Ես ատելության խոսքը կոչում եմ մահվան քարոզ

By | September 27, 2013

gender-257x3002013 թվականի մայիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ»  թիվ 57 օրենքի 3-րդ հոդվածում «գենդերը» կամ «գենդերային» եզրույթը ձևակերպվում է որպես տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության անունից կնքված, վավերացված և կիրառվող միջազգային պայմանագրերում սահմանված նորմերը գերակա են ՀՀ օրենքներում նախատեսված նորմերից, եթե օրենքում առկա է նորմի այլ սահմանում:

ՄԱԿ-ում ընդունված համապատասխան փաստաթղթերի և հռչակագրերի համաձայն, մարդու գենդերային պատկանելիությունը որպես նորմ,  ձևակերպվում է հետևյալ կերպ. «գենդերային ինքնությունը վերաբերում է յուրաքանչյուրի գենդերային պատկանելիության ներքին և անհատական խորին զգացմանը, որը կարող են համընկնել կամ չհամընկնել ծննդյան պահին արձանագրված սեռի հետ, այդ թվում սեփական մարմնի ինքնազգացմանը (որն, ազատ ընտրության դեպքում, կարող է ներառել մարմնի տեսքի կամ դրա ֆունկցիաների փոփոխությունները՝ դեղորայքի, վիրաբուժության կամ այլ միջոցներով) և գենդերի այլ դրսևորումներով, այդ թվում՝ հագուստի, խոսքի և պահվածքի միջոցով»:

ՀՀ թիվ 57 Օրենքը հիմնվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից հաստատած ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» վերաբերյալ հռչակագրի և ԵԽԽՎ «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության բացառման» թիվ 1728  բանաձևի վրա, որտեղ «գենդեր» եզրույթը ներառված է «սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն» իմաստային և իրավական ձևակերպման մեջ,  ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռափոխ անձանց  գենդերային զգացողություն՝ այլասերվածության բոլոր դրսևորումներով՝ /ԼԳԲՏ/ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր:

Սույն անձանց իրավունքների պաշտպանություն, նշանակում է պաշտպանել նրանց  սեռական հարաբերությունների ազատության քարոզը, համասեռական ամուսնությունները, միասեռականների կողմից երեխա որդեգրելու և կենսաբանական սեռը փոխելու իրավունքները:

Կարելի է վստահաբար փաստել, որ եթե անգամ, տեսականորեն, թիվ 57 օրենքում «գենդեր» կամ «գենդերային» եզրույթը ձևակերպվեր որպես ավանդական ընտանիքում կնոջ և տղամարդու իրավունքների, պարտականությունների, հնարավորությունների  հարաբերությունների սոցիալական հայեցակետ, միևնույնն է սույն օրենքում «գենդեր» նորմը օգտագործելիս աներկբա գերակա էր լինելու միջազգային նորմի սահմանումը:

«Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնությունը այս իրողությունները հրապարակայնորեն, առանց որևէ մեկ անձի կամ կազմակերպության արժանապատվությունը վիրավորելու, պարբերաբար, փաստարկված իրազեկում է թիվ 57 Օրենքի,  «սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն» նորմերի վտանգավորության մասին:

Սակայն «գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման» պաշտպանները ՀՀ թիվ 57 օրենքում ձևակերպած «գենդեր» կամ «գենդերային ինքնություն» եզրույթը, իբր մարդկանց ոչ  բավարար տեղեկացվածությունը վերացնելու նպատակով, միայն վերջերս, բազում մամուլի ասուլիսներում, քննարկումներում «գենդերը» նորմը մեկնաբանում են յուրովի:

Այսպես, ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանի, ««գենդերը»՝ սոցիալական սեռն է, այսինքն հասարակության կողմից  թելադրվող կնոջ ու տղամարդու վարքագիծն է, հասարակության մեջ նրանց դերն ու դիրքը,  հասարակության սպասելիքներն են յուրաքանչյուր սեռի  հանդեպ»:

«ՊրոՄեդիա-Գենդեր»  հասարակական կազմակերպության փարձագետ Լիլիթ Զաքարյանի բնորոշմամբ  «գենդերը, դա սոցիալ մշակութային նորմերի համակցությունն է, որը հասարակությունը պարտադրում է մարդուն իր սեռին համապատասխան: Այսինքն, հասարակությունը գենդերային կարծրատիրպերի հիման վրա, նորմերի հիման վրա քեզ պարտադրում է այն մոդելը, որը տվյալ ժամանակում կա կնոջ և տղամարդու համար:  Ընդ որում գենդերը փոփոխական հասկացողություն է, փոխվում է ժամանակի և տարածության մեջ»:

Հայտնի փորձագետը «գենդերը» դիտում է նաև որպես տերմին և մտքի փայլատակումով գնահատում, որ «տերմինների շուրջ չեն վիճում, ուղղակի պայմանավորվում են, բերեք պայմանավորվենք, որ գենդերը այն է, ինչ որ ես ասում եմ»:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը սկզբունքային դիրքորոշում է հանդես բերում «գենդեր» եզրույթը օրենքում մնալու կապակցությամբ, հիմնավորելով, որ «ամբողջ աշխարհում և բոլոր երկրներում գենդերային հավասարությունը, անընդհատ չեն կրկնում տղամարդ և կին, և ասում են գենդերային հավասարություն»:         

Այնուամենայնիվ, սույն անձիք, որպես ՀՀ թիվ 57 Օրենքի և «գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման» «գիտակներ», մեղադրում են ՀՀ թիվ 57 Օրենքի քննադատներին, մասնավորապես «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնությանը ստախոսության, անգրագիտության, չիմացության և հասարակական կարծիքը մանիպուլացիայի ենթարկելու մեջ:

Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են:

Այս կեղծիքների դրսևորումները կարծես բավարար չեն, քանզի մարդու իրավունքների յուրովի ընկալմամբ պաշտպանները՝ Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը և այլոք հրապարակավ հանդես են գալիս իբր Հայաստանում վախի, բռնության, սպառնալիքի ներքո գտնվող ԳԵՆԴԵՐԱՅԻՆ քաղաքականություն /օրենքների լոբբինգ, «գենդերային» ծրագրեր և քարոզչություն/ իրականացնող անձանց և կազմակերպությունների պաշտպանությամբ:

Կիրառելով «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքը, սույն անձիք «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնությանը անհիմն և վերացական մեղադրում են գենդերային՝ ԼԳՏԲ անձանց /լեզբի, գեյ բիսեկսուալ, տրանսգենդեր/ իրավունքների պաշտպաններին սպանելու, այրելու, կոկորդները կտրելու, բնակելի շենքերում տեղակայված կենտրոնները պայթեցնելու, ժողովրդի կարծիքը մանիպուլացնելու և բարոյական պարսավանքի ենթարկելու, մահվան քարոզ տարածելու և այլ մեղքերի մեջ:

Սակայն, առ այսօր որևէ հիմնավոր գեթ մեկ փաստ հրապարակայնորեն չի հնչել, որում ապացուցված լիներ «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության անդամների կողմից նման սպառնալիքի հնչեցումը:

Այնինչ, այս անձիք, իրենց համախոհները, մարդու իրավունքների յուրօրինակ ընկալմամբ պաշտպան կոչվածները բռնության, ատելության, մարդկանց նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային կոչեր են հնչեցնում անձերի, պետական պաշտոնյաների, պետական ինստիտուտների նկատմամբ, արձանագրելով այդ կոչերը նաև իրենց ֆեյսբուքյան էջերում:

Այսպես. մարդու իրավունքների յուրօրինակ ընկալմամբ և պաշտպանությամբ հանդես եկող քաջարի և աննկուն մարտիկ Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում հրապարակավ գնահատական է տալիս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, անվանարկելով վերջինիս.

«Դու տականք ես, դու վախկոտ ես, դու Հայաստանի Հանրապետության թիվ մեկ թշնամին ես, քո և՛ լռությամբ, և՛ անգործությամբ, և գործողություններով, անիծվես դու․․ այնքան տղամարդկություն էլ չունես հրապարակավ հանդես գալ․․․ հրապարակավ թքել եմ քո վրա, պարզ է»:

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջի գրառումներից.

 «Ես ձեր անմեղսունակ տերը թաղեմՍերժ, լյարդդ ո՞նց է, լյարդդ»:

«Վովա Գասպարյանն ամեն ինչ անում է, որ մենք իրեն մոռանանք, իր համակարգի խոտակերներն ամեն ինչ անում են, որ մենք իրենց հիշենք»

«Մենք որ ջահել էինք, անառակներն այնքան շատ չէին, բա էսքան բոզի տղա որտեղի՞ց էղավ …»

Եթե Հանրապետության Նախագահին, ոստիկանության աշխատակիցներին կարելի է անվանարկել, մենք, որպես շարքային քաղաքացիներ, իրենց համար ո՞վ ենք որ… Կարելի է և անվանարկել և մեղադրել և դատավճիռ կայացնել:

Անեծքների, կանացի բանբասանքների և հայհոյախոսության մեծ վարպետներ Արթուր Սաքունցի ու Լևոն Բարսեղյանի մտքի «գոհարները» շատ արագ կերպով փոխարինվում են օրինապաշտ քաղաքացու, արդարության համար պայքարող անձի կիրթ խոսքի, երբ գտնվում են արտասահմանյան երկրների դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը և նրանց առջև հանդես գալիս հաշվետու զեկույցներով, ներկայանալով որպես հրեշտակներ, օրենքի գիտակներ, ռեժիմի զոհեր, մարդու իրավունքների պաշտպաններ, հասարակական-քաղաքացիական շարժման ջահակիրներ և առաջամարտիկներ, հայության խնդիրներով մտահոգ անհատներ:

Իսկ ինչպե՞ս կարելի է գնահատել սույն անձանց հրապարակային ելույթների մի մասը, եթե ոչ բռնություն, ատելություն, անհանդուրժողականություն ու մահվան քարոզ տարածելու գործելաոճ և արդյո՞ք նման գնահատականները, վաղ թե ուշ, իրենց կամ ուղղորդվող այլ անձանց կողմից կյանքի չեն կոչվելու:

Համամիտ լինելով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի արտահայտած «Ես ատելության խոսքը կոչում եմ մահվան քարոզ և անպայման կգտնվի մի անմեղսունակ, որը կյանքի կարող է կոչել այդ ամենը» մտքի հետ, մեր մտավախությունն եք հայտնում սաքունցների և բարսեղյանների  կողմից պայթյունավտանգ տեղեկատվական մթնոլորտի ստեղծման կապակցությամբ,  զգոնության կոչով դիմում ենք պատկան մարմիններին, քանզի իրոք կարող են գտնվել անմեղսունակներ, որոնք կիրականացնեն պետական անձանց, ոստիկանությաան ներկայացուցիչների և կազմակերպությունների նկատմամբ բռնություններ, չբացառելով, որ որպես բռնությունների թիրախ, կարող են իրենք իրենց դարձնել, հիմնավորելով, որ իրենց կանխատեսումները և զգուշացումները իրատեսական էին և պետությունը, իրավապահ մարմինները թույլ տվեցին հանցավոր անգործություն:

Ասենք ավելին. երբ «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության անդամների նկատմամբ հրապարակայնորեն դրսևորվում է, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք և պիտակավորում, առ այսօր նախաձեռնության կողմից չի տրվել հրապարակայնորեն համարժեք պատասխան:

Գնահատելով, որ տվյալ անձի կամ անձանց մեծ մասի նման կեցվածքը հիմնվում է կամ չիմացության և մոլորության կամ անձնական շահի վրա, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնությունը հարգելով այդ անձանց անձնական կարծիք արտահայտելու իրավունքը և ըմբռնումով վերաբերվելով իրենց հոգեկերտվածքին, ընդամենը հորդորում է առավել սթափ գնահատել հայությանը և Հայաստանի Հանրապետությանը նետված նորօրյա մարտահրավերները, վեր կանգնել  հատվածական և անձնական շահերից, քանզի պարտադրված ենք առկա սպառնալիքները չեզոքացնել համատեղ ջանքերով և աշխատանքով:

 «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնություն

27.09. 2013 թվական, Երևան


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 844