Շնորհավո՜ր Ինքնորոշման Տոնդ Երկիր Հայոց

By | September 21, 2013

30Համահայկական ծնողական կոմիտե միանում Բագրատ Սրբազան Գալստանեանի շնորհավորանքին:

Շնորհավո՜ր Ինքնորոշման Տոնդ Երկիր Հայոց…Շնորհաւոր՜ Տոնդ ՀԱՅԱՍՏԱ՜Ն՝ անուն ցանկալի, ժողովուրդ իմ համբուրելի…

Կեցցե՛ երեք Ա-երի ՀԱՅԱՍՏԱՆԸ…
Կեցցե՛ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ում քաղաքացիներն ԱԶԱՏ են, հասարակությունը ԱՐԴԱՐ և ժողովուրդը ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ…

ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L’ARMENIE

Մի աշխարհ’ հեքիաթ սիրո,
Լի կյանքով ու հույսերով,
Արևի պայծառ տեսքին
Գույնզգույն ծիծաղով:

Մանուկիդ ուրախ կանչով,
Մարտիկիդ հզոր բազկով,
Դու ապրում ես ու կերտում
Մեր Մայր Հայաստան:

ԿՐԿՆԵՐԳ—
Ողջո՛ւյն Հայաստան դու իմ սեր,
Իմ կյանքից առավել ես միշտ քեզ եմ սիրել:

Ողջո՛ւյն Հայաստան դու իմ սեր,
Ով եմ ես առանց քեզ
իմ երկիր օրհնաբեր:

Ողջո՛ւյն Հայաստան դու իմ սեր,
Քո սիրով միշտ սնվել
ու այդպես զորացել
և քո գիրկն եմ դարձել,
Քո հավետ կանչով՝
Քո սիրով միշտ սնվել
ու այդպես զորացել
Իմ հավերժ Հայաստան:

2. Բարության հոսող աղբյուր,
Չարիքին դու միշտ հաղթող,
Անցյալիդ փառքի լույսով,
Ներկայիդ վեհ քայլքով,
Դու երբեք չես ընկճվել,
ՈՒ երբեք չես սասանվել՝
Մեր Տիրոջ պես հաղթական
Իմ հայ ժողովուրդ:

ԿՐԿՆԵՐԳ-

Ողջո՛ւյն Հայաստան դու իմ սեր,
Իմ կյանքից առավել ես միշտ քեզ եմ սիրել:

Ողջո՛ւյն Հայաստան դու իմ սեր,
Ով եմ ես առանց քեզ
իմ երկիր օրհնաբեր:

Ողջո՛ւյն Հայաստան դու իմ սեր,
Քո սիրով միշտ սնվել
ու այդպես զորացել
և քո գիրկն եմ դարձել,

Քո հավետ կանչով՝
Քո սիրով միշտ սնվել
ու այդպես զորացել
Իմ Հավերժ ՀԱՅԱՍՏԱՆ:

Սիրով և աղոթքով
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 916