Ռազմավարությունն է՝ ընտանիքի քայքայումը: Ընտրված երկիրը՝ Հայաստան

By | July 24, 2013

2013թ. մայիսի 20-ին, Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ` 108 կողմ, 1 դեմ և 8
ձեռնպահ քվեարկությամբ, ընդունեց “Կանանց և
տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար
հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ Օրենքը, ինչը
վավերացվեց ՀՀ Նախագահի կողմից սույն թվականի հունիսի
11-ին:

http://parliament.am/legislation.php?…

Սույն օրենքը ամրագրում է գենդերը որպես «տարբեր սեռի
անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»
սահմանումը, ինչը իրավական ձևակերպում է տալիս սեռին,
որպես ձեռքբերովի վարք, սկիզբ դնելով համասեռամոլության
և այլ բազմաթիվ սեռական այլասերվածությունների
օրինականացմանը:

2013թ. ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի
աշխատակազմի կողմից հեղինակած «Խտրականության
դեմ» օրինագիծը Ազգային Ժողովի կողմից ընդունման և ՀՀ
Նախագահի կողմից վավերացման գործընթացի փուլում է:
Սույն օրենքը արդեն իսկ հանդիսանալու է իրավական “սուր
և վահան” բազմագենդերային աղետալի
գաղափարախոսության դեմ պետական, տեղական
ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց,
ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից որևէ
իրավական և բարոյական քննադատության և կեցվածքի
դրսևորման:


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 733