժմ նաև Ավարայրն է, ուր մի կողմից՝ ողջ Հայաստանը, իսկ մյուս կողմից՝ երկնագույն փղերին հեծած, մեր գենը կործանող գենդերը: Բա կռիվ չտա՞նք:

Լիա Ավետիսյան

 


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 753