ՕԵԿ-ի ներկայացուցչի առաջարկը ցավոք մերժվեց

By | November 8, 2013

ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 7-ին  մերժեց  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի առաջարկը:

Սույն օրենքի համահեղինակները առաջարկում էին օրենքում առկա «գենդեր» եզրույթը փոխարինել «սեռ» բառով կամ համանման հայերեն բառերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերում տերմինները պետք է օգտագործվեն հայերեն լեզվով, ինչպես նաեւ հասարակության մոտ  առաջացել է «գենդեր» բառի  տարաբնույթ ընկալումներ եւ տարաձայնություններ:

Փաստենք, որ համաձայն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչություն եզրակացության,սույն առաջարկը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին,Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին: Ըստ եզրակացության նախագիծը պետք է լրամշակվեր և շտկվեր, հստակ նշելով, թե որ հոդվածը ինչպես է փոփոխվելու, ինչպես նաև շտկվեր “գենդերային” եզրույթի փոփոխությունը: Հարկ է նշել, որ նախագիծը միանշանակ չէր պնդում փոխարինել գենդերը սեռ բառով, ինչպես փորձում են ներկայացնել որոշ ԶԼՄ-ներ:

Նախագծում հստակ ասված է, որ այլ համանման բառերով ևս կարող է մշակվել օրենքի տարբերակ: Մասնավորապես կարելի է օգտագործել «կին և տղամարդ» բառերը, որոնք ևս համահունչ են օրենքի նախագծին:

ՕԵԿ-ի ներկայացուցչի առաջարկը ցավոք մերժվեց հանձնաժողովի անդամների կողմից:

 


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 827