Մենք ինքներս կձևավորենք մեր արժեհամակարգը

By | October 14, 2013

<<Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապհովման մասին օրենքը>>, որը հասարակությանը առավել հայտնի է որպես  օրենք Գենդերի մասին, այսօր հասարակական բանավեճերի կենտրոնում է : Ակնհայտ է,  որ բանավեճերում ջրբաժանն անցնում է  հասարակության ավանդական արժեքներ կրողների  և նրանց միջև ովքեր տարիներ շարունակ մեր իրականություն են բերում  օտար արժեքներ (արժեք անվանենք վերապահորեն): Կողմերին որակումներ տալուց դեռ ձեռնպահ մնանք, որովհետև հարցը պարզաբանման և բոլորիս համար հասկանալի դառնալու կարիք ունի: Մենք լավ չգիտենք, թե ինչի մասին ենք վիճում:

Սկզբից մի քանի պնդում:Հասկանալ  առաջին հայացքից բավականին անմեղ թվացող  օրենքը,  առանց  զուգահեռ ընթացող մի շարք գործընթացների, հնարավոր չէ: Օրենքը կնոջ և տղամարդու հավասար իրավունքների մասին չէ, հակառակ դեպքում  այդպես համառորեն չէր օգտագործվի վիճահարույց  գենդեր եզրույթը: Չի բացառվում, որ այս  օրենքը, մի շարք օրենքների հետ համատեղ, որոնք ի դեպ արդեն շրջանառության մեջ են դրվում` հասարակության կառուցվածքում լուրջ և վտանգավոր հեղաշրջում կատարելու նպատակ ունեն:

Սրանք այն պնդումներն են, որոնք հիմնավորման կարիք ունեն:

Նախ չեզոքացնենք երկու կողմից հնչող մի քանի միֆ:Առաջինը` որ կար օրենքը ընդունելու հասրակական պահանջը: Սա  հեռու է իրականությունից: Մեր օրենսդրությունը` մայր օրենքից սկսած, բազմիցս կարգավորում է կնոջ և տղամարդու հավասարության հարցերը և հասրակությունը` լսած անգամ չլինելով գենդեր և գենդերային հարաբերություններ բառերը,   չէր կարող այսպիսի օրենքի ընդունման պահաջ ունենալ: Փոխարենը  դրսից ֆինանսավորվող մի շարք հասարակական կազմակերպություններ, տարիներ շարունակ նպատակաուղղված աշխատանք էին տանում հասարակական կարծիք ձևավորելու` կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների, սեռական ոտնձգությունների մասին, կանանց իրավազուրկ և անպաշտպան վիճակի մասին, բերվում էին ընտանեկան բռնությունները վկայող սահմռկեցուցիչ տոկոսներ: Ծախսվել են հսկայական գումարներ, տպագրվել են գրքեր, բրոշյուրներ, կազմակերպվել են միջոցառումներ: Այս ամենը լուսաբանվել է լրատվությամբ և  ստեծվել է տպավորություն, որ հասարակությունը քննարկում է իրեն հուզող հարցերը: Իրականում  շրջանառության մեջ են դրվել նոր բառեր ու հասկացություններ, որոնք  թող որ անհասկանալի, բայց հետզհետե դառնում են  ծանոթ և ընդունելի, թուլանում է մարդկանց զգոնությունը և դիմադրողականությունը, և որ ամենակարևորն է  ձևավորվում է այն խավը, որը  պատրաստ է, և պարտավոր է օրենքը առաջ մղելու և պաշտպանելու, քանի որ այդ աշխատանքներն արդեն վարձատրված են: Ինչպես է կոչվում այս մարտավարությունը` մասնագետները լավ գիտեն…

Երկրորդ միֆն այն է, որ   օրենքն ուղղված է  կոնկրետ մեր ազգի, մեր ինքնության դեմ: Դա իհարկե այդպես այդպես չէ: Երբ Գենդեր մեյնսթրիմ անհասկանալի արտահայտությամբ ռազմավարությունը ամրագրվեց  ՄԱԿի հիմնարար փաստաթղթերում, որպես գենդերային հավասարության խթանմանն ուղղված գլոբալ ռազմավարություն` այն դարձավ պարտադիր   ՄԱԿ անդամ բոլոր պետությունների համար : <<…գենդերային դերերը, նրանց միջև առկա անհավասարությունը և ուժային անհավասարակշռելիությունը, բոլորովին էլ կենսաբանական տարբերությունների հետևանք չեն, այլ պայմանավորված են այն համակարգերով և մշակույթերով, որոնցում մենք ապրում ենք: ….Սա նշանակում է, որ մենք կարող ենք ազդել գենդերային դերերի ձևավորման և փոփոխության վրա` մարտահրավեր նետելով ստատուս քվոյին և փորձելով հասնել սոցիալական փոփոխությունների >>  գրված է փաստաթղթում: Ուրեմն ամրագրենք` գենդերային մեյնսթրիմը նպատակ ունի սոցիալական փոփոխություններ կատարելու:

Այժմ ամենակարևորը` վիճահարույց գենդեր եզրույթի մասին: Այն սոցիոլոգիայում ընդունված արտահայտություն է և իսկապես մատնանշում է անձի սոցիալական սեռը: Կենսաբանական սեռը բնածին հատկություն է, գենդերը ` ձեռքբերովի, կենսբանական առանձնահատկությունները պետք է դիտել որպես հայտ կամ հուշում դրանք համապատասխան բովանդակությամբ լցնելու համար և արդեն սոցիալապես վերահաստատված անձն է, որ ունի գենդերային ստատուս: Օրինակ բոլորս էլ հանդիպել ենք` ,,այդպես էլ տղամարդ չդարձար,, արտահայտությանը, համարելով, որ արտաքին տարբերակումները բավարար չեն տղամարդու կոչումը կրելու համար: Իսկ ինչ ճանապարհ է պետք անցնել այդ դերերը ստանձնելու համար:  Օրինակ արխաիկ հասրակություններում,  որտեղ առավել ամողջական ու ցայտուն էին գործում հասրակական ինստիտուտներն ու հարաբերությունները, հասունացման տարիքի հատկապես  պատանիներն անցնում էին ծիսական արարողակարգեր, որոնք հաճախ շատ լուրջ փորձություններ էին և միայն, այսպես ասած, քննությունը հաջող հանձնելուց հետո  էր, որ նրանք իրավունք էին ստանում ինտեգրվել հասարակության մեջ որպես լիիրավ անդամ` ստանալ անուն, որսին մասնակցելու կամ ամուսնանալու  իրավունք: Եվ Այս ամբողջ գործընթացում հասարկությունը ստանձնում էր ընդունված նորմերը թելադրողի և պարտադրողի դերը: Մեր օրերում  իհարկե շատ ինստիտուտները չեն գործում (այսօր գենդերային ստատուսի կարևոր պայմանը իհարկե փողն է, փող չունես` մարդ չես), բայց  միևնույն է սոցիումը պահպանում է իր գենդերային դերաբաշխումները ամրագրողի, սոցիալական վարքը թելադրողի  ֆունկցիան: Օրինակ է, երբ դեռ նորածին երեխաների համար գնում ենք վարդագույն կամ կապույտ հագուստ, մենք արդեն նրանց տարբերակում և առանձնացնում ենք, որպես երկու տարբեր սեռերի ներկայացուցիչների:Երբ աղջնակին նվիրում ենք տիկնիկ` վարժեցնելով հոգատարության, խնամքի կանոններին, իհարկե նրան պատրաստում ենք մայրանալու արվեստին, իսկ երբ տղայի համար գնում ենք ատրճանակ` նրան տեսնում ենք  զինվորի,  հայրենիքի պաշտպանի դերում:  Մենք շարունակում ենք  օգնել երեխաներին ամբողջացնել այդ գենդերային պատկերացումները հեքիաթներ, առասպելներ,  կամ մեր մեծերի  մասին համապատասխան պատմությունները հիշելով,  այսպիսով փոխանցելով նրանց գենդերային հարաբերությունների այն մոդելը, որն էլ ժամանակին մեզ են փոխանցել:

Բայց որտեղից դարերի խորքից մեզ հասած այսպիսի մոդելը` կնոջ լռելայն համաձայնությամբ, տղամարդու առավել կենտրոնական դերակատարմամբ, ունի այս մոդելը որևէ  օբյեկտիվ հիմք, թե պատահաբար է ձևավորվել, և ինչու են  գենդերային մեյնսթրիմի գաղափարագիրները փորձում վերաձևել այդ ավանդական մոտեցումները, դրանք արհամարաբար անվանելով կարծրատիպեր:  Սա հարցի ամենահետաքրքիր հատվածն է,  բայց շատ ծավալուն թեմա է և դուրս է այս հոդվածի շրջանակներից: Միայն նշեմ, որ այս ուղությամբ բազմաթիվ  ուսումնասիրություններ կան օրինակ`  Օ. Վեյնինգերի,  Զ. Ֆրեյդի, Կ. Յունգի աշխատանքները, հետագայում այս ուսումնասիրություններին նոր խոսք ու մոտեցում բերեցին  ստրուկտուրալիստները, սոցիոլոգ մարդաբան  ժիլբեր Դյուրանը: Կարելի է ավելացնել Կլոդ Լևի-Ստրոսսի և Միրչե էլիադեի աշխատանքները, որոնք բացահայտեցին արխաիկ հասարկություններում գենդերային դերերի  և հասարակության կառուցվածքի փոխադարձ բազմաթիվ կապվածություններ, նաև Յուլիոս Էվոլայի աշխատանքները, որտեղ նա այդ հարաբերությունները գնահատեց լրիվ այլ, մետաֆիզիկական տեսանկյունից,  ապա կունենանք շատ հարուստ նյութ: Ի դեպ վատ չէր լինի, որ գենդերային գաղափարախոսության կողմնակիցները, իրենց  մի փոքր նեղություն տային հասկանալու համար, թե ինչի են անում, երբ գործ ունեն մի ողջ ժղովրդի ճակատագրի ու ապագայի հետ: Իհարկե այս թանկարժեք նյութը համառոտ ներկայացնելն անհնարին է, բայց մի երկու միտք, որ կօգներ մեզ հուզող հարցի առավել խորքային շերտերը հասկանալ, այնուամենայնիվ, կարելի է ձևակերպել: Զիգմունդ ֆրեյդը , հետագայում նրա աշակերտ Կարլ Գուստավ Յունգը ուսումնասիրելով ենթագիտակցական և կոլեկտիվ անգիտակցականի ոլորտները, հնարավորին չափ կոնկրետացնելով ու խմբավորելով դրանց կառուցվածքը ու բովանդակությունը, նկարագրեցին սեռերի միջև հարաբերությունների մի քանի գենդերային արխետիպեր, դրանք սեռերի վարքագիծը նկարագրող սյուժեներ են,  շատ ամբողջական, մանրամասն մշակված և լրիվ ինքնուրույն : Պարզվեց, որ առօրյա կյանքում մենք կրկնում ենք  այդ խորքային սցենարները: Դրանք  հաստատուններն են, կոննոտացիաներ` ընկած սոցիումի կառուցվածքի հիմքում, որպես վերջինիս նախնական ուրվագիծ կամ լեզու: Դրանք ոչ միայն թելադրում են մեր վարքագիծը, այլև այդ վարքագիծը խաղարկելով մենք կառուցում ենք և մեր հասարակությունը: Գենդերային դերերի արխետիպերը հանդիսանում են հասարակական կառույցի ֆունդամենտը, դրանք ավելի առաջնային են, քան   կենսաբանական սեռը, մեզ  մնում է  միայն սովորել այդ դերերը, ինչես սովորում ենք քայլել կամ խոսել: Իսկ սովորեցնողի դերում հանդես է գալիս հասարակությունը, (արխաիկ հասարկություններում շատ կարևոր էր շամանի դերը, որը յուրօրինակ կամուրջ էր հանդիսանում գիտակցականի և ենթագիտակցականի միջև, ում շնորհիվ էլ հասարակությունը հաղորդակցվում էր այդ խորքային իմաստությունների հետ: Շամանի դերը  ըստ էության այն դերն է, որ հետագայում խաղացել են քրմերը, հոգևորական դասը, մեր հասարակություններում պետք է խաղար էլիտան, ծայրահեղ դեպքում` մտավորականությունը ), ով թելադրում ու պարտադրում է այդ դերերի ընդունումը, յուրացումը և զարգացումը`  խրախուսելով ցանկալի զարգացումները, կամ ետ պահելով որևէ անցանկալի արարքից : Օրինակ`  արխաիկ հասարկություններում շատ հետաքրքիր, խաղային ճանապարհով է ապահովվում ինցեստի արգելքը:Այն, ինչպես մեզ է թվում , բոլորովին էլ ֆիզիոլոգիական խնդիրներով չէր պայմանավորված, այլ կոնկրետ մշակված  մեխանիզմ է տաբուների, յուրային-օտար հասկացությունների խաղարկմամբ երկու տարբեր ցեղախմբերի միջև կապ, շրջանառություն ապահովելու համար: Այս բոլոր գործողությունները նպաստում են, որ հասարակությունը կայանա որպես ամողջական, բազմաթիվ կապերով միահյուսված օրգանիզմ:  Եթե կանոնները չեն պահպանվում, վերանում են տաբուները, քանդվում են և հասարկությունը կապող ամրանները հետևաբար և հասարակությունը սկսում է տրոհվել մասերի:Այսպիսով գենդերային դերերը իրոք ձեռքբերովի ունակություն է,  ամբողջ խնդիրն այն է, թե ով է սովորեցնում և ինչ է սովորեցնում:

Ընդ որում նորմատիվային հասարակությունների ամենաընդհանուր կանոններից մեկը մնում է գենդերային դուալիզմը` կին և տղամարդ հարաբերությունների տեսքով: Գենդերային դերերը կարող են փոփոխվել, բայց  պահպանելով իրենց այս  ֆուդամենտալ հատկությունը, ընդ որում այդ դուալիզմը շատ կարևոր է և առջնային որովհետև իր օրինակով  պայմանավորում է մեզ շրջապատող բոլոր հնարավոր իմաստային զույգերի երկակիությունը` լավ-վատ, այո-ոչ, գիշեր-ցերեկ, կյանք-մահ: Եվ շատ հետաքրքիր է , որ բնությունից մեզ տրված այդ  զարմանալի  հակասությունը, որը, որքան էլ խորանում է, հատկապես, երբ համեմատում ենք կատարյալ տղամարդուն կամ կատարյալ կնոջը, չի վերածվում հակադրության, այլ ընդհակառակը ձգտում է միասնության ու իր հանգրվանն է գտնում  հասրակական կառուցվածքի մյուս կարևոր բաղադրիչի` ընտանիքի մեջ, Այստեղ արդեն վերջնականապես ամրագրվում և իրացվում են  գենդերային դերերը: Ահա թե ինչ նուրբ,  ոսկերչական մանրակրկիտությամբ  ու հանճարեղ  մտածված օրգանիզմի հետ գործ ունենք, երբ նկարագրում ենք հասարակությունը որպես օրգանապես ամբողջականական մարմին` չդադարելով հինալ աստվածային մտհղացման կատարելիությամբ:

Այժմ, գուցե մեր այս նվազագույն գիտելիքները թույլ կտան հասկանալու, թե ինչ խնդիրներ են դնում իրենց առջև մեր նորօրյա դեմիուրգները, երբ հայտարարում են սոցիումի փոփոխության իրենց ցանկության մասին: Վերլուծություն կարող է անել յուրաքանչյուրը, ուղղակի անհրաժեշտ է  այս գործընթացները նկարագրող հասանելի ողջ ինֆորմացիան խճանկարի նման հավաքել, ի մի բերել և հետո ազատվել  մեր արխետիպային  պատկերացումներից, ինչը նկարագրեցինք վերևում` դրանք համարելով հնացած ու ծիծաղելի և հետևել, թե ինչպես է հասրակությունը վերակառուցվում արդեն ինչ-որ մարդկանց կամքով և ցանկություններով: Իսկ առաջինը ի՞նչ կանինք մենք, եթե ինքներս նախաձեռնեինք այդ գործը, իհարկե նախ կքանդեինք հասարակական կառույցի  հիմքը`կնոջ և տղամարդու հարաբերությունների դուալիզմը, անվանելով դրանց կարծրատիպեր: Դա էլ արվում է և  բավականին գրագետ ու հետևողական « գենդեր նշանակում է ղեկավարվել ոչ թե կին և տղամարդ կարծրատիպերով, այլ հաշվի առնել մարդկանց իրենց ողջ բազմազանությամբ և զանազանությամբ…ոչ ոք չի պատկանում միայն արական սեռին, կամ միայն իգական սեռին, մենք ապրում ենք աշխարհում, որը պայմանավորված է գենդերային դերերի բաշխումով» կարդում ենք մեյնսթրիմի գաղափարախոսների մտքերը :

Այսուհետև գենդերները երկուսը չեն, կան հետերոսեքսուալներ, հոմոսեքսուալներ, լեսբուհիներ, բիսեքսուալներ, կամ տրանսսեքսուալներ, ով որ խմբին է պատկանում կարող է որոշել ինքնուրույն` կախված ներքին զգացողություններից: Մնում է այդ զգացողությունները պաշտպանել և խթանել, որքան փոքր տարիքից այնքան ավելի լավ:Եվրոպական երկրներում սեռական դաստիարակությունը սկսվում է զերո տարեկանից, նկարազարդված գրքերով` համաձայն Համաշխարհային առողջապահական կազմակերպության Եվրոպական մասնաճյուղի ընդունած ստանդարտների :  <<Պետք է լինեն հատուկ հեռուստահաղորդումներ և ուսումնական նյութեր, որտեղ կինը և տղամարդը չեն ներկայանա իրենց ավանդական դերերով, երբ տղամարդը ընտանիքի ապահովողն է, իսկ կինը պետք է խնամի երեխաներին…հաշվի առնելով լրտվության նշանակալի ազդեցությունը գենդերային հավասարության ընկալման վրա  պետք  են գովազդային խորհուրդները և ինքնկառավարման մարմինները անցնեն անհրաժեշտ դասընթացներ` ԶԼՄ ներում գենդերային անհավասարության և կարծրատիպերի տարածման բացասական ազդեցությունների վերաբերյալ>> գրված է եվրապառլամենտի, կանանց իրավունքների պաշտպանության կոմիտեի զեկույցներից մեկում: Այս համատեքստում տեղավորենք  Ազատության հրապարակում` <<Կանանց ռեսուրս կենտրոնի>> կազմակերպած  աղմկահարույց բեմադրությունը, ուր անազնիվ կերպով  ներգրավվել էին միակողմանի ծնողազուրկ, ասել է թե  առավել անպաշտպան երեխաներ:

Իսկ ով է  կարող է  արգելք հանդիսանալ վաղ տրիքում երեխաներին նոր դերերի ընկալման <<բարձրագույն>> արվեստին: Դե իհարկե ընտանիքը: Ուրեմն պետք է  վարկաբեկել և քանդել ընտանիքը: Եվ հանկարծ պարզվում է, որ ողջ աշխարհում կա ընտանեկան բռնությունների  համատարած աճ, տղամարդիկ անընդհատ ոտնձգություններ են իրականացնում կանաց իրավունքների վրա,  ճնշում են, թույլ չեն տալիս նրանց զարգանալ, ստիպում են խնամել երեխաներին և աստված հեռու տանի, ճաշ պատրաստել ու հոգալ ընտանիքի հոգսերը , ուրեմն նրանց միասին գոյակցելը  ուղղակի անհնար է : Ասեմ, որ Հայաստանում արդեն շրջանառվում է ընտանեկան բռնությունների մասին օրենքը, քաղաքացիական <<անշահախնդիր>> ակտիվը դուրս է եկել ցույցերի դատապարտելով ընտանեկան բռնությունները և պահանջելով օրենքի ընդունումը: Իսկ միասեռ ընտանիքներում, ինչպես վկայում են լրատվամիջոցներով տարածվող ֆիլմերը և սրտաճմլիկ պատմությունները,  իրավիճակը այլ է` կոնֆլիկտներ չկան, նույն սեռի ներկայացուցիչները իրար ավելի լավ են հասկանում, կարելի է և երեխաներ որդեգրել, որտեղ նրանք խաղաղ ու հանգիստ կապրեն:  Հարկավոր է միայն ծնողներին համարակալել: Այսուհետ ընդունված է նրանց կոչել ծնող մեկ և ծնող երկուս: ԱՄՆ, Մեծ Բրիտանիայում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիրների ճնշման տակ փաստաթղթերը լրացնելիս, վերջիններիս իրավունքները չոտնահարելու, համար շրջանառությանից հանվել են հայր և մայր բառերը: Մնում է միայն զարմանալ, թե ինչու են նոր թոթովող երեխաները հայրիկ մայրիկներին տեսնելիս ժպտում ու հնչեցնում իրենց ամենաառաջին բառերը` մա-մա, կամ պա-պա: Բայց դա էլ լուծվող հարցեր են, եթե այսօր օգտագործվում են երեխաների ակտիվությունը իջեցնող դեղամիջոցներ, եթե օրենսդրական մակարդակով քննարկումներ են ընթանում դպրոցներում հոմոսեքսուալիզմի դասընթացներ անցկացնելու վերաբերյալ, որը կօգնի նվազեցնելր տղաների մոտ տեստոստերոնի քանակը,  հետևաբար և ագրեսիվությունը, ինչ որ ձևով կարելի է ստիպել, որ փոքրիկների արտաբերած առաջին բառերը լինեն ոչ թե կարծրատիպային` մա -մա , կամ պա-պա, այլ` գենդեր : Հաջորդ քայլը իհարկե միասեռ ընտանիքների օրինակացումն էր և երեխաներ որդեգրելու թույլատվությունը: Ինչը արդեն իրականություն է : Բայց միևնույն է կան ընտանիքներ, որոնք քայքայելը բավականին բարդ է, իսկ  դա շատ  <<վատ>> օրինակ կարող է ծառայել երեխաների հետագա գենդերիզացման համար, ուրեմն ուղղակի հարկավոր է նրանց ազատել ծնողների ,,բռնություններից,,` անջատելով նրանց ընտանիքներից և  տեղավորելով երեխաների խնամքի կենտրոններում կամ մանկատներում և սոցիալիզացնել այնպես ինչպես  իրենց է հարկավոր: Այսպես հարցերը լուծելու ճանապարհը նույնպես կա ` դա յուվենալ արդարադտության մասին օրենքն է, որն ըստ էության ենթադրում է  վերընտանեկան առանձին դատական համակարգի ստեղծում: Հասարակության հաջորդ սոցիալիզացնող մարմինը, որ պետք է քանդել,  իհարկե, պետությունն է, չնայած քանդելով ընտանիքը, մենք արդեն խարխլում ենք պետության հիմքերը:Իսկ դա անելու համար անհրաժեշտ է ընդամենը հասարակության բոլոր ոլորտներում և ամենակարևորը` կառավարման մարմիններում մեծացնել սեռական ամենատարբեր փոքրամասնություների ներկայացվածությունը: Էնպես որ պատահաբար չէ, գենդեր բառի համար պայքարը, որովհետև ապագայում բավական է  վերադարձնել տխրահռչակ օրենքի նախկին վերնագիրը, հեռացնել ամեն տեղ հանդիպող  կին և տղամարդ բառերը և պարզ կլինի, թե ինչ գենդերային հավասարության մասին է օրենքը: Քվոտաները արդեն հավասարաչափ կբաժանվեն հինգ կամ տաս  գենդերների և փոքրամասնությունում հայտնված տղամարդկանց և կանանց միջև:Այսպիսով ապահովելով  ցանկացած օրենքի ընդունում, ի հօգուտ նոր հասրակության, լինի դա օրենք ինցեստի մասին, այլընտրանքային սեռական ուղվածություն ունեցողների,  կամ զոոֆիլիայի մասին:

Կարծում եմ այսուհետ ցանկացած նոր տեղեկատվություն կարելի է  տեղադրել այս սխեմայում, հասկանալու համար թե մեզ ինչեր են սպասվում, չմոռանալով հետապնդվող  խնդիրները` դաստիարակել նոր հասարակություն քանդելով կին տղամարդ հարաբերությունները, ընտանիքը, պետությունը, հետևաբար ազգը, եկեղեցին: Ընդունելի են նպատակին հասնելու բոլոր միջոցները:Մի քանի սերունդ և մենք կունենաք լրիվ այլ հասրակություն:

Իհարկե վերջին հարցը, որ բնականաբար ծագում է , բայց ինչու:

Ինչ է սա լիբերալիզմի, որպես գաղափարական գերիշխող  հոսանքի այլասերման վերջին էտապ, երբ  հանուն բարձր  նպատակների համար հռչակված ազատությունը վերածվում է   ազատության այն ամենից ինչ մարդուն դարձնում է մարդ, ինչը շատ չարագուշակ նկարագրել է  իր <<Կիբորգ Մանիֆեստում>> ծայրահեղ ֆեմինիստ  Դոննա Հարվեյը: Գուցե սա ֆեմինիստական շարժման տրամաբանական արդյունքն է,  ավարտվող տղամարդու տեսակի լիակատար հաղթանակով, որովհետև կանայք փոխարենը փնտրելու ճապարհներ, որոնք նրանց հնարավորություն կտային զարգացնելու միայն կնոջը հատուկ շնորհներն ու տաղանդները, ընդամենը պայքարեցին տղամարդկանց տեղերը զբաղեցնելու համար` նույնանալով արական սեռի հետ:  Եվ եթե կին տեսակը վերանում է ուրեմն, բնականաբար հոմոսեքսուալ  հարաբերությունները վերածվում են նորմայի: Կամ սա գլոբալիզացվող աշխարհի կառավարման  գաղափարական գործիքն է: Ինչպես ցանկություն կա արտաքին աշխարհը վերահսկել կառավարվող քաոսի կանոններով, այդ նույն  քաոսը կառավարելի կդարձնի և մարդկանց, ովքեր չեն ունենա ինքնանույնականացման ոչ մի կոդ ` ոչ ազգային, ոչ սեռական,  ոչ կրոնական:Գուցե սա ճգնաժամ ապրող կապիտալիստական համակարգի վերջին հնարավորությունն է ազատվել մադկության մեծամասնությունից, պահպանելով այն քանակը, որը կարող է գոյատևել այսպիսի տնտեսական ֆորմացիայի պայմաններում: Հավանաբար բոլորը միասին և այս ամենին դիմագրավելու համար նախ և առաջ պետք ազատել մեր գիտակցությունը պատած շղարշից, ոչ միայն նայել, այլնաև տեսնել: Դրանից հետո միայն կերևա, թե ով բարիկադի որ կողմում է գտնվում:

Եվ վերջինը: Այն, որ լիբերալ-դեմոկրատական համակարգը այսօր վերածվել է տոտալիտար համակարգի, չեն տեսնում միայն նրանք, ում դա ձեռնտու չէ տեսնել: Գնալով բացահայտվում է հռչակված   աժեքների կեղծ և շինծու  լինելը, օրինակ`  խոսքի ազատությունը: Քննարկվող օրենքի 6 հոդվածի    3  կետով արգելվում է  գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով: Այսինքն եթե ես ունեմ կնոջ և տղամարդու հարաբերությունների վերաբերյալ ավանդական մոտեցում և այն որևէ ձևով ներկայացնում եմ, դա պատժվելու է օրենքով: Փորձեք: Իմ պատկերացումները  կնոջ և տղամարդու հարաբերությունների վերաբերյալ խիստ ավանդական են: Դրանք շատ հարուստ և գեղեցիկ հարաբերություններ են, որ իրենց խորքերով հասնում են աշխարհի արարման ակունքներին: Այդ հարաբերությունները հիերարխիկ են,  որտեղ տղամարդու դերը առաջնային է, գլխավոր և դա աշխարհ կոչվող կառույցի հենասյուներից մեկն է: Հասկանալ այդ հարաբերությունների մետաֆիզիկան նշանակում է հասկանալ և աշխարհի արարման բոլոր գաղտնիքները: Բացարձակ տղամարդ և Բացարձակ Կին, ահա թե ինչպիսի ձգտումներով է պետք ապրի յուրաքանչյուրը ով ուզում է վայելել կյանքի ու աստվածային մտածողության ողջ հմայքը: Ձգտել նմանվել երկու սեռերի իդեալական, արխետիպային կերպարներին, ուր տղամարդը մարմնավորում է կամքը, ուժը, իշխանությունը: Նա Հերոս է ու Ասկետ, իսկ կինը մարմնավորում է  սերը, զգայունությունը, ամեն ինչ միավորելու, սինթեզելու ունակություն: Նա Մայր է , Կին կամ Սիրուհի: Բացարձակ Տղամարդու ու Բացարձակ Կնոջ միասնությունը բարձրագույն միստերիա է, լեցուն ներդաշնակությամբ և պարունակող տիեզերքի  բոլոր գաղտնիքները: Այսպիսի միությունը Ավանդությունը անվանում է Իերոգամիա` սրբազան ամուսնություն, որը միավորում է կնոջն ու տղամարդուն անբաժանելի միասնության մեջ վերածելով նրանց մեկ մարմնի` Աստվածային  Անդրոգինատի:

Կյուրեղյան Նաիրա


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 946