Հայաստանի կանայք որպես գենդերային թատրոնի գլխավոր դերակատարներ

By | August 21, 2013

imagesԳենդերային դերեր բաշխող եվրոպածին կազմակերպությունների առաջնային թիրախը հայաստանում ԿԱՆԱՅՔ ԵՆ։ Պատահական չէ, որ ոչ մի տեղ չենք հանդիպի տղամարդկանց աջակցող որևէ ՀԿ, սակայն կանանց աջակցող ՀԿ – ների ծայրը չի երևում։
Նրանք բոլորը հանդես են գալիս իբր թե կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ, սակայն իրականում քարոզում են կնոջ գենդերային դերակատարման դասընթացներ։
Տվյալ կազմակերպությունները իրենց գործելավոճով շատ են նմանվում տարատեսակ աղանդների՝ օրինակ աջակցում են թե նյութական, թե բարոյահոգեբանական վատ դրության մեջ գտնվող կանանց՝ այդպիսով ձեռք բերելով վստահություն։
Նույն ոճով իրենց “զոհ”- երին են գտնում աղանդավորները՝ փողոցներում մասնագիտորեն տնտղում են անցորդների, որոնք այս կամ այն կերպ ցուցադրում են խնդիրներ ունենալու նշաներ։ Խնդիրներ ունեցող մարդկանց վստահությունը ձեռք բերելը ավելի դյուրին է՝ հերիք է ինչ որ կերպ աջակցելանհատին և նա “քոնն է”։ Նա օգնողին սկսում է դիտարկել որպես ընկեր, որպես փրկիչ։

Գենդերային թատրոնը, ինչպես նաև աղանդավորները, բացի հասուն կանանց, նաև որպես պոտենցիալ թիրախ են ընտրում դեռահասներին, պատանիներին։ Շատ հաճախ կարելի է զբոսայգիներում հանդիպել “յեհովայի վկա” կազմակերպության աշխատակիցներին, որոնք զբոսնում են երկու-երկու, իրենց կազմակերպության քարոզաթերթիկներն են միտումնավոր թողնում այգու այն վայրերում որտեղ երեխաները հաճախակի են հավաքվում։

Գենդերային ռեժիսյորները նույնպես իրենց շարքերն են ներգրավում պատանիներին և դեռահասներին։
Գախտնիք չե, որ պատանիները ձևավորման այն փուլում են գտնվում, երբ իրենց մեջ գնում է պայքար, որը ի վերջո պետք է հանգեցնի կյանքում, հասարակությունում իրենց տեղը, դիրքը գտնելուն։ Եվ այդ ներքին պայքարից լիիրավ օգտվում են հակապետական մի շարք կազմակերպություններ։ Գենդերային թատրոնը կազմակերպող տարատեսակ ՀԿ-եր և անգլիախոս չակերտավոր անհատներ իրենց շարքերն են ներգրավում պատանիներ և դեռահասներ ու Հայաստանում ընդհանուր առմամբ աղջիկների։
Նրանք որսում և գտնում են տանը խնդիրներ ունեցող, ծնողական հսկողությունից դուրս մնացած պատանիների, այցելում են հեռավոր շրջաներ, որտեղ պատանին բացի դժվարություններից ոչինչ չի տեսնում։ Եվ ամեն ուր քարոզվում է ՝ “Կանայք Հայաստանում պաշտպանված չեն, կանայք Հայաստանում ենթարկվում են տարատեսակ բռնությունների, և այլն և այլն”։
Պատանի աղջիկներին սովորեցնում են անգլերեն բառեր՝ leadership, human rights, women rights, gender equivalence, women and girls are not as free as in other countries ու այդպես շարունակ: Այս բառակապակցությունները պատանիներին ստիպում են մտածել, որ իրենք եվրոպացի են, որ ահա սա է քաղաքակրթությունը, որ նրանք անըդնհատ կրկնելով այս մոգական բառերը զերծ կմնան հետամնացությունից և ոչ քաղաքակիրթ հայ հասարակությունից։ Եվ վերջում ամփոփելով քարոզչական գործողությունները, գենդերային ռեժիսյորները մատուցում են ահա սա՝ Have you ever stated regretfully “I wish I were a men” and 63,8% of Armenian women said YES- Այսինքն Հայաստանի կանանց 63,8% կցանկանար տղամարդ լիներ( ահա բացահայտվում է նրանց գենդերային դերը, ռեժիսյորը մեզ բոլորիս համոզում է, որ գենդերը լավ բան է)։

Բայց այստեղ պետք է բաց չթողնել ամենկարևոր հանգամանքը՝ ինչուՙ Հայաստանում գենդերային թատրոնի թիրախն են հանդիսանում կանայք, ինչուՙ քարոզամեքենան սկսեց իր գործունեությունը հենց կանանցից։

Երևի ըստ նրանց, եթե հեղափոխեն կանանց, ապա տղամարդիկ ավելի շուտ կհեղափոխվեն։


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 758