Համահայկական ծնողական կոմիտեն ողջունում է…

By | November 26, 2013

vgender2Համահայկական ծնողական կոմիտեն ողջունում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի Երեւանյան գրասենյակների նախաձեռնությունը (http://news.am/arm/news/182460.html)՝ սատարելու երկրի վարչապետին կից գործող կանանց խորհրդին: Հարգելով կոչով հանդես եկածների հիմնավորումները, որոնք սակայն չեն բացահայտում գենդերային նորմերի իրական ձևակերպումը, խնդրում ենք սկզբից ավարտել գիտական փորձաշրջանը իրենց վստահված տիրույթում, ամփոփել արդյունքները և այնուհետև միայն ներկայացնել այն գիտական զեկույցով՝ մեր երկրի ժողովրդին:

Լինելով աշխարհի ոչ միայն հնագույն, այլ նաև առավել կրթված ազգերից մեկը, հայերս հիմք ունենք ստուգելու ամեն նորույթ՝գիտական տեսակետից:  Չէ՞որ հայ գիտնական Անանիա Շիրակացին իր «Աշխարհացույց և Տոմար» աշխատության մեջ հիմնավորել է երկիր մոլորակի կլոր լինելը, արեգակի շուրջ պտտվելը, աստղային երկնքի օրինաչափությունները դեռևս VII դարում: Մինչդեռ ամբողջ 900 տարի անց նմանատիպ հետազոտությունների համար Ջորդանո Բրունոն այրվել է խարույկի վրա՝ այդ նույն Եվրոպայում: Հավելենք, որ այդ նույն շրջանում Ամերիկայի տեղաբնակները դեռևս ապրում էին իրենց խաղաղ կյանքով և չէին ենթարկվել ցեղասպանության՝ իրենց իսկ հողում, Եվրոպայից եկած հանցագործ տարրերի կողմից, որոնց ժառանգները այսօր կոչվում են ամերիկացի:

Մենք հին ազգ ենք, որոշումները կայացնում ենք դանդաղ ու ելնելով մեր անսահման պատմական փորձից, քրիստոնյա հավատքից և ապացուցված գիտական հիմնավորումներից: Այդ երեք արժեքներն ենք համարում մեր ազգի հիմնասյունը,  և նոր հիմնասյուների կարիքը չունենք բնավ, քանի որ դեմոկրատական է ոչ միայն մեր ազգային կեցվածքը, այլ նաև լեզուն, որով մենք խոսում ենք բազում հազարամյակներ՝ շատ ավելի վաղ, քան ձևավորվել է այն լեզուն, որով դուք փորձում եք խրատ տալ մեր հինավուրց ազգին:

Ոմանց կարող է թվալ, որ ձեր համատեղ կոչը՝ ուղղված երկրի վարչապետին, բիրտ ազդեցության փորձ է՝ մեր կառավարման համակարգի, ազգային կեցվածքի ու քաղաքական ընտրության վրա: Սակայն լինելով խոհեմ և գիտակ, մենք չենք վիրավորվում, այլ ընդամենը դիմում ենք Ազգային անվտանգության համակարգին, որպեսզի ստուգի ձեր կոչերը՝ ելնելով իրեն վստահված պետական գործառույթներից:

Ուզում ենք նաև մեր զարմանքը արտահայտել այն առնչությամբ, որ քառորդ դար շրջափակման մեջ գտնվող Հայաստանը և ոչ մի անգամ չի՛ արժանացել նման հեղինակավոր գրասենյակների միացյալ կոչին՝ մեզ շրջափակող հարևանների հասցեներով: Միգուցե, եթե շրջափակումը վերացվի, կանայք և ընտանիքները և նույնիսկ «գենդերները» ինքնաբերաբա՞ր կերջանկանան, առանց օրենսդրական նորամուծությունների՞: Միգուցե սկսե՞նք նման գիտական փորձից:

Հարկ ենք համարում նշել, որպեսզի նման կազմակերպությունները զեղծ մնան ՀՀ կառավարության վրա ճնշում գործադրելուց, հարգեն ՀՀ ինքնիշխանությունը, հաշվի նստեն հասարակության կարծիքի հետ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կեցվածքի հետ, ինչպես նաև հարգեն հայկական արժեհամակարգը և Քրիստոնյա երկիր լինելու փաստը:

Մնացեք բարով, մենք էլ մնանք մեր արժեհամակարգի մեջ, սակայն պատրաստ ենք կարդալ և լսել ձեր գիտական հիմնավորումները:

Համահայկական Ծնողական Կոմիտե

vgender2


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 882