Վարչապետին կից կանանց խորհուրդը հստակ սպառնում է բոլոր նրանց, ովքեր այսուհետ կհամարձակվեն քննադատել գենդերն ու դրան ասոցացվող նույնասեռականությունը:

By | November 24, 2013

Վարչապետին կից կանանց խորհուրդը հստակ սպառնում է բոլոր նրանց, ովքեր  այսուհետ կհամարձակվեն քննադատել գենդերն ու դրան ասոցացվող նույնասեռականությունը: 

http://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/Gender%20Haytararutyun-new.pdf

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Կանանց խորհրդի հայտարարություն

Մտահոգված լինելով վերջին շրջանում որոշ հասարակական կազմակերպությունների և հասարակական շարժումների ղեկավարների, ինչպես նաև որոշ քաղաքական ու հասարակական գործիչների կողմից “գենդեր” և “գենդերային հավասարություն” հասկացությունների սխալ մեկնաբանման արդյունքում հասարակության մեջ ստեղծված լարվածությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետին կից կանանց խորհուրդն անհրաժեշտ է համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ վերոհիշյալ տերմինների նշանակության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում դրանց օգտագործման վերաբերյալ:

1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց որոշակի պարտավորություններ, այդ թվում նպատակ ունենալով վերացնելու կանանց հանդեպ խտրականությունն իր բոլոր դրսևորումներով: Կանանց նկատմամբ խտրականության վերացման խնդիրներին, մասնավորապես, անդրադառնում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես եկած ՄԱԿ-ի Կանանց հանդեպ խտրականության վերացման կոմիտեն տալիս է հետևյալ պարզաբանումը “Կոնվենցիան ընդգրկում է ոչ միայն կանանց հանդեպ խտրականությունը սեռի հատկանիշով, այլ նաև գենդերային հիմքով:

Ընդ որում, եթե “սեռ” նշանակում է կանանց և տղամարդկանց միջև կենսաբանական տարբերություն, ապա գենդերային հիմք հասկացությունը վերաբերում է սոցիալապես պայմանավորված այն կարգավիճակին, որը սահմանված է կանանց և տղամարդկանց համար հասարակարգում և որը նրանց միջև hիերարխիկ հարաբերությունների պատճառ է հանդիսանում: Մասնավորապես, կանանց և տղամարդկանց սոցիալական դիրքերի վրա կարող են ազդել քաղաքական, տնտեսական, կրոնական և այլ գործոնները:  Կոնվենցիայի կիրառությունը գենդերային հիմքով խտրականությունը  բացառելու մասով բխում է հոդված 1-ում տրված խտրականության սահմանումից”:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Կոմիտեի Հայաստանի վերաբերյալ տրված հանձնարարականների (CEDAW/C/ARM/CO/4/Rev.1) 13-րդ կետը, այն է` արագացնել գենդերային հավասարության մասին օրենքի ընդունումը, իրականացնելու նպատակով, մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի մայիսի 20-ին ընդունվել է “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրենքը: Օրենքի իրականացումը լուրջ առաջընթաց կհանդիսանա Հայաստանում կանանց և տղամարդկանց փաստացի հավասարությունն ապահովելու գործում:

Հավատարիմ լինելով իր ստանձնած պարտավորություններին` հարգել, պաշտպանել և նպաստել կանանց իրավունքների իրականացմանը, ապահովել կանանց զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև տղամարդկանց հետ իրավական և փաստացի հավասարությունը, Հայաստանի Հանրապետությունը  շարունակելու է իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, այդ թվում գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև շարունակելու է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նախապատրաստելով և ՄԱԿ ներկայացնելով Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համաձայն ներկայացվելիք ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ զեկույցը, Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի երկրորդ զեկույցը, աշխատանքներ տանել իրականացնելու համար ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից վերջերս հաստատված 2014-2017 թվականների գենդերային հավասարության ռազմավարությունը և այլ կարևոր փաստաթղթերը:

Միևնույն ժամանակ, մտահոգված լինելով այն փաստով, որ կանանց իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների վերաբերյալ համացանցում հնչում են սպառնալիքներ, իսկ որոշ լրատվամիջոցներ տպագրում են վիրավորանք պարունակող հոդվածներ, կոչ ենք անում դադարեցնել նման գործելակերպը: Կոչ ենք անում նաև ՀՀ իրավապահ մարմիններին ցուցաբերել հնարավոր զգոնություն նման դեպքերը կանխելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մեղավորներին խստորեն պատժելու համար:

Կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա` նոյեմբերի 25-ի նախօրեին, Կանանց խորհուրդը կրկին անգամ վերահաստատում է իր վճռականությունը շարունակելու ջանքերը կանանց հանդեպ բռնությունը կանխարգելելու և վերացնելու ուղղությամբ:

Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից, որոնք որևէ առնչություն չունեն կանանց և տղամարդկանց հավասարության ու մարդու իրավունքների ապահովման հետ:

Կանանց խորհուրդը նպատակահարմար է համարում նաև  հետագայում ավելի մեծ ուշադրության արժանացնել կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի լուսաբանմանը, համագործակցելով ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:

————

Լուսանկար` http://www.tert.am/am/news/2013/11/22/tigran-sargsyan1/


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 1,013