Պահանջում ենք ետ կանչել “գենդերային” օրենքը

By | September 30, 2013

Պահանջում ենք ետ կանչել «Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ Օրենքը:

Շուրջ քառասուն հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններ և նախաձեռնություններ «Կանանց և տղամարդկանցհավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 Օրենքը չեղյալ հայտարարելու պահանջով դիմել են ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ԱԺ խմբակցությունների ղեկավարներին:


Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին

«Հանրապետական» /ՀՀԿ/ խմբակցության ղեկավար

պարոն   Գալուստ Սահակյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար

պարոն Գագիկ Ծառուկյանին

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար

պարոն Լևոն Զուրաբյանին

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար

տիկին Հեղինե Բիշարյանին

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

պարոն Արմեն Ռուստամյանին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար

պարոն Ռուբիկ Հակոբյանին

 

2013թ. մայիսի 20-ին ընդունվել և հունիսի 11-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թ. 57 Օրենքը:

Սույն օրենքում մասնավորապես փորձ է արվել հայոց լեզվի դաշտ բերել «գենդեր»; «գենդերային» նորամուծությունը, որը սահմանվել է որպես «տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»: Միևնույն ժամանակ որդեգրվել է «գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի  նորմերի պահպանման» գերակայությունը, ինչն այս դեպքում գտնում ենք խիստ վտանգավոր պարտադրանք՝ մեր պետության, հայ և այստեղ բնակվող բոլոր ազգերի համար:

Հիշյալ օրենքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության կողմից հաստատած «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» ՄԱԿ-ի 2008 թ. հռչակագրի և ԵԽԽՎ համանուն թիվ 1728 բանաձևի վրա, որտեղ գենդեր եզրույթը կիրառվում է որպես “սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն”:

Սակայն ավելի վաղ, 2007 թվականի մարտին, ՄԱԿ-ի Մարդու Իրավունքի Խորհուրդը հրապարակել է Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գլխավոր հանձնակատարի ու մասնագիտացված փորձագետների համատեղ ջանքերով մշակված և այժմ աշխարհում հայտնի «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության վերաբերյալ Միջազգային իրավական սկզբունքներ» (Yogyakarta Principles) հետևյալ նորմը. «գենդերային ինքնությունը վերաբերում է յուրաքանչյուրի ներքին և անհատական խորին զգացմանը, որը կարող է համընկնել կամ չհամընկնել ծննդյան պահին արձանագրված սեռի հետ, այդ թվում սեփական մարմնի ինքնազգացմանը (որն, ազատ ընտրության դեպքում, կարող է ներառել մարմնի տեսքի կամ դրա ֆունկցիաների փոփոխությունները՝դեղորայքիվիրաբուժության կամ այլ միջոցներով) և գենդերի այլ դրսևորումներով, այդ թվում՝ հագուստի, խոսքի և պահվածքի միջոցով»:

Դա ակնհայտորեն ոչ այլ ինչ է, քան այլասերման բոլոր դրսևորումների օրինականացումը, ինչպես նաև վերջիններիս կենսակերպի քարոզչության համար լայն դաշտի ստեղծումը: Ցավոք, Հայաստանը եղել է այն երկրների շարքում, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի վերը նշված հռչակագրի տակ:

Բոլորիս համար պարզ է, որ  նման տեսակի անձանց իրավունքների պաշտպանությունը նշանակում է իրավունքի ընձեռնումը՝ նրանց  սեռական հարաբերությունների, համասեռական ամուսնությունների, միասեռականների կողմից երեխա որդեգրելու և կենսաբանական սեռը փոխելու ազատ քարոզի համար:

Հարկ է նշել, որ Ազգային Ժողովի կողմից ընդունած թ.57 օրենքը առաջին հերթին հակասում է ՀՀ Սահմանադրությանը  և այնուհետև՝ դրանից բխող ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և ՀՀ Կրթության մասին օրենքի մի շարք հոդվածներին:

ՀՀ Սահմանադրությանը`

1)      Հոդված 35-ին, որտեղ ասված է, որ «ընտանիքը հասարակության բնական բջիջն է»: Մինչդեռ միասեռական միությունները չեն կարող լինել կամ համարվել բնական:

 

2)      Հոդված 14.1-ին, որտեղ խտրականության արգելվող դրսևորումների ցանկում առահասարակ բացակայում է խտրականության որևէ հիշատակում՝ ըստ սեռական պատկանելիության, կողմնորոշման կամ ինքնության: Այս հանգամանքն առհասարակ անիմաստ է դարձնում թ.57 օրենքի ստեղծումը:

 

3)      Հոդված 8.1-ին, որտեղ ճանաչվում է «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում»: Քանի որ հոգևոր է ազգային արժեհամակարգն ինքնին, ուստի այս հոդվածի հետ հակասության մեջ են մտնում գենդերային ինքնու­թյան ցանկացած եզրույթները: Չէ՞ որ հոգևոր են եկեղեցու թե՛ հիմնարար գաղափարները, թե՝ բոլոր բարոյական պատգամները:

 

4)      Հոդված 43-ին, որտեղ ասվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունք­ների և ազատությունների օրենքով սահմանափակելու պահանջի մասին, եթե դա անհրաժեշտ է բարոյականության պաշտպանության համար: Մասնավորապես` հոդված 26-ում խոսվում է մտքի, 27-ում` կարծիքն արտահայտելու, խոսքի, տեղեկություն տարածելու և լրատվամիջոցների, հոդված 28-ում` միավորումներ կազմելու, հոդված 29-ում` հավաքներ անցկացնելու մասին: Այսպիսով, մեր երկրի Սահմանադրությունը պաշտպանում է մեր սերունդներին վտանգաբեր և անբարո վարքագծի բոլոր տեսակի դրսևորումների քարոզից ու գործելակերպից, մինչդեռ թ. 57 օրենքը բացում է լայն դաշտ՝ ճիշտ հակառակի համար:

Բացի ՀՀ Սահմանադրությանը վերը նշված հակասություններից, առկա են նաև բազում հակասություններ՝ օրենսդրական դաշտի հետ: Մասնավորապես հակասում են.

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի

1)       հոդված 10-ի կետ 1-ին, որի համաձայն` ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ կամավոր համաձայնությունը: Եվ բնականաբար, չեն հիշատակվում «գենդերով» առաջնորդվող սեռափոխ կամ նույն սեռին պատկանող անձինք:

2)         հոդված 41-ի կետ 2-ին, որում նշվում է երեխայի` ընտանիքում ծնողներից դաստիարակություն ստանալու և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքի մասին: Ընդգծված եզրույթը բնականաբար բացառում է միասեռ ընտանիքների ստեղծումն անգամ:

3)         հոդված 51-ի կետ 1-ին, հոդված 53-ի կետ 1-ին և հոդված 59-ի գ) կետին,  ըստ որոնց` ծնողները պատասխանատվություն են կրում օրենքի արջև երեխայի համար հոգևոր լիարժեք զարգացումն  ապահովելու համար: Ավելին. հոդված 112-ի կետ 2-ում նման պահանջ­ներ են դրվում նաև որդեգրողների առջև, իսկ հոդված 135-ի կետ 2-ում հաշվի են առնվում խնամակալ-հոգաբարձուն բարոյական և անձնական հատկանիշները:

ՀՀ Կրթության մասին օրենքի

1)        հոդված 4-ի կետ 3-ին, որտեղ խոսվում է կրթական համա­կարգի` հայ ժողովրդի հոգևոր ներուժի ամրապնդմանը և ազ­գային արժեք­ների պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված լինելու մասին: Մինչդեռ հիշյալ թ. 57 օրենքը փաստացի չեղյալ է հռչակում հայ ժողովրդի ազգային արժեքների համակարգը, որոնց կարևորագույն մասն ու հնոցն է կազմում հայ ընտանիքը:

2)         հոդված 11.1-ին, որտեղ կրթության բովանդակության առջև դրված պահանջներից է նպատակաուղղվածությունը երիտասարդ սերնդի դաստիարակմանը, պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորմանը, անձի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Պարզ է, որ սեռափոխ անձինք կամ միասեռական ընտանիքները  անկարող են օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորման համար:

3)         հոդված 17-ի 1 և 2 կետերին, որտեղ նախակրթության հիմնական խնդիրներից են համարվում երեխայի բարոյական զարգացման հիմքերի և ընտանիքում երեխաների դաստիարակության կազմակերպման ստեղծումը: Ի՞նչ բարոյական զարգացման մասին կարող է խոսք գնալ «գենդերային» ընտանիքում:

4)        հոդված 18-ի 2 կետին, որտեղ հանրակրթության հիմնական խնդիրների թվում ներկայացվում է ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող անհատի և քաղաքացու ձևավորումը: Ազգային ժառանգությունը անշուշտ մերժվելու է, եթե պատանին մեծանա՝ շրջապատված լինելով սեռափոխ կամ միասեռական ծնողներով և բարեկամներով:

Պետք է շեշտենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի, բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, և համաձայն նույն հոդվածի՝ արգելվում է խտրականությունը սեռերի միջև: Հստակ է, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Այսպիսով, հաշվի առնելով, որ Գլխավոր օրենքն ի՛նքն է հռչակում սեռերի հավասարությունը, ինչպես նաև թ.57 օրենքի դրույթների բազմաթիվ հակասությունները՝ ՀՀ օրենսդրական դաշտի հետ, գտնում ենք, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ Օրենքը հակասահմանադրական է՝ իր ոգով ու տառով: Միևնույն ժամանակ հարկ ենք գտնում նշել, որ թե՛ սահմանադրական, թե՛ օրենսդրական և թե՛ ավանդական դաշտերում, կնոջ ու տղամարդու իրավունքներն ու պարտականությունները հայերիս մոտ եղել են ու կան հավասարակշռված ու ներդաշնակ: Չէ՞ որ ՀՀ օրենքները չեն պարտադրում կնոջը ծառայել բանակում կամ աշխատել վտանգավոր ոլորտներում, բեռնակիր կամ պատշար աշխատելու պարտադրանքով չենք սահմանափակել կանանց մասնագիտական ուղու ընտրության ազատությունը: Մի՞ թե սահմանելով ղեկավար կանանց քանակական շեմը, մենք չե՞նք վտանգում նրանց նաև այս ոլորտների տոկոսային ներկայացուցչության պահանջով:

Եթե անգամ Հայաստանի Հանրապետությունում առկա է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը կատարելագործելու անհրաժեշտությունը, ապա այդ առնչությամբ ծագող հարաբերությունների կարգավորումը առաջարկում ենք կատարել, իրականացնելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների», «Աշխատանքային» և «Ընտրական» օրենսգրքերում: Սակայն փոփոխությունները պետք է կատարվեն ելնելով ազգի և պետության շահերից, հաշվի առնվեն հայ ազգի և մեզ հետ ապրող եղբայրական ազգերի արժեհամակարգն ու դարավոր փորձը:

Կոչ ենք անում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին անդրադառնալու ընտանիքի հիմնախնդիրներին: Ժամանակն է, որ պետության և ողջ ազգի առաջնահերթ ու հիմնարար առաջադրանքը համարվի և հանդիսանա ընտանիքի ամրապնդումն ու բարոյական և նյութական վիճակի բարելավումը: Այն ընտանիքի, որը ծնունդ ու դաստիարակություն է տվել ռանչպարին ու գիտնականին, զինվորին ու երգահանին, պետական գործչին և ուսուցչին, բուժողին ու շենացնողին: Ընտանիքում է աճում և իր առաջին կենսափորձը ձեռք բերում մեր երկրի քաղաքացին ու պաշտպանը, և ընտանիքի ներդաշնակ կամ քայքայված վիճակից է կախված, թե ո՞վ է մեծանալու նրա ներսում. ազգի նվիրյալ հերո՞սը թե՞ անփառունակ դավաճանը:

Այսուհետ ընտանիքի ամրապնդումն և դրա սատարմանը ուղղված բազմակողմանի ու համակարգված գործելակերպը պետք է  հանդիսանան մեր պետության թիվ մեկ հանձնարարականը: Անհրաժեշտ ենք գտնում «Հերոսուհի Մայր» բարձր կոչումի վերականգնումն և բազմիցս մայրացած կանանց մեծարումն ու խրախուսումը, նոր և բազմանդամ ընտանիքների իրական օգնությանը ուղղված ծրագրի մշակումը: Ժամանակն է գիտակցելու, որ ընտանիքը մեր ազգի և պետության ոչ միայն բնական բջիջն է, այլև ի սկզբանե՝ հոգևոր հենքն ու հիմքը: Բոլոր տեսակի արտաքին վտանգների ու պայքարների դեպքում, ընտանիքն է մեր ազգի հենարանը, քանի որ մայր հողը ու հայրենիքը պաշտպանելու համար առաջինը դուրս է գալիս ընտանիքը: Արցախյան պատերազմը, երբ ուս ուսի տված՝ կռիվ էին տալիս հայրն և որդին, քույրն ու եղբայրը, քավորն ու սանիկը, քեռին ու զարմիկը, մեկ անգամ ևս հաստատեց այդ պատմական փորձը, և մենք իրավունքը չունենք՝ անտեսելու այն:

Ելնելով վերը նշվածից, պահանջում ենք ետ կանչել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ Օրենքը և ճանաչել այն չեղյալ:

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն  Ա.Սարգսյան

Համահայկական  խնդիրների  “Արեգ”գիտավերլուծական կենտրոն         Ա. Կարապետյան

«Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնություն    Ա. Բոշյան

‹‹Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության

և վերականգնողական կենտրոն›› ՀԿ Ա. Ամարյան

«Հայասա» հետազոտական կենտրոն Տ.Մանասյան

«Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք Գ. Թամազյան

“Նախնյաց հետքերով” մշակութային ՀԿ   Ա. Մխիթարյան

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն     Ա. Ադիբեկյան

«Ոչ գենդերային այլասերումին» նախաձեռնություն Ռ. Մելիքսեթյան

«Երևանի աշխարհաքաղաքական ակումբ» գիտավերլուծական կենտրոն  Ռ. Սեդրակյան /Բարենց/

«ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ     Մ. Գալստյան

“ՓՐԻՆԹԻՆՖՈ” ՍՊԸ  Ա. Մեհրաբյան

“Սահակ Պարթև-Պապյան” ՍՊԸ  Հ.Պապյան

«Ներուժ» կրթամշակութային ՀԿ  Ժ. Ղեւոնդյան

«Մեծահասակաների կրթության և ուսումնառության

ողջ կյանքի ընթացքում» ՀԿ Ա. Սարգսյան

«Արարէ» հայագիտական հիմնադրամ» ՀԿ Յ. Սարգսյան

«Նոր Վարդանանք» հայագիտական ՀԿ   Վ. Հովհաննիսյան

«Քրիստոնյա» ԲՀԿ Տ.Ալաջաջյան

«Լրագրողներն ընդդեմ գենդերային օրենքներին» նախաձեռնություն    Հ. Ավոյան

«Իրավաբաններն ընդդեմ գենդերային օրենքներին»  նախաձեռնություն   Լ. Թասալյան

«ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» նախաձեռնություն Վ. Հովհաննիսյան

«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» ՓԲԸ  Հ. Սահակյանց

Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի արվեստանոց ՀԿ Դ. Սահակյանց

«Քիլլ Դիմ Փրոդաքշն» նախաձեռնություն Ն. Սահակյանց

«Հայ ծրագրավորողների միություն» նախաձեռնություն    Հ. Այվազյան

«Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ Հ. Այվազյան

«Ջրվեժի երիտասարդներ» ՀԿ Գ. Թալյան

“Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիա  Կ.Դանիելյան

Ադրբեջանից բռնագաղթվածների

քաղաքական, կրոնական մշտական ներկայացուցիչների խորհուրդ  Էդ.Փոլադով

«Դիլիջան արշավների ակումբ» Վ.Ֆրանգուլյան

‹‹Հայաստանի Կանաչների միություն›› Հ. Սանասարյան

‹‹Հայաստանի Կասկադյորների Ազգային Ասոցիացիա›› ՀԿ Ա. Պետրոսյան

‹‹Պառկուռի և Ֆրիռանի Համահայկական Ասոցիացիա››   Ա. Պետրոսյան

«Հայ կանայք` աջակցություն ժողովրդավարությանը» ՀԿ Ժ. Թելյան

«Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ Լ.Ազիզյան

«Ահազանգ» ՀԿ Ջ. Երեմյանց

«Քարավան» ՀԿ Զ.Ջուլհակյան

Մշակույթի հայկական ֆոնդ Ա.Ավագյան

“Nyut.am” վեբ կայք Ա.Աղաբաբյան

“Վեմ” ռադիոկայան (FM 101,6), Ակունք ռադիոհանդես   Հ.Գուլակյան

Հայաստանի հույների “Պատրիդա” կազմակերպություն   Էդ.Փոլադով

Երևան,

19-ը սեպտեմբերի 2013 թվական

 

 

 

 

 

 

 

 

 

 


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 849