Հայտարարություն

By | August 30, 2013

Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Կառավարությունը  Հայաս­տանի Հան­­րապետության Ազ­գային ժողով ներկայացրեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքում իրականացրած փոփոխությունները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին և հայ ընտրողին գոյություն ունեցող իրողությունները ոչ ճիշտ կերպով ներկայացնելու հերթական փորձ:

 

ՀՀ Կառավարության կողմից նշված օրենքում կատարած փոփոխությունները որևէ կերպ չփոխեցին օրենքի  նախկին տարբերակում առկա գենդերային ձևակերպումները:

 

Մասնավորապես անփոփոխ մնացին հոդված 3-ում օգտագործված ուղղակի և անուղղակի գենդերային խտրականություն, գենդերային հավասարության քաղաքականություն,  գենդերային վիճակագրություն, գենդերային փորձաքննություն, գենդերային ներկայացվածություն, գենդերային հավասարություն, գենդերային իրավահավասարություն, գենդերային կարծրատիպեր, գենդերային վերլուծություն, գենդերային քվոտաներ (քվոտավորում) ձևակերպումները:

 

Փաստացի սույն օրենքը, ինչպես նախկինում, այնպես էլ փոփոխված տարբերակում պահպանում է «գենդեր» եզրույթը: Եթե նախկինում այն ձևակերպվում էր որպես տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, ապա օրենքի փոփոխված տարբերակում «գենդեր» եզրույթն այժմ օգտագործվում է առանց բացատրության և հիմնավորման:

 

Սույն օրենքը հիմնվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից հաստատած ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» վերաբերյալ հռչակագրի և ԵԽԽՎ «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության բացառման» թիվ 1728 բանաձևի վրա, որտեղ «գենդեր» եզրույթը ներառում է «սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն» իմաստային և իրավական ձևակերպումը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռափոխ անձանց  գենդերային զգացողություն՝ այլասերվածության բոլոր դրսևորումներով՝ /ԼԳԲՏ/ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր:

 

Սույն անձանց իրավունքների պաշտպանություն նշանակում է պաշտպանել նրանց սեռական հարաբերությունների ազատության քարոզը, համասեռական ամուսնությունները, միասեռականների կողմից երեխա որդեգրելու և կենսաբանական սեռը փոխելու իրավունքները:

 

Սույն օրենքի ինչպես նախկին, այնպես էլ փոփոխված տարբերակը հակասում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և ՀՀ Կրթության մասին օրենքի մի շարք հոդվածներին: Մասնավորապես.

ա.           Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 16, ինչպես նաև ՀՀ Սահ­մա­նադրության 35 հոդվածներին, որոնցում ասված է, որ ընտանիքը հասա­րա­կության բնական բջիջն է (ինչպիսին չեն կարող լինել միասեռական միությունները).

բ.             ՀՀ Սահմանադրության` 1) հոդված 14.1-ին, որտեղ խտրականության արգելվող դրսևորում­ների ցանկում բացակայում են ըստ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խտրականությունը.

2)            հոդված 8.1-ին, որտեղ ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում (բնականաբար, այստեղ օգտագործված «հոգևոր» եզրույթը հակասում է միասեռական կողմնորոշման և գենդերային ինքնու­թյան պաշտպանությանը).

3)            հոդված 43-ին, որտեղ ասվում է մարդու և քաղաքացու (մասնավորապես` հոդված 26-ում` մտքի, 27-ում` կարծիքն արտահայտելու, խոսքի, տեղեկու­թյուններ տարածելու և լրատվամիջոցների, հոդված 28-ում` միավորումներ կազմելու, հոդված 29-ում` հավաքներ անցկացնելու) հիմնական իրավունք­ների և ազատությունների օրենքով սահմանափակման մասին, եթե դա անհրաժեշտ է բարոյականության պաշտպանության համար (անշուշտ, այստեղ հիշատակված բարոյականությանն անհարիր է միասեռակա­նու­թյան հովանավորությունը).

գ. ՀՀ Ընտանեկան օրենսգրքի`1)                հոդված 10-ի կետ 1-ին, որի համաձայն` ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ կամավոր համաձայնությունը (ոչ թե նույն սեռին պատկանող անձանց).

2)            հոդված 41-ի կետ 2-ին, որում նշվում է երեխայի` ընտանիքում ծնողներից դաստիարակություն ստանալու և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքի մասին.

3)            նաև հոդված 51-ի կետ 1-ին, հոդված 53-ի կետ 1-ին և հոդված 59-ի գ) կետին,  ըստ որոնց` ծնողները պատասխանատվություն են կրում վերոնշյալի համար (ի դեպ, հոդված 112-ի կետ 2-ում նման պահանջ­ներ են դրվում նաև որդեգրողների առջև, իսկ հոդված 135-ի կետ 2-ում հաշվի են առնվում խնամակալ-հոգաբարձուի բարոյական և անձնական հատկանիշները):

ե.            ՀՀ Կրթության մասին օրենքի` 1) հոդված 4-ի կետ 3-ին, որտեղ մասնավո­րապես խոսվում է կրթական համա­կարգի` հայ ժողովրդի հոգևոր ներուժի ամրապնդմանը և ազ­գային արժեք­ների պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված լինելու մասին.

2)            հոդված 11.1-ին, որտեղ կրթության բովանդակության առջև դրված պահանջներից է նպատակաուղղվածությունը երիտասարդ սերնդի դաստիարակմանը, պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորմանը, անձի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը.

3)            հոդված 17-ի 1 և 2 կետերին, որտեղ նախակրթության հիմնական խնդիրներից են համարվում երեխայի բարոյական զարգացման հիմքերի և ընտանիքում երեխաների դաստիարակության կազմակերպման ստեղծումը, ինչպես նաև հոդված 18-ի 2 կետին, որտեղ հանրակրթության հիմնական խնդիրների թվում ներկայացվում է ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող անհատի և քաղաքացու ձևավորումը:

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս  կոչով դիմում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին սատարելու հանուն ընտանիքի և հոգևոր ավանդական արժեքների պաշտպանության համար պայքարող հասարակական, հասարակական-քաղաքական և  կրոնական կազմակերպություններին, մտավորական անհատներին համատեղ ջանքերով կասեցնելու  ՀՀ թիվ 57 Օրենքը, միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին, հանդես գալու սույն օրենքը հակասահմանադրական ճանաչելու գործընթացի նախաձեռնությամբ:

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Համահայկական  հիմնախնդիրների  “Արեգգիտավերլուծական կենտրոն

«Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնություն

«Ոչ գենդերային այլասերումին» նախաձեռնություն

«Լրագրողներն ընդդեմ գենդերային օրենքներին»  նախաձեռնություն

«Իրավաբաններն ընդդեմ գենդերային օրենքներին»  նախաձեռնություն

«Երևանի աշխարհաքաղաքական ակումբ» գիտավերլուծական կենտրոն

«ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն

«Մեծահասակաների կրթության և ուսումնառության ողջ կյանքի ընթացքի ընթացքում» ՀԿ – Ա. Սարգսյան

«Արարէ» հայագիտական հիմնադրամ» ՀԿ – Յուրի Սարգսյան

«Նոր Վարդանանք» հայագիտական ՀԿ – Վ. Հովհաննիսյան

«Քրիստոնյա» ԲՀԿ – Տ.Ալաջաջյան

«Հայասա» հետազոտական կենտրոն, Տ.Մանասյան

«Ներուժ», կրթամշակութային ՀԿ

«Հայ կանայք` աջակցություն ժողովրդավարությանը» ՀԿ

«Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ

«Ահազանգ» ՀԿ

«Քարավան» ՀԿ

«ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» նախաձեռնություն

«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»

Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի արվեստանոց ՀԿ

Քիլլ Դիմ Փրոդաքշն

«Հայ ծրագրավորողների միություն» նախաձեռնություն

Հաշմանդամների մշակութային ինտեգրման կենտրոն

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն: Ա. Ադիբեկյան:

«Դիլիջան արշավների ակումբ» Վ.Ֆրանգուլյան

«Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք

«Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ

«Ջրվեժի երիտասարդներ» ՀԿ – Գրիգոր Թալյան

Հայաստանի Կանաչների միություն Հ. Սանասարյան

‹‹Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն›› ՀԿ

‹‹Հայաստանի Կասկադյորների Ազգային Ասոցիացիա›› ՀԿ

‹‹Պառկուռի և Ֆրիռանի Համահայկական Ասոցիացիա››

“ՓՐԻՆԹԻՆՖՈ” ՍՊԸ

Համակարգող խորհրդի քարտուղար, Ադրբեջանից փախստականների քաղաքական, կրոնական եւ ազգային խմբերի ներկայացուցիչների

ԱՐԵԳ Տեղեկատու

 

Երևան   30-ը օգոստոսի  2013 թվական


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 1,477