Պատվի՛ր քո հորն ու մորը…

By | August 9, 2013

nkՊատվի՛ր քո հորն ու մորը…

Երեխաների պաշտպանության լավագույն միջոցը Աստծո պատվիրաններին հավատարիմ լինելն է՝ թե՛ ծնողների համար, թե՛ երեխաների. «Զավակնե՛ր, ձեր ծնողներին հնազա՛նդ եղեք Տիրոջով, որովհետև դա է ճիշտը. «Պատվի՛ր քո հորը և մորը». Սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի՝ «որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա»: Հայրե՛ր, ձեր զավակներին բարկության մի՛ դրդեք, այլ նրանց մեծացրեք Տիրոջ խրատով և ուսմունքով»: Եփ.6.1-4

Դեռ հավիտենից առաջ Աստված ծրագրել էր և մեր կողքին հայր և մայր դրեց, որպեսզի նրանք խնամեն ու մեծացնեն մեզ` Նրա զավակներին:

Հետաքրքիր է, չէ՞,  մենք որքան էլ մեծանում ենք, միևնույնն է, մեր ծնողները միշտ մեզ երեխա են համարում, ինչն իհարկե, երբեմն վիրավորում է մեր ինքնասիրությունը: Բայց մենք էլ մոռանում ենք, որ ինչքան էլ մեծանում ենք, միևնույնն է՝ չենք ունենում այն կենսափորձը, որ նրանք են ձեռք բերել: Ուստիև մենք միշտ կարիք ունենք նրանց խորհուրդները լսելու:

Ամենակարևորն այսօր, սակայն, յուրաքանչյուր երեխայի համար իր ծնողներին գնահատելն ու նրանց պատվելն է: Բայց, ցավոք,  մենք` երեխաներս, երբ գալիս է նրանց գնահատելու և նրանց կատարածները արժևորելու ժամանակը, պատրաստ չենք կամ դժվարանում ենք…

Երբ դեռ փոքր էինք, մեր ծնողները մեզ համար աշխարհի ամենալավ ծնողներն էին, մենք ուրիշների մոտ հպարտանում էինք, թե մեր հայրիկն աշխարհի ամենալավ, ամենախելացի ու ամենաուժեղ մարդն է, իսկ ա՛յ, մայրի՜կը, նրա մասին ուղղակի կարելի է ոչինչ չասել, որովհետև ո՞ւմ հայտնի չէ, որ նա աշխարհի ամենաբարի, ամենաքնքուշ, ամենագեղեցիկ, ամենահոգատար, ամենահամեղ ուտելիքներ պատրաստող մայրիկն է: Մենք նրանց կողքին մեզ այնքան ապահով ու պաշտպանված էինք զգում… Ուզում էինք ամեն կերպ նրանց նմանվել… Նրանք մեզ համար աշխարհում ամենամեծ հեղինակությունն էին: Մենք հարցեր էինք տալիս և մտածում, որ միայն նրանք գիտեն դրանց պատասխանները…

Մենք գիտեինք, որ նրանք մեզ շատ են սիրում, սիրում են, որովհետև կանք, սիրում են այնպիսին, ինչպիսին կանք, մեր թերություններով ու առավելություններով, և ասում էին, որ մենք աշխարհի ամենաանուշիկ երեխան ենք, նրանք ուրախանում էին մեր ուրախություններով, իսկ մենք փորձ էինք անում ուրախացնել նրանց… չարություններ ու ուրիշներից սովորած «տրյուկներ» էինք անում` գրավելու համար նրանց ուշադրությունը, և, մեզ թվում էր, թե նրանց զարմացնում ենք, և գուցե երբեք էլ չենք մտածել, թե ինչքան ենք նրանց կտրել իրենց գործից` ստիպելով, որ մեզ ուշադիր լսեն կամ նայեն: Եվ անգամ մտքներովս չի անեցել, որ մենք և՛այն ժամանակ, և՛ հիմա շատ թերություններու նենք, բայց նրանք, դրանք տեսնելով, սիրում են մեզ: Նրանք մեզ սիրում են անգամ այն ժամանակ, երբ մենք նրանց ցավ ենք պատճառում, անգամ, երբ բղավումեն:

Այդ ժամանակ նրանք մեզ համար իդեալական ծնողներ էին, և մենք էլ երազում էինք, որ երբ մեծանանք, նրանց համար ամեն ինչ անելուենք: Երազում էինք…

Բայց ի՞նչ եղավ,  երբ մեծացանք… Մեր ճանապարհները բաժանվեցին… Մենք սկսեցինք նկատել, որ ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ մեր ծնողներն ունեն թերություններ… Բայց, ցավոք, շատ դեպքերում մենք չփորձեցինք հասկանալ նրանց և այն մեծ սիրով, որով նրանք են սիրումմեզ, չփորձեցինք սիրել նրանց… Մեկ-երկու գիրք կարդացինք, մեկ-երկու բան սովորեցինք, և մեզ թվաց, թե խելացի ենք և ամեն ինչ գիտենք, և այլևս կարիք չկա, որ մեր ծնողները մեզ ինչ-որ բանում օգնեն կամ խորհուրդ տան….Մենք մեզ կարծեցինք խելացի և ժամանակի հետ քայլող մեկը, իսկ մեր ծնողները մեզ թվացին հին, պահպանողական, ժամանակի թելադրանքները չհասկացող, տխրադեմ մարդիկ…

Այսպես բոլոր ժամանակներում բախվում են հայրերն ու որդիները…

Միգրող, երբ կորցրել էր ծնողներին և ապրում էր ծանր հուշերի դառնությունն, ասում է.

«Բայց ես ինչ իմանայի, որ հորս ասած մեկ խոսքի մեջ ավելի մեծ իմաստություն կար, քան իմ կարդացած հարյուրավոր գրքերի»:

Աստվածաշունչն ասում է. «Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո օրերը երկարանան այն երկրի վրա, որ քո ՏերԱստվածը կտա քեզ….»Ելից 20.12:

Աստված ասում է` պատվի՛ր: Ի՞նչ ես անում դու այսօր: Պատվու՞մ ես ծնողներիդ: Հնազանդվու՞մ ես, սիրու՞մ ես, փորձու՞մ ես հասկանալ նրանց, ուշադի՞ր ես, հոգատա՞ր ես, քաջալերո՞ւմ ես, շնորհակալություն հայտնո՞ւմ ես, կիսո՞ւմ ես նրանց մտահոգությունները, անհրաժեշտության դեպքում օգնո՞ւմ ես, որ կարողանան, օրինակ, ժամանակակից տեխնիկայից օգտվել, թե մտածում ես` դա նրանց խելքի բանը չէ: Այնպես, ինչպես այսոր դու վերաբերվում ես քո ծնողներին, վաղն այդպես քեզ վերաբերվելու ենք երեխաները: Ցանիր՛ այսօր, որ հնձես վաղը:

Արա՛ այդ ամեն օր, վաղը կարող է ու չինել….

Կազմեց՝ Անահիտ Թադևոսյանը


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 954