Գենդերային օրենքի քննարկում /ՄԱՍ 1/

By | December 29, 2013

medalԳենդերային օրենքի քննարկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.05.2013

1. ԳԵՆԴԵՐ, ԳԵՆԴԵՐԱՅԻՆ

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են  հետեւյալ հասկացությունները.
3.1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.

Բացատրություն

Ձեռքբերովի վարքերը լինում են ընդունելի և անընդունելի հասարակության կողմից: Ցավոք, գենդերային օրենսդրական նորմերը չեն ձևակերպում թե, ինչպիսի վարքերն են ընդունելի, այսպիսով` փաստացի ամրագրելով բոլոր տեսակի ձեռքբերովի վարքագծերը

Օրինակներ`

ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքեր

   
   
 

 

2.ԿԻՆԸ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԸ ԸՍՏ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ

Կինը և տղամարդը համարվում են ձեռքբերովի վարքագծեր տարբեր սեռի անձանց /այսինքն` անկախ սեոից/, այսպիսով` ընդունվում են նաև շեղված վարքեր, որոնք ընդունելի չեն հասարակության կողմից
Օրինակ`

Տղամարդ /ընդունելի/

Կին /ընդունելի/

   

 

Տղամարդ իգական սեռի /անընդունելի/

Կին արական սեռի /անընդունելի/

   

Շարունակենք ուսումնասիրել 3-րդ հոդվածը:

3.12) գենդերային հարաբերություններ` շփման մեջ կամ տարբեր տեսակի համատեղ գործունեության իրականացման ընթացքում կանանց եւ տղամարդկանց գենդերային բնույթի վարք եւ վարմունք.

Գենդերային բնույթի վարքի և վարմունքի օրինակ.

 

3. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

Կանանց և տղամարդկանց տարբերությունը և նրանց պատասխանատվությունը ընտանիքում, զավակների և հասարակության առջև ձևավորվում է արժեհամակարգը

Գենդերային օրենքը մտցնում է հետևյալ հասկացողությունները

3. 13) գենդերային կարծրատիպեր` կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ.

Հոդված 6. Գենդերային խտրականության արգելումը

6.1) գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով.

Օրենքը չի մատնանշում, թե որ տարբերությունների և որ ժամանակահատվածի մասին է նշվում: Այսինքն` արգելվում է բոլոր այն տարբերությունները, որոնք ձևավորված են և ձևավորվում են ժամանակի ընթացքում:

stop

5. ԳԵՆԴԵՐ և ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Գենդերային տեսության մեջ հաճախ կիրառվում է գենդերային ինքնություն հասկացողությունը: Շահագրգիռ շրջանակները փորձում են տարանջատել գենդերը և գենդերային ինքնությունը,  պնդելով, որ նրանք իրար հետ կապ չունեն:

Բացատրենք այդ հասկացողությունների տարբերությունը շինություն ստեղծելու օրինակով`

 

Գենդեր / վարքագիծ /

Շինություն

գենդերային ինքնություն /վարքագծի ձեռքբերման բանաձև/
Շինությունը ստանալու բանաձև

   

Գենդերային ինքնության ձևակերպում գոյություն չունի թիվ 57 օրենքում, սակայն այն գոյություն ունի միջազգային նորմերում, նաև այն փաստաթղթերում, որը ստորագրել է Հայաստանը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Հայաստանում գերիշխող են միջազգային պայմանագրերի նորմերը:

Գենդեր և գենդերային ինքնությունը միասնական բնույթ կրող հասկացողություններին, ավելին` գենդերային ինքնությունից բխում է մարդու գենդերը /վարքագիծը/

varq

Միջազգային մի շարք փաստաթղթերում գենդերի ընտրության բանաձևը կամ գենդերային ինքնությունը ձևակերպված է հետևյալ կերպ`

  • ԵԽԽՎ թիվ 1728 բանաձևը, թեև պարտադիր բնույթ չի կրում, բայց կարող է համարվել միջոց` իրավական նորմերի սահմանման համար, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ԵԽ անդամ է: Մասնավորապես գենդերային նորմը այդ բանաձևում ներկայացված է հետևյալ կերպ. ‹‹Գենդերային ինքնությունը բնորոշում է մարդու ներքին ընկալումը սեփական սեռի: Տրանսգենդերներ կոչվում են այն մարդիկ, որոնց գենդերային ինքնությունը չի համապատասխանում բնատուր սեռին››:
    .
    .
  • 2007 թվականի մարտին /1-ին հրապարակումը, 2-րդ նոյեմբերին ԱՄՆ-ում/, ՄԱԿ-ի Մարդու Իրավունքի Խորհուրդը հրապարակել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գլխավոր հանձնակատարի ու մասնագիտացված փորձագետների համատեղ ջանքերով մշակված և այժմ աշխարհում հայտնի «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության վերաբերյալ Միջազգային իրավական սկզբունքներ» (Yogyakarta Principles)
    <<Յոգյակարտյան սկզբունքները>> բովանդակում են ‹‹գենդերային ինքնության›› հետևյալ արմատական բնորոշումը. ‹‹Գենդերային ինքնությունը վերաբերում է յուրաքանչյուրի գենդերային պատկանելիության ներքին և անհատական խորին զգացմանը, որը կարող է համընկնել կամ չհամընկնել ծննդյան պահին արձանագրված սեռի հետ, այդ թվում` սեփական մարմնի ինքնազգացմանը (որն, ազատ ընտրության դեպքում, կարող է ներառել մարմնի տեսքի կամ դրա ֆունկցիաների փոփոխությունները՝ դեղորայքի,  վիրաբուժության կամ այլ միջոցներով) և արտահայտվել գենդերի այլ դրսևորումներով, այդ թվում՝ հագուստի, խոսքի և պահվածքի միջոցով››:

Յոգյակարտյան սկզբունքների հրապարակումից հետո դրանց մասին հղումները ներթափանցեցին ՄԱԿ ի պաշտոնական փաստաթղթեր, ներառյալ` համապատասխան միջազգային համաձայնագրերի անդամ պետություններին հղվող ՄԱԿ-ի պայմանագրային կոմիտեների հրահանգները:

YogyakartaPrinciplesLouise-Arbour-YPs-statement2

Մասնավորապես` Ընդհանուր կարգի 20-րդ նշումում (ՄԱԿ-ի E/C.12/GC/20 փաստաթուղթը), մեկնաբանություն տալով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային պակտի 2-րդ հոդվածի 2-րդ կետին, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն հայտարարում է, որ անթույլատրելի է իրավունքների խտրականությունը սեռական կողմնորոշման և գենդերային նույնականացման հատկանիշով (կետ 32), իսկ հավելվածում նշում.  ‹‹Բնորոշումները տես սեռական կողնորոշման և գենդերային նույնականացման հարցում մարդու իրավունքների միջազգային իրավական նորմերի կիրառման Յոգյակարտյան սկզբունքներում››:

Նշված սկզբունքները ճանաչում է նաև ԱՀԿ-ն  /Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության/  Տես` տվյալ կազմակերպության կողմից օգտագործվող սեռական իրավունքների աշխատանքային սահմանումը, Ընտանիքի ծրագրման միջազգային ֆեդերացիայի հաշվետվությունը.

Ընդհանուր կարգի նշումները, այսպես կոչված, ‹‹մեղմ օրենքի›› ձև են ՄԱԿ-ի կառույցներն ու գործընկերները, օգտագործելով պետությունների վրա ճնշում գործադրելու տարբեր մեխանիզմներ, այդ թվում նաև` տնտեսական, ուղղում են իրենց ջանքերը` նրանց հարկադրելուն հետևելու նման տեքստերում ընդգրկված նորմերին: Փորձագետները և քաղաքացիական հասարակությունն արդեն բազմիցս մտահոգություն են արտահայտել այն փաստի առթիվ, որ ՄԱԿ-ի պայմանագրային կոմիտեները, ելնելով իրենց իրավասության սահմաններից, ‹‹մեղմ օրենքների›› միջոցով ստեղծում են պետությունների համար նոր պարտավորություններ, որոնք բնավ չեն բխում համապատասխան միջազգային պայմանագրերից: Մի շարք դեպքերում հաջողվում է հարկադրել պետություններին կատարելու նման պարտավորությունները:

Յոգյակարտյան սկզբունքներն է վկայակոչել նաև Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարը 2011թ. նոյեմբերին ներկայացված ‹‹Խտրականություն մտցնող օրենքներն ու պրակտիկաները և բռնության գործողությունները անձանց նկատմամբ նրանց սեռական կողմնորոշման և գենդերային նույնականացման պատճառով›› զեկույցում (ՄԱԿ-ի A/HRC/19/41 փաստաթուղթ, 75-րդ կետի 137-րդ հավելված):

Ավելի վաղ` 2010թ. հուլիսին, իր զեկույցում  Յոգյակարտյան սկզբունքներին հղում է կատարել Վերներ Մունյոսը` կրթության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը (ՄԱԿ-ի A/65/162, կ.23 փաստաթուղթ):

sKbqgzy5t5A

Այն փաստը, որ չնայած որոշ պետությունների կողմից նախկինում արտահայտված կտրուկ առարկություններին, Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի հաջորդ զեկույցում կրկին հղումներ են հայտնվում այդ վիճելի փաստաթղթին` որպես սեռական կողմնորոշման և գենդերային նույնականացման մարդու իրավունքների հետ կապված հարցերում յուրօրինակ ‹‹de facto չափանիշի››, ցույց է տալիս, որ գենդերի հետ կապված հասկացությունների վերբնորոշման միջազգային մակարդակով առկա միտումը բավական լուրջ է, և անկախ պետությունների նկատմամբ այս առումով կշարունակվի ճնշում գործադրվել:

Յոգյակարտյան սկզբունքներում տրված գենդերային նույնականացման բնորոշումը բազմիցս օգտագործվել է նաև ՄԱԿ-ի առանձին անկախ ստորաբաժանումների և գործակալությունների հեղինակավոր հրապարակումներում, այդ թվում` ‹‹տեղեկատու›› բնույթ ունեցող: Այսպիսով, այն հանգամանքը, որ այդ բնորոշումը եռանդագին պարտադրվում է տարբեր պետություններին և կառավարություններին որպես նորմատիվ և հաստատուն երևույթ, չի կարելի անտեսել:

Համանման գործընթացներ են տեղի ունենում նաև Եվրոպայի Խորհրդի մակարդակով: Այսպես ‹‹սեռական կողմնորոշման և գենդերային նույնականացման հատկանիշով խտրականության հաղթահարման անհրաժեշտության մասին››, իր ցուցումներում (այսպես կոչված` ‹‹մեղմ օրենքի›› ձև, համանման ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների ընդհանուր կարգի նշումներին), ԵԽ Նախարաների կոմիտեն CM/Rec(2010)5 ցուցումով անմիջականորեն կապակցում է այդպիսի խտրականությունից պաշտպանությունը արվամոլների, լեսբուհիների, երկսեռամոլների և տրանսգենդերների իրավունքների հետ:

2009թ. ‹‹Մարդու իրավունքները և գենդերային նույնականացումը›› զեկույցում Մարդու իրավունքների հարցերով ԵԽ կոմիսար Թոմաս Համարբերգը նույնպես բացահայտորեն, ընդ որում հղում կատարելով Յոգյակարտյան սկզբունքներին, որպես անվիճելի փաստ, առաջ է տանում հենց գենդերի սոցիալական կառուցման տեսությունները:tomas-xamarberg-zerkalo.az-big

‹‹Գենդերային ինքնություն հասկացությունը հնարավորություն է տալիս հասկանալու, որ նորածնի ծննդյան պահին գրանցված սեռը կարող է չհամապատասխանել բնածին գենդերային նույնականացմանը, որը զարգանում է երեխայի մոտ հասակ առնելու ընթացքում: Դա նշանակում է յուրաքանչյուր անհատի կողմից խորապես զգացվող գենդերի ներքին և անհատական փորձ, որը կարող է չհամապատասխանել ծննդյան պահին գրանցված սեռին, և ներառում է մարմնի անձնական զգացողություն և գենդերի այլ դրսևորումներ (այսինքն` գենդերային արտահայտման), ինչպիսիք են հագնելաոճը, խոսքը, գործելակերպը››:

Այսպիսով, ներկա պահին միջպետական կազմակերպությունների ռեսուրսները հաճախ օգտագործվում են ‹‹գենդեր›› և ‹‹գենդերային ինքնություն›› հասկացությունների վերաբնորոշման և պետությունների նկատմամբ հետագա ճնշման համար` նպատակ ունենալով ստիպել նրանց ընդունել այդ նոր բնորոշումները որպես նոր ‹‹միջազգային-իրավական չափանիշներ››: Այդ միտումը չափազանց հեռուն է գնացել և այն արդեն անհնար է անտեսել կամ բացառել դրա գոյությունը:

UNHCR, Guidance Note on Refugee Claims Relating to Sexual Orientation and Gender Identity – . 5 (< http://www.unhcr.org/refworld/docid/48abd5660.html >), Handbook on prisoners with special needs – բաժին 5 (<http://www.unodc.org/pdf/criminal_justice/Handbook_on_Prisoners_with_Special_Needs.pdf >):

Երկու փաստաթղթերն էլ անմիջական հղումներ են պարունակում Յոգյակարտյան սկզբունքներին, UNAIDS, “Review of Legal Frameworks and the Situation of Human Rights related to Sexual Diversity in Low and Middle Income Countries”, գլոսարիում բնորոշումը  (<http://data.unaids.org/pub/Report/2009/20091215_legalframeworks_sexualdiversity_en.pdf >) նույնպես ուղիղ հղում է կատարում Յոգյակարտյան սկզբունքներին. 22 http://www.amnesty.org/en/sexual-orientation-and-gender-identity:

https://wcd.coe.int/ViewDoc.jsp?id=1476365

http://lib.ohchr.org/HRBodies/UPR/Documents/Session2/CH/A_HRC_8_41_Switzerland_R.pdf

http://lib.ohchr.org/HRBodies/UPR/Documents/Session1/FI/A_HRC_8_24_Add1%20Finland_R.pdf

http://www.refworld.org/cgi-bin/texis/vtx/rwmain/opendocpdf.pdf?reldoc=y&docid=5226d40c4

Ինչ վերաբերվում է Յոգյակարտյան սկզբունքների կիրառմանը ազգային մակարդակով, ապա այստեղ արժե ընդգծել, որ դրանց օգտագործումը տեղի է ունենում իշխանության բոլոր երեք ճյուղերում` օրենսդիր, գործադիր և դատական: Օրինակ, օրենսդիր մարմիններն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Ուրուգվայը, Մեքսիկան, քննության են առել կամ ընդունել են օրենքների նախագծեր (դրանք, որպես կանոն, արգելում են ճնշումը սեռական կողմնորոշման և գենդերային նույնականացման հատկանիշներով, սահմանում են նույնասեռ զույգերի իրավունքները կամ պաշտոնապես ընդունում գենդերափոխ մարդկանց գենդերային նույնականացումը), որոնցում հղումներ են արվում, այդ թվում նաև` Յոգյակարտյան սկզբունքներին, որպես մի փաստաթղթի, որն արտացոլում է մարդու իրավունքների մասին միջազգային օրենքը: Առանձին նախարարություններ, օրինակ, Բրազիլիայի կրթության նախարարությունը, Բոլիվիայի արդարադատության նախարարությունը, Իսպանիայի սոցիալական հարցերի նախարարությունը, Բելգիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունները, իրենց գործունեության մեջ օգտագործում են Յոգյակարտյան սկզբունքները: Նեպալի և Դելիի Գերագույն դատարանները մեջբերումներ են կատարել Յոգյակարտյան սկզբունքներից, ողջ ԼԳԲՏ հանրության համար բախտորոշ որոշումներ կայացնելով սեռական կողմնորոշման, գենդերային նույնականացման հատկանիշներով մարդկանց նկատմամբ ճնշումների անթուլատրելության մասին, ինչպեսև փոխադարձ համաձայնությամբ միասեռ հարաբերությունների հանցականացման դեմ: Բնական է, որ Սկզբունքները լայն կիրառում են գտնում աշխարհի բոլոր տարածաշրջանների օմբուդսմենների պրակտիկայում:

Տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված և Յոկյակարտյան Սկզբունքների հիմքում ընկած փաստաթղթերի լայն ցանկը ներկայացնում է

http://www.sxpolitics.org/wp-content/uploads/2009/05/yogyakarta-principles-jurisprudential-annotations.pdf-ն:

ՄԱԿ-ի պայմանագրային մարմինները և կառուցվածքային ստորաբաժանումներն հղումներ են կատարում նշված սկզբունքներին իրենց պաշտոնական փաստաթղթերում և հրապարակումներում, դրանք որպես չափանիշ առաջարկելով մարդու իրավունքների ասպարեզում, իսկ դրանցում պարունակվող ‹‹գենդերային ինքնություն›› բնութագրումը` որպես նորմատիվ: Այսպիսով, ՄԱԿ-ի անդամ պետությունները, որոնք ‹‹գենդեր›› տերմինն օգտագործում են օրենսդրության մեջ, քայլ առ քայլ ստիպված են լինում ընդունել դրա նոր, հասարակության համար քայքայիչ նշանակությունը:

Հիշեցում.

‹‹Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին›› ՀՀ օրենք (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=64903):

‹‹Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի,արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով››:

Գենդերային նույնականացման նորմերի ճանաչումը Հայաստանի կողմից.

ՄԱԿ-ի հռչակագիրը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին.

http://en.wikipedia.org/wiki/LGBT_rights_at_the_United_Nations
http://c-fam.org/en/2009/6806-french-un-sexual-orientation-push-linked-to-radical-yogyakarta-principles

Տվյալ հռչակագիրը կենտրոնանում է Յոգյակարտյան սկզբունքների վրա 7-րդ և 8-րդ կետերի միջոցով, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս գենդերային նույնականացման նշյալ նորմերի իրական կշիռը ՄԱԿ-ում:

Հետևություն

Նշված սկզբունքները տվյալ պահին հանդիսանում են չափանիշ, որը միջազգային կառույցների կողմից ընդունվում է որպես նորմատիվային: Դա դե ֆակտո տրված չափանիշ է, և Հայաստանում գենդերին տրված սահմանումները չեն կարող իմաստափոխել միջազգային չափանիշները, առավել ևս` հաշվի առնելով միջազգային դատարանի ստատուտը: Այս կերպ դատելու հիմք է տալիս Սահմանադրության 6-րդ հոդվածը, որն ընդունում է միջազգային նորմերի գերակայությունն ազգային նորմերի հանդեպ: Եվ քանի որ ոչ մի երաշխիք չկա, թե միջազգային կառույցների ճնշման ներքո Հայաստանը չի շարունակի ստորագրել հռչակագրեր կամ որոշումներ, որոնք առավել արմատական սահմանում են տալիս գենդերային նույնականացմանը, ապա գենդեր եզրի կամ հասկացության օգտագործումը դառնում է ծայրաստիճան վտանգավոր` ազգային ինքնության պահպանման տեսանկյունից:

6. ԳԵՆԴԵՐԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարդու սեքսուալ ուսումնասիրության հիմքում դրված է գենդերային դերերը և գենդերային ինքնությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը: Ունենալով հոգեբանական խնդիրներ, այն տղամարդը, որը ձեռք է բերել կանացի վարքագիծ հիմնականում փոխում է նաև սեռական կողմնորոշումը, դառնալով նույնասեռական:

Այդ իսկ պատճառով գենդերային տեսությունը ուղղակիորեն կապվում է նույնասեռականության օրինականացման հետ:

Գենդերային ուսումնասիրություններում ներառված են մարդու սեքսուալության ուսումնասիրությունները ինչպես նաև կվիր-տեսությունը /կվիր-սեռից ազատ/ http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B2%D0%B8%D1%80-%D1%82%D0%B5%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F

Օրինակ`

pediki_05

ՄԱՍ 2 դիտեք այստեղ

 


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 2,898