“Գենդերի” սահմանումը Օքսֆորդի բառարանում, կամ ինչի մասին է լռում “Մեդիա Կենտրոնը”

By | August 16, 2013

media«Մեդիա կենտրոն-ի հարթակի օգոստոսի 16-ին բանավեճում, որը վերաբերվում էր ՀՀ թիվ 57 Օրենքին /”Գենդերի Օրենք”/ , վարող անձը չիմացությամբ, թե միտումնավոր խեղաթյուրում էր իրականությունը և մեջբերում կատարում “Գենդերի” սահմանումը ըստ Օքսֆորդի Անգլերեն բառարանի մասնակի և յուրովի.

Ըստ մեկնաբանի՝ «14-րդ դարից «գենդեր» բառն օգտագործվել է որպես քերականական եզր` սահմանելու համար արական, իգական և չեզոք սեռերը որոշ լեզուներում: «Տղամարդ կամ կին լինելու» իմաստը նույնպես օգտագործվել է 14-րդ դարից սկսած, սակայն տարածում է գտել միայն 20-րդ դարի կեսերին: Թեև թե´ գենդեր, թե´ սեռ բառերը ունեն միևնույն` «տղամարդ կամ կին լինելու» իմաստը, դրանք սովորաբար օգտագործվում են փոքր-ինչ տարբեր ձևերում. սեռը բնորոշում է կենսաբանական     տարբերությունները, մինչդեռ գենդերը սահմանում է մշակութային կամ սոցիալական տարբերությունները»: 

Այս սահմանումը Օքսֆորդի Անգլերեն բառարանից մեջբերված է,  սակայն կա նաև նույն Օքսֆորդի հոգեբանական բառարանը (A Dictionary of Psychology (3 ed.)Andrew M. Colman), որտեղ հստակ տրված է ձևակերպում “Գենդերին”, որպես գենդերային ինքնություն /The role in one’s subjective sense of self of one’s own personal negotiation with *masculinity and *femininity as framed …/ “Սուբյեկտիվ ներքին ինքնագիտակցությունը համապատասխանելու տղամարդու և կնոջ ձեռքբերովի վարքին”` այսինքն սեռափոխությանը:

Այսինքն, Օքսֆորդի հոգեբանական բառարանը հստակ մատնանշում է, որ Գենդերը տարբեր սեռերի անձանց ձեռքբերովի, սոցիալական վարք է, որի մասին մոռանում է , չգիտի, կամ էլ չի ցանկանում մատնանշել հաղորդման վարողը:

Այսինքն, ՀՀ թիվ 57 Օրենքի մեջ “Գենդեր”-ի սահմանումը իմաստային առումով, ուղղակիորեն վերցված է Օքսֆորդի հոգեբանական բառարանի մեջ Գենդերի սահմանումից: Առ այսօր, ոչ ՀՀ Կառավարությունը և ոչ էլ ՀՀ Ազգային Ժողովը չեն մատնանշում այն անձին կամ կազմակերպությանը, որի “թեթև ձեռքով” թիվ 57 Օրենքում ամրագրվել է “Գենդերի” սահմանման նման ձևակերպումը:

Հղում տալով գենդերային “տեսության” հիմնադիրներից մեկին (John Money)  շեշտենք հեղինակի փաստարկը`

http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/00926239408403428#.Ug5OuJLfDao

“Գենդերային ինքնություն” հասկացությունը առաջին անգամ հրապարակվել է մամուլում 1966թ նոյեմբեր 21-ին տրանսսեքսուալների համար նոր բժշկական կենտրոնի բացման առիթով Johns Hopkins հիվանդանոցում: Սա էլ տեղեկատվություն հետաքրքրվողների համար, այնպես, ձեռքի հետ “Գենդեր” պաշտպանող մեր մոլորյալ, բայց դարձի գալու հույսը չկորցրած մեր հայրենակիցներին:


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 896