Հեռուստամեկնաբան -մոդերատոր Արտակ Ալեքսանյանի կեցվածքը հարգում ենք

By | September 25, 2013

artakՍեպտեմբերի 24-ին Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հեղինակային հաղորդման վարող, հեռուստամեկնաբան և մոդերատոր Արտակ Ալեքսանյանը ՀՀ թիվ 57 «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» Օրենքի քննարկման  ավարտին կատարեց հետևյալ եզրահանգումը. «Ես, որպես մոդերատոր, ցանկանում էի, որ երկու կողմերն էլ /նկատի ունի թիվ 57 Օրենքի պաշտպաններին և ընդդիմախոսներին – ՀՀԾԿ/ ներկայացնեն իրենց տեսակետները առավելագույնս»:

Թե ինչպե՞ս է առավելագույնս Արտակ Ալեքսանյանը հնարավորություն տվել կողմերին արտահայտելու իրենց տեսակետները և այդյո՞ք չկա կողմնակալ վերաբերմունք, թող դատեն հաղորդումը դիտողները:

Արձանագրենք, միայն այն փաստը, որ 43 րոպե և 17 վայրկյան տևողությամբ հաղորդումը  ժամանակային առումով բաշխվել է հետևյալ կերպ.

Արտակ Ալեքսանյանը խոսել է մոտ 23 րոպե, ինչը կազմում է հաղորդման ընդհանուր ժամանակի  մոտ 53 տոկոսը:

Թիվ 57 Օրենքի պաշտպանները կարծիքներ արտահայտեցին  մոտ 13 րոպե 30 վայրկյան ժամանակում, ինչը կազմում է հաղորդման ընդհանուր տևողության  մոտ 31 տոկոսը:

Թիվ 57 Օրենքի ընդդիմախոսները կարծիքներ արտահայտեցին մոտ 5 րոպե 30 վայրկյան ժամանակում , ինչը կազմում է հաղորդման ընդհանուր տևողության մոտ 12,5 տոկոսը:

Հաղորդման ընթացքում եթեր հեռարձակվեց հեռուստառեպորտաժ մոտ 1 րոպե 30 վայրկյան տևողությամբ, ինչը կազմում է հաղորդման ընդհանուր ժամանակի  մոտ 3,5 տոկոսը:

Արձանագրենք նաև այն փաստը, որ թեև գերմաներենից moderator բառի ուղղակի թարգմանությունն է հեռուստավարող, սակայն հաղորդման ժամանակ, մեր կարծիքով մոդերատորը իրավունք չունի մշտապես բանախոսել հրավիրյալների հետ, առավել ևս լինել կողմնակալ, այլ ընդամենը պետք է հնարավորություն տա կողմերին լիարժեք, հավասար ժամանակահատվածում արտահայտել իրենց տեսակետները:

Այնուամենայնիվ մենք հարգում ենք Արտակ Ալեքսանյանի նման կեցվածքը և ըմբռնումով ենք վերաբերվում իրեն:

 


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 1,137