Երեխաների դաստիարակությանը նվիրված պատգամը

By | August 9, 2013

hovhanՀովհան Ոսկեբերանը /347-407/ տոնելի սուրբ հայրերից է, ովքեր հայտնի են ,,Երկոտասան վարդապետք,, անունով: Նա թողել է մատենագրական հարուստ ժառանգություն, որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ:  Նրա հայերեն թարգմանված գործերի մեջ մեծ տեղ է գրավում երեխաների դաստիարակությանը նվիրված պատգամը: Մի քանի պատառիկներ եմ մեջ բերում, որոնք կցանականայի, որ ուղեցույց լինեն մեզ համար, մեր երեխաների դաստիարակության հարցում. ,,Խնդրում և աղաչում եմ ձեզ, սիրելիներս, եկեք մեծ խնամքով վերաբերվենք մեր երեխաներին ու ամեն կերպ հոգ տանենք նրանց հոգու փրկության մասին, ընդօրինակեք երանելի Հոբին, ով վախենալով նրանց մտովի մեղսագործությունից նրանց համար զոհեր մատուցեց և երևան բերեց մեծ հոգատարություն: Ընդօրինակեք Աբրահամին, որ նույնպես ձեռուոտ չէր ընկնում հարստության և ունեցվածքի համար, այլ հոգ էր տանում աստվածային օրենքների մասին, թե ինչպես դրանք պահպանել, և անվնաս ժառանգել սերունդներին:

Ծնողները չպետք է մտածեն այն մասին, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնեն, այլ այն մասին, թե ինչպես նրանք դառնան բոլորից հարուստ բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինության ինչքով՝ որքան էլ նրանք շատ բաների պակասություն ունենան, կենսական ու պատանեկան ինչպիսի հրապուրանքներ էլ որ ունենան: Եվ ջանադրաբար հարկավոր է քննել նրանց ներսուդուրս անելը,  նրանց զրույցներն ու հավաքները, իմանալով,որ եթե դրանք մերժելի են, ապա Աստծուց ոչ մի վարձատրություն չեն ստանա: Չէ՞որ,եթե մեզնից հաշիվ է պահանջվում ուրիշներին հոգ տանելու համար, իսկ ասված է՝ ,,Ոչ ոք միայն իրենը թող չփնտրի այլ նաև ընկերոջինը,, /Ա Կորնթ. 20.24 /,ապա որքան ավելի է պահանջվելու երեխաների համար: Իսկ դու ամեն ինչ անում և ձեռնարում ես, որպեսզի նրանք գեղեցիկ ձի ունենան, հրաշալի տուն, մեծարժեք հողեր, իսկ որպեսզի հոգին լավը լինի և ունենա բարի կամք, դու ամենևին ուշադրություն չես դարձնում:

Երբ նկատում ես, որ ինչ-որ օտարական քո երեխայի ականջակոթին է հասցնում, դու վրդովվում ես, զայրանում, չարանում և գազանային ցասումով ապտակում ես հարվածողին,  իսկ երբ նկատում ես, թե ինչպես է ամեն օր սատանան քո որդու ականջին փսփսում, թե ինչպես է չարը նրան արատավորում, դու հանգիստ քնում ես, չես վրդովվում, չես զայրանում, որդուդ չես փախցնում ամենասարսափելի գազանից: Եվ ի՞նչ մարդասիրության կարող ես արժանանալ, ինչո՞վ կարող ես արդարանալ: Ի սկզբանե երեխաներին քեզ հետ ապրել չվերապահեցի՞: Նրանց գլխին քեզ ուսուցիչ կարգեցի, դաստիարակ, խնամառու և ղեկավար, նրանց վրա ողջ իշխանությունը քո ձեռքը տվեցի: Ի՞նչ արդարացում կստանաս, եթե անհոգությամբ նայես նրա թռչկոտումներին, եթե նա անզուսպ և սանձարձակ է: Բայց հարկ է, որ այդ ամենին, հենց սկզբից հետևեիր՝ սանձեիր, երբ նա դեռ փոքր էր ու սանձի ենթակա: Ջանադրությամբ ուսուցանեիր, անհրաժեշտ ուղղությամբ տանեիր, զսպեիր նրա հոգեկան պորթկումները, երբ նա դեռ ավելի ընկալունակ էր ազդեցությունների նկատմամբ: Մոլախոտը այն ժամանակ պետք է հանել, երբ տարիքը դեռ փխրուն է և հեշտ է դուրս քաշվում. ահա այդ ժամանակ, անուշադրության մատնված կրքերը չէին ուժգնանա, և անուղղելի չէին դառնա: Ով անփույթ է իր երեխաների հանդեպ, նա թեկուզ  և մյուս հարցերում լավ և կարգին մարդ լինի, միևնույն է այդ մեղքի համար արժանանալու է ծանրագույն պատժի:

Հրեաներն ունեին մի ոմն քահանա, խոնարհ ու բարեպաշտ մի մարդ, նրա անունը Հեղի էր: Նա երկու որդիների հայր էր: Տեսնելով, որ նրանք դեպի չարն են գնում, չէր զսպում ու չէր խոչընդոտում, այսինքն՝ ողջ ջանադրությամբ չէր պատժում, այլ փորձում էր միայն խոսքով հասկացնել, նրանց շեղել անառակությունից և մշտապես ասում էր այսպիսի խոսքեր. ,,Մի´արեք, որդյակներ, իմ լսած լուրը բարի չէ,, /Ա Թագ. 2:24/:

Ճիշտ է, այդ խոսքերն էլ բավական կլինեին նրանց ուղղելու համար, բայց, քանի որ նա ամեն ինչ չէր անում, ինչ հարկավոր էր, ապա Աստծուն հանեցիր և որդիների դեմ: Անբարեպատեհ խնայելով և´ իրեն, և´ երեխաներին, երեխաների հետ միասին կորցրեց սեփական փրկությունը…,,:

Անուշ Մանասերյան


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 716