Գենդերային օրենքի քննարկում: ՄԱՍ2` խտրականություն և հավասարություն

By | January 2, 2014

 g_imageՄԱՍ 2` գենդերային խտրականություն և գենդերային հավասարություն

Առավել ամբողջական և լիարժեք հասկանալու համար խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Գենդերային օրենքի քննարկում ՄԱՍ 1» վերլուծության հետ, որը բացահայտում է օրենքում օգտագործված հիմնական հասկացությունների և ձևակերպումների բուն իմաստը և գենդերային գաղափարախոսության իրական նպատակները:

Համաձայն թիվ 57 օրենքի

2) գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմա
3) ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականությու
4) անուղղակի գենդերային խտրականություն` խտրականություն առանց սեռային պատկանելության ուղղակի մատնանշման. 

Բացատրություն

Գենդերային խտրականությունը թիվ 57 օրենքում մատնանշում է սեռային հատկանիշով անձանց, այնինչ միջազգային իրավական պրակտիկայում գոյություն ունի խտրականության բացառում և ըստ սեռային պատկանելիության և ըստ սեռային հատկանիշի: Հարկ է նշել, որ սույն օրենքում վերոնշյալ 3-րդ և 4-րդ կետերը մատնանշում են միայն սեռային պատկանելիությունը, ինչը չի կարելի ասել սույն օրենքի 2-րդ կետի մասին:

Սեռային պատկանելիություն

ՀՀ սահմանադրությունը բացառում է խտրականություն կախված սեռից, ինչը խոսում է խտրականության բացառման մասին ըստ սեռային պատկանելիության:

Սեռի հատկանիշով անձ

Սեռային հատկանիշները լինում են 2 տեսակի`

1. Այն կենսաբանական տարբերությունները, որոնք մատնանշում են տվյալ անձի պատկանելիությունը  տվյալ սեռին,

2. Վարքագծի տարբերությունները /գենդերային/, երբ վարքը մատնանշում է տվյալ սեռի վարքագծին բնորոշ հատկանիշները

Մանրամասները դիտեք այստեղ`

http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B5_%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B0%D0%BA%D0%B8

Վարքագիծը ըստ օրենքի որևէ ձև չի կապվում  սեռային պատկանելիության հետ, ինչը գենդերային գաղափարախոսության բուն իմաստն է և հիմքը: Հետևաբար, իգական սեռին բնորոշ վարքը կարող է ձեռքբերել նաև արական սեռի ներկայացուցիչը և հակառակը, քանզի օրենքում, ինչպես նաև միջազգային իրավական նորմերում  նշված չէ, որ սեռային ոչ կենսաբանական հատկանիշները (վարքը) պիտի համընկնի սեռային պատկանելիության հետ:

Այստեղ կրկին վերադառնում ենք այն հասկացողությանը, որը վերաբերվում ԿԻՆ և ՏՂԱՄԱՐԴ հասկացողությունների իմաստափոխման ըստ գենդերային տեսության:
«Տղամարդ և կին» ընկալումը՝ գենդերային պատկանելիության դրսևորումն է, անկախ կենսաբանական սեռից, որը կարող համընկնել կամ չհամընկնել բնատուր՝ կենսաբանական սեռի հետ: (Encyclopedia Britannica: gender identity, an individual’s self-conception as being MALE or FEMALE, as distinguished from actual biological sex…) Մանրամասների համար դիտեք սույն վերլուծության առաջին մասը:

Սա սեռային վարքագծի հատկանիշ, որը համապատասխանում է բնատուր սեռին:

Սա սեռային վարքագծի հատկանիշ է, որը չի համապատասխանում է բնատուր սեռին:

 

Գենդերային խտրականության օրինակ

 Ահա թե ինչ է նշանակում գենդերային խտրականության բացառում, որն արդեն իսկ իրականություն է Եվրոպական բազմաթիվ երկրներում:

Ցանկանում ենք արդյո՞ք նման ապագա մեր զավակների համար:

Հարցն ուղղված է առաջին հերթին ՀՀ ԱԺ պատգամավորներին և ՀՀ Կառավարությանը:

Գենդերա՞յին հավասարություն, թե գենդերնե՞րի հավասարություն

Ինչ է նշանակում «գենդերային հավասարություն» ըստ 57 օրենքի

5) գենդերային հավասարության քաղաքականություն` պետական, հասարակական նպատակային գործունեություն` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը.
9) գենդերային հավասարություն` կանանց եւ տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ եւ դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար.
Հոդված 4. Գենդերային հավասարության քաղաքականության հիմնական սկզբունքները .
Գենդերային հավասարության քաղաքականության սկզբունքներն են`

1) գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանումը.
2) սոցիալական արդարությունը.
3) գենդերային խտրականության բացառումը.
4) գենդերային հավասարության առաջընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը: 

Բացատրություն

Թե ի՞նչ է նշանակում գենդերային խտրականության բացառում, արդեն իսկ տրվեց այդ բացառման ամբողջական բացատրությունը:

Պետք է հաշվի առնել այն փաստը, որ գենդերային հավասարության մեջ իմաստափոխված են կին և տղամարդ հասկացողությունները, իսկ դա նշանակում է հակասություն կնոջ և տղամարդուն բնորոշ վարքերի միջև, որոնք կարող են ձեռք բերել մարդիկ ըստ գենդերային տեսության:

Այսինքն` գենդերային հավասարությունը, նվազագույնը ներառում է հավասարություն չորս գենդերային տեսակների միջև

Կին /բնական/

Տղամարդ /բնական/

Կին /արական սեռի/

Տղամարդ /իգական սեռի/

Беременный мужчина родил!

Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ գենդեր եզրույթը մատնանշում է բոլոր տեսակի վարքագծերը, ապա վերոնշյալ ցանկը կարելի է շարունակել, հաշվի առնելով բոլոր տեսակի անբնական վարքային դրսևորումները:

Այժմ առանց մեկնաբանության ներկայացնեք, թե ինչ է նշանակում գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանումը ըստ օրենքի 4,1 կետի:

Գենդերային հավասարությունը՝ դա գենդերների հավասարություն է և ոչ թե հավասարություն տղամարդկանց և կանանց միջև բնական և ադեկվատ ընկալմամբ:

Շարունակելի


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 2,001