«Երկրում այլասերման քարոզի արգելքը Համահայկական Ծնողական Կոմիտեի (ՀՀԾԿ) հիմնական նպատակներից մեկն է»

By | August 25, 2013

dds

«Համահայկական Ծնողական Կոմիտեի (ՀՀԾԿ) համակարգող Արման Բոշյանի հարցազրույցը  Miasin.Ru պորտալին.

- Արման, պատմեք խնդրեմ, երբ եւ ինչ նպատակով է ստեղծվել «Համահայկական Ծնողական Կոմիտեն (ՀՀԾԿ):

-Կոմիտեն ստեղծվել է հուլիսի 3-ին` Երեւանյան Աշխարհաքաղաքական Ակումբի նիստում: Ստեղծման նպատակն հանդիսանում է ընտանիքի ու ավանդական արժեքների պահպանումը, ինչն հանդիսանում է ժամանակակից մարտահրավերներին ուղղված համարժեք պատասխան, հասարակության համախմբումը ընտանեկան ինստիտուտի շուրջ եւ Հայաստանում գենդերային այլասերումների ներդրումների խոչընդոտմանը: Վերջինս, մասնավորապես, օրենսդրական մակարդակով ընդունվել է 2013 թ-ի մայիսի 20-ին` մեր խորհրդարանի կողմից «գենդերային հավասարության մասին» օրենքի ընդունմամբ:

- Ինչն է, Ձեր կարծիքով, մղել ՀՀ խորհրդարանին` ընդունել հակաաստվածային ու մարդկային բնությանն հակառակ «գենդերային հավասարության մասին» օրենքը:

- Օրենքը, նախ եւ առաջ, հակասահմանադրական է եւ հակապետական, այսինքն, ես կարծում եմ, որ նրա ջատագովները վնաս են հասցնում հայկական պետականությանը` հօգուտ մեր անմիջական հարեւանների: Դրա համար, թող այդ հարցերին, արդեն ավելի հանգամանորեն պատասխանի Ազգային Անվտանգության Ծառայությունը: Ինչ վերաբերում է օրենքի ընդունմանը, ապա կարծում եմ, որ խորհրդարանի մի մասն այն ընդունել է հենց օրենքը չգիտենալով, ինչը դիվերսիա է հանդիսանում, իսկ մյուս մասը ճնշման տակ կամ արտաքին ուժերի պահանջով:

- Նման օրենքի ընդունումն ուղղված է ընտանեկան ինստիտուտի ոչնչացմանը` «ընտրության ազատություն», «հավասարություն», «մարդու իրավունքներ» եւ այլ ստերի քողի տակ: Սույն օրենքն իսկապես սպառնալիք է ներկայացնում պետականությանը, քանի որ պետությունը ​​հիմնվում է ընտանիքի վրա: Ինչ է պետք, Ձեր կարծիքով, անհապաղ ձեռնարկել, որպեսզի այս չարաբաստիկ օրենքը վերացվի:

- Փաստացի օրենքն արդեն հանվել է. բավական էր բացել մարդկանց աչքերը գենդեր հասկացության նկատմամբ, եւ ժողովուրդն հստակ որոշեց իր դիրքորոշումն այդ երեւույթի նկատմամբ, որպես հայկական արժեքներին դավաճանություն:                                    Գենդեր բառն Հայաստանում արդեն դարձել է հայհոյանք կամ շատ կոշտ անպատվություն, եւ չեմ թաքցնի, մենք այս գործընթացի նախաձեռնողներից մեկն էինք:  Դրա համար, տվյալ փուլում, օրենքը գործում է լոկ պետական ​​պաշտոնյաների եւ հենց իրենց` ջատագովների դեմ: Կա, անգամ, «Օրինաց երկիր» կուսակցության անդամների սեռափոխությունը պահանջող շարժում`57-րդ  օրենքին համապատասխանելու համար:
Ինչ վերաբերում է իրավական փոփոխմանը, ապա սրա համար Սահմանադրական դատարանում օրենքը վիճարկելու կամ  այդ հետկանչի համար խորհրդարանում քվեարկություն կազմակերպելու ժամանակ կպահանջվի:                                                        Օրենքը վերացնելու հարցում հիմա հետաքրքրված է ե’ւ պետությունը, ​​ե’ւ ժողովուրդը, որովհետեւ մարդկանց այլեւս հնարավոր չէ գենդերին ենթարկել, քանի որ Հայաստանում սկսվել են գործընթացներ, որոնք արդեն չեն կանգնեցնի ոչ արտաքին, ոչ ներքին ուժերը: Մեր թիկունքում տեղի է ունենում հայ ժողովրդի շահերի դավաճանում, եւ ես վստահ եմ, որ հայրենիքի դավաճանները վաղ թե ուշ պատասխան կտան քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

- Գոյություն ունե՞ն, արդյոք, էլի ինչ-որ նմանատիպ օրենքներ, որոնք փորձում են ընդունել ՀՀ-ում:

Հայաստանի վրա գրոհը ընթանում է օրենքների փաթեթի տեսքով, ոչ թե միայն 57-րդ օրենքով: Հերթացուցակում «ընտանեկան բռնության մասին» անչափահասների վերաբերյալ արդարադատության հիմնական օրենքն է, որը պետական պաշտոնյաների կողմից բացահայտ ահաբեկչություն է արտոնում մեր երեխաների դեմ եւ իրավունք է տալիս` երեխաներին խլելու առողջ ընտանիքից: Եվ «խտրականության մասին» օրենքը, որը պահանջում է ոչ միայն օրինապահություն, այլեւ բառացիորեն ծնկի գալ ամեն տեսակի այլասերվածների առջեւ: «Խտրականության մասին» օրենքը, փաստորեն, Հայաստանում հակամարտությունների դաշտ կստեղծի: Հակամարտությունների դաշտը դա պետությունների ոչնչացման հատուկ տեխնոլոգիա է. ընդունվում է օրենք, որին ոչ մի քաղաքացի չի ենթարկվի, իսկ ուժային կառույցները ստիպված կլինեն դրանք կատարել:

Արդյունքում, ոստիկանը ոստիկանի դեմ կելնի, ծնողները` ոստիկանների դեմ, բայց, թերեւս, շատ ոստիկաններ, լինելով պարկեշտ մարդիկ, նույնպես կարող են հրաժարվել նման օրենքի կատարումից, ինչը կհանգեցնի հակամարտության` արդեն գործադիր իշխանության ներսում: Սա արդեն կարելի է որակել որպես Հայաստանը ոչնչացնելու եւ նրա տարածքը շահագրգիռ հարեւաններին հանձնելու անմիջական ու նպատակային ծրագիր:

Ցավոք, այս ամենի հենքի վրա, ինձ թվում է, որ մեր խորհրդարանը նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչի կհանգեցնի նմանատիպ օրենքների ընդունումը, եւ կոմիտեի հիմնական նպատակներից  մեկը` ոչ միայն մարդկանց, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանին տեղեկացնելն է` այդ օրենքների իրական էության մասին:

- Ինչով, ըստ Ձեզ, ամբողջ աշխարհում սփռված սփյուռքահայերը, կարող են օգնել դիմակայելու հակահայկական եւ հակապետական ​​օրենքների ընդունմանը:

- Սփյուռքահայերը կարող են օգնել խոսքով,  նկարահանել տեսաուղերձներ` Հայաստանի կառավարությանը եւ պահանջել 57-րդ օրենքի վերացումն ու երկրում այլասերումների քարոզի արգելումը, իսկ արդեն մենք` կհոգանք, որ մեր կառավարությունն այդ ուղերձները տեսնի:

Հիշեցնեմ, որ  երկրում այլասերումների քարոզի արգելումը Համահայկական Ծնողական Կոմիտեի հիմնական նպատակներից մեկն է:

- Արման, Դուք առաքինի գործով եք զբաղվում, նպաստում եք հայ ժողովրդի ավանդական քրիստոնեական արժեքների պահպանմանը, հավանաբար շատ սփյուռքահայեր կցանկանային միանալ Համահայկական Ծնողական Կոմիտեի գործունեությանը: Նշեք, խնդրեմ, ՀՀԾԿ-ի հաղորդակցման տվյալները կամ կայքի հղումը, եթե այդպիսիք կան:

- Այն փաստը, որ ՀՀԾԿ-ին մշտապես փորձում են խանգարել, պարբերաբար գրոհելով մեր սերվերները, եւ նույնիսկ ուղարկելով սպառնալիքներ, միայն հաստատում է մեզ մեր ընտրած ճանապարհի ճշմարտացիության մեջ: Վերջերս ЛГБТ եւ գենդերային ակտիվիստների ընկերությունը, բացահայտ կերպով կոչ արեց իր կողմնակիցներին` քայլեր ձեռնարկել մեր կայքերը (http://hanun.am/?p=132) փակելու համար: Սա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ խոսքով ու մտքով նրանք մեզ չեն հաղթի, եւ ստիպված են ցույց տալ իրենց իրական վերաբերմունքը հայ ընտանիքի ու հայկական արժեքների պաշտպանների նկատմամբ: Սկզբունքորեն, մենք դրա համար նրանց երախտապարտ ենք, քանի որ մեր ժողովուրդը տեսավ, թե գենդերային ակտիվիստները իրականում, առանց «Մարդու իրավունքների մասին» եւ նմանատիպ կարգախոսներով դիմակի, ինչպես են վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին:


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 1,064