“Գենդերային” շահագրգիռ շրջանակների կողմից տարածվում է ապատեղեկատվություն

By | September 21, 2013

medal

Գենդերային այլասերվածություններ դավանող և պաշտպանող հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են իրողությունները գլխիվայր ներկայացնել, հիմնավորելով, որ “գենդեր” կոչված եզրույթը ընդամենը կանանց և տղամարդկանց իրավունքների պաշտպանությանը միտված հասկացություն է, վերցված միջազգային համապատասխան օրենքներից և բացատրական բառարաններից:

Կրկին հիշեցնում և փաստում ենք, որ “գենդեր” եզրույթի կիրառումը միջազգային նորմերում և ՄԱԿ-ի ձևակերպմամբ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն հետևյալն է.

“գենդերային ինքնությունն այս կամ այն անձի գենդերային պատկանելիության ներքին և անհատական հատկանիշների առանձնահատկություններն են, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել ծննդյան բնատուր սեռի հետ` ներառելով սեփական մարմնի առանձնահատկությունները: Այն կարող է ուղեկցվել բժշկական, վիրահատական և այլ միջոցներով արտաքին կամ ֆիզիոլոգիական ֆունկցիաների փոփոխմամբ, ներառյալ խոսքը, հագուստը, վարքագիծը”:

“UNDERSTANDING ‘gender identity’ to refer to each person’s deeply felt internal and individual experience of GENDER, which may or may not correspond with the sex assigned at birth, including the personal sense of the body (which may involve, if freely chosen, modification of bodily appearance or function by medical, surgical or other means) and other expressions of gender, including dress, speech and mannerisms;” Մանրամասները այստեղ` http://www.yogyakartaprinciples.org/principles_en.pdf

Գենդերային ՀԿ-ները փորձում են տարանջատել «գենդերային ինքնությունը» և «գենդերային հավասարությունը»:

Հարց. Ի՞նչ է նշանակում գենդերային հավասարություն:
Պատասխան. Ինչպես մեզ ներկայացնում են գենդերային շահագրգիռ ՀԿ-ները` գենդերային հավասարությունը՝ տղամարդու և կնոջ իրավահավասարության գաղափարն է:

Հարց. Ի՞նչ է նշանակում ըստ գենդերային սկզբունքների «տղամարդ և կին» ընկալումը:
Պատասխան. «Տղամարդ և կին» ընկալումը՝ գենդերային պատկանելիության դրսևորումն է, անկախ կենսաբանական սեռից, որը կարող համընկնել կամ չհամընկնել բնատուր՝ կենսաբանական  սեռի հետ: (Encyclopedia Britannicagender identity, an individual’s self-conception as being MALE or FEMALE, as distinguished from actual biological sex…)

Որպես եզրահանգում՝  գենդերային հավասարությունը գենդերային պատկանելիությունների հավասարությունն է անկախ կենսաբանական սեռից:

Համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատած ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» վերաբերյալ հռչակագրի և ԵԽԽՎ «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության բացառման» թիվ 1728 բանաձևի, որտեղ «գենդեր» եզրույթը ներառված է «սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն» իմաստային և իրավական ձևակերպման մեջ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռափոխ անձանց գենդերային զգացողություն՝ այլասերվածության բոլոր դրսևորումներով՝/ԼԳԲՏ/ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր: Իսկ սույն անձանց իրավունքների պաշտպանություն նշանակում է ՝ սեռական հարաբերությունների ազատություն, պաշտպանություն խտրականությունից, համասեռական ամուսնության իրավունք, համասեռական ընտանիքիների կողմից երեխա որդեգրելու իրավունք և կենսաբանական սեռը փոխելու իրավունք:

 


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 1,133