ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ “ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ”

By | January 14, 2014

1328872875_family-portrait

Համախոհ օգտատերերի առաջարկների հիման ներկայացնում ենք “ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ” ֆոտոմրցույթը:

Մինչև 2014 թվականի մարտի 1-ը  ուղարկելով ձեր ընտանիքի լուսանկարները (նվազագույնը 2 ծնողները երեխայի կամ երեխաների հետ) կարող եք մասնակցել “Իմ ընտանիքը” ֆոտոմրցույթին:

Մասնակցության համար անհրաժեշտ է.

1. Ուղարկել ձեր ընտանիքի լուսանկարը, նշելով ձեր անունը, հայրանունը և ազգանունը support@hamahaykakan.com հասցեին:

2. Մրցույթին ուղարկած լուսանկարները կհրապարակվեն ՀՀԾԿ (hanun.am) կայքում և ՀՀԾԿ ֆեյսբուքյան էջում <ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ “Իմ ընտանիքը”> լուսանկարների բաժնում:

Յուրաքանչյուր ընտանիքից մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ լուսանկար:

Հաղթող են ճանաչվում առավել հավանում “Լայք”-եր ստացած երեք լուսանկարները:
“Լայքեր”-ը հաշվարկվում են հրապարակման պահից մինչև 60 օր տեղադրման ժամկետը

Մրցանակները`

1-ին տեղ – 80.000 ՀՀ դրամ

2-րդ տեղ – 40.000 ՀՀ դրամ

3-րդ տեղ – 20.000 ՀՀ դրամ

Բազմաթիվ համախոհ օգտատերերի խնդրանքով, հաղթողներին առաջարկվում է տրամադրել դրամական մրցանակը, որպես օգնություն որևէ անապահով ընտանիքին /հաղթողի ընտրությամբ/, որի համար կանխավ շնորհակալություն ենք հայտնում:

Տեղեկացված լինելու համար բաժանորդագրվեք ՀՀԾԿ տեղեկատվական համակարգում:
Մրցույթի ընթացիկ կարգավիճակը կուղարկվի տեղեկատվական համակարգով բոլոր բաժանորդներին:

 


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 5,050