Արժեհամակարգը, սահմանադրությունը և ինքնիշխանությունը

By | August 3, 2014

_MG_9026Արդյո՞ք Հայաստանի սահմանադրությունը ինքնիշխան պետության սահմանադրությունն է:
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հիմնադիր անդամ Հայկ Այվազյանի զեկույցը:

Հայաստանի սահմանադրության թաքնված ականները

Սուվերենությունը կամ ինքնիշխանությունը դա պետության անկախությունն է արտաքին և ներքին քաղաքականությունը իրականացնելիս։ Այն պետության հատկությունն է ինքնուրույն և այլ պետությունների իշխանությունից անկախ, իրականացնել սեփական գործառույթները սեփական տարածքում և դրանից դուրս։

Պետության կողմից իրականացվող գործառույթներն են՝ ներքին և արտաքին կառավարումը։ Սահմանադրությունը ինքնիշխանության հիմքն է, այն կարող է ապահովել պետության ինքնուրույնությունը ներքին և արտաքին կառավարման գործում, նվազեցնել այն կամ ընդհանրապես զրկել ինքնուրույն կառավարում իրականացնելու հնարավորությունից, երկիրը վերածելով ինքնիշխանությունից զուրկ տարածքի։ Սահմանադրությունը ի հայտ է բերում պետության մեջ գործող կառավարման համակարգը, ցույց է տալիս պետության կառավարման սուբյեկտ կամ օբյեկտ լինելը։ Այսինքն` ցույց է տալիս պետությու՞նն է իրականացնում կառավարումը, թե՞ պետության նկատմամբ են այն իրականացնում։

1995 թ.-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Հաշվի առնելով այն բոլոր բացասական հետևանքները, որոնք առկա են մեր երկրում վերջին քսան տարիների ընթացքում, առավել քան անհրաժեշտ է ի հայտ բերել մեր սահմանադրության մեջ առկա այն ականները, որոնք էլ հանդիսանում են այդ բացասական հետևանքների բուն պատճառները։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը հետևյալն է

Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին։

Օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

Միջազգային նորմերը դրանք պետությունների կամ այլ սուբյեկտների գործունեության և փոխհարաբերությունների մեջ ընդհանուր և պարտադիր կանոններն են։ Միջազգային նորմերին բնորոշ է այն, որ դրանք գործունեության ընդհանուր բնույթի կանոններ են, նախատեսված բազմակի կիրառման համար և դրանց իրականացումը ապահովվում է համապատասխան պարտադիր միջոցներով։

Որո՞նք են այդ ընդհանուր բնույթի կանոնները, կարո՞ղ են դրանք համընդհանուր լինել բոլորի համար կախված քաղաքակրթական, մշակութային և ազգային առանձնահատկություններից։

ՀՀ Սահմանադրության 6–րդ հոդվածով հաստատվում է, որ միջազգային պայմանագրերը և դրանցում ամրագրված նորմերը Հայաստանում ունեն օրենքի ուժ և գերակա են ՀՀ օրենքների նկատմամբ։

Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում ասվում է, որ «սույն օրենքով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ ձեւակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որեւէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով։»

Այսպես՝ 2010 թ․-ին Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից ընդունվեց «Խտրականություն ըստ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» բանաձևը, որտեղ ուղիղ ձևով ասվում է, որ պետությունները պետք է օրենսդրական մակարդակով հաստատեն անձանց սեռափոխության իրավունքը, օրինականացնեն միասեռական ամուսնությունները, ստեղծեն հնարավորություններ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց ապրելակերպի ազատ քարոզի համար։

Հայաստանի Հանրապետությունը ևս ընդունել է այս բանաձևը:

2013 թ.-ի մայիսին 20-ին ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց և նույն թվականի հունիսի 11-ին ՀՀ Նախագահը վավերացրեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման» մասին թիվ 57 օրենքը, հասարակությանը հայտնի, որպես «գենդերային օրենք»:

Այդ օրենքում սահմանվեց «գենդեր» և «գենդերային ինքնություն» եզրույթները։

Գենդերը, որպես միջազգային նորմ ՀՀ օրենքում սահմանվեց «տարբեր սեռի անձանց, ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»:

Քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության միջազգային նորմերը գերակա են ՀՀ օրենքների նկատմամբ, ապա վերը նշված ԵԽԽՎ 1728 բանաձևում ամրագրված դրույթները ՀՀ- ի իրավական դաշտում ունեն գերակա կարգավիճակ:

Թիվ 57 «Գենդերային օրենքում» ամրագրված հիմնական գենդերային դրույթները առ այսօր էլ հայ հասարակության կողմից դիտվում են որպես նույնասեռականների և այլ այլասերվածներ իրավունքների, քարոզի տարածման և ամրագրման փորձ:

Միջազգային նորմերի գերակայությունը ՀՀ օրենքների նկատմամբ սահմանված է նաև այլ օրենքներում։ Մասնավորապես՝ ընդերքի մասին օրենքում, միջազգային պայմանագրերի մասին օրենքում։

2003 թ.-ին Հայաստանը դարձավ Առևտրի միջազգային կազմակերպության անդամ։ 2010 թ.-ին, Բեռլինում կայացած համագումարի ժամանակ, առևտրի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Պասկալ Լամին նշեց տրանսնացիոնալ կորպորացիաների համար այլ պետությունների բնական պաշարների հասանելիությունը ապահովելու վերազգային կարգավորման մասին։ Նշվեց, որ եթե պետությունը հանքարդյունաբերության բնագավառում կիրառում է որոշակի սահմանափակող նորմեր (օրինակ բնապահպանության հետ կապված), որոնք նվազեցնում են տրանսնացիոնալ կորպորացիաների եկամուտները տվյալ պետության մեջ, ապա այն երկրների իշխանությունները, որտեղ որ այդ կորպորացիաները գրանցված են, իրենց Առևտրի միջազգային կազմակերպության ներկայացուցչի միջոցով կարող են պահանջել մեղմել կամ ընդհանրապես չեղյալ համար այդ նորմերը։ Ավելին` Տնկ–ը իրավունք են ունենալու դատական կարգով վիճարկել այն պետության օրենքները, որտեղ նրանք իրականացնում են իրենց կոմերցիոն գործունեությունը։ Նման նախադեպ տեղի է ունեցել 2012 թ. – ին, երբ Եվրամիությունը և ԱՄՆ–ն Չինաստանի դեմ հայցով դիմեցին Առևտրի միջազգային կազմակերպությանը այն բանի համար, որ Չինաստանը բարձրացնելով արտահանման քվոտաները սահմանափակումներ էր մտցրել հազվագյուտ մետաղների արտահանման համար։

Սահմանադրության հոդվածներից միջազգային նորմերի գերակայության մասին հոդվածը, բացի  Հայաստանից առկա է նաև Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Լիտվայի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Էստոնիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Չեխիայի և այլ երկրների սահմանադրություններում։

Միջազգային նորմերի գերակայության մասին խոսք չկա ԱՄՆ սահմանադրության մեջ։ Երկրորդ հոդվածի երկրորդ բաժնում ամրագրված է, որ ԱՄՆ նախագահը Սենատի խորհրդով և համաձայնությամբ կարող է կնքել միջազգային պայմանագրեր ներկա գտնվող սենատորների երկու երրորդի համաձայնության դեպքում։ ԱՄՆ – ն սեփական շահերը վեր է դասում միջազգային հանրության շահերից։

Մեծ Բրիտանիայում, ըստ էության, չկա միասնական սահմանադրություն։ Սահմանադրական նորմերի աղբյուր են հանդիսանում օրենսդրական ակտերը (ստատուտներ), դատական նախադեպերը և այլն։ Եթե միջազգային պայմանագրի իրականացումը պահանջում է նաև ազգային օրենսդրության փոփոխություն, ապա, ըստ էության, այն կարող է չկատարվել այնքան ժամանակ, քանի դեռ չկա համապատասխան դատական նախադեպ։

Ֆրանսահայի սահմանադրության 55–րդ հոդվածում ասված է, որ վավերացված միջազգային պայմանագրերը գործում են հրապարակման պահից և գերակա են ազգային օրենսդրության նկատմամբ միայն այն պայմանով, որ պայմանագրի մյուս կողմը գործում է նույն սկզբունքով։

Չինաստանի սահմանադրության մեջ ընդհանրապես ասված չէ միջազգային նորմերի նշանակության մասին երկրի իրավական համակարգի համար։ 67–րդ հոդվածի 18–րդ կետը ասում է երկրի վրա զինված հարձակման դեպքում կամ միջազգային պայմանագրերի շրջանակներում ագրեսիայի դեմ համատեղ պաշտպանության դեպքում պատերազմի հայտարարման մասին։

 

ՀՀ Սահմանադրության 7 – րդ հոդվածում ասված է՝

«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը:»

ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է գաղափարական բազմակարծությունը, սակայն սեփական պետական գաղափարախոսության մասին չկա ոչ մի խոսք։ Պետական գաղափարախոսությունը ինքնիշխանության կարևոր տարրերից մեկն է։ Ստացվում է, որ ըստ սահմանադրության ցանկացած գաղափարախոսություն ճանաչվում է և կարող է ներմուծվել Հայաստան, իսկ երկրի զարգացման ուղղությունը ձևավորող պետական գաղափարախոսությունը սահմանադրությամբ հաստատված և ամրագրված չէ։ Ի՞նչ ինքնիշխանության մասին կարող խոսք գնալ, եթե երկրի զարգացման նպատակը, ուղղությունը և հեռանկարը հայտնի չէ։

Պետք է նշել, որ օրինակ Ռուսաստանի սահմանադրության 13 – րդ հոդվածի 2–րդ կետը, Ուկրաինայի 15–րդ հոդվածը, Մոլդովայի 5– րդ հոդվածի 2 – րդ կետը, Բուլղարիայի սահմանադրության 11–րդ հոդվածի 2–րդ կետը ընդհանրապես արգելում է պետական գաղափարախոսություն ունենալը։

Ռուսաստանի սահմանադրության մեջ ասվում է, որ ոչ մի գաղափարախոսություն չի կարող հաստատվել որպես պետական կամ պարտադիր («Никакая идеология не может устанавливаться в качестве государственной или обязательной.»)։ Նման ձևակերպմամբ, այս կետը առկա մյուս երկրների սահմանադրություններում։

 

ՀՀ Սահմանադրության 83.3–րդ հոդվածը վերաբերվում է ՀՀ Կենտրոնական բանկին.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։

Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։

Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված խնդիրները եւ գործառույթներն իրականացնելիս անկախ է։

Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահ:

Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին:

Այս հոդվածը ավելի լավ հասկանալու համար անդրադառնանք կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքին։

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

5. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:

6. Կենտրոնական բանկը եւ կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել:

Հոդված 5. Կենտրոնական բանկի խնդիրները

2. Իր խնդիրներն իրագործելու նպատակով, Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով՝

ա) թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը, կազմակերպում եւ կարգավորում է դրամաշրջանառությունը.

է) տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները:

Հոդված 34. Կառավարության վարկավորումը

1. Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ այլ պետական մարմիններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկավորելը կամ այլ կերպ ֆինանսավորելն արգելվում է՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ կենտրոնական բանկը դա մասնավոր բանկ է։ Թե ի՞նչ դրամավարկային քաղաքականություն է մշակում կառավարությունը ոչ մի նշանակություն չունի, քանի որ դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման իրավունքը տրված է կենտրոնական բանկին, որը գործում է պետությունից անկախ և իր պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում։ «Կենտրոնական բանկ» կոչվող ոչ պետական բանկը տիրապետում, տնօրինում և օգտագործում է ՀՀ միջազգային պահուստները, սակայն կառավարությանը ֆինանսավորելու իրավունք չունի։ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ իր սեփական արժույթը չունի, ՀՀ դրամը պատկանում է կենտրոնական բանկին։ Ի՞նչ տնտեսական ինքնուրույնության մասին կարող է խոսք գնալ այս պայմաններում։

Համաշխարհային արժութային համակարգի պատմությունից

1944 թ.-ին ստորագրվեց Բրետոն-Վուդյան համաձայնագիրը, համաձայն որի, ԱՄՆ դոլարը դարձավ համաշխարհային միակ ռեզերվային արժույթը։ Այսինքն` ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը իր մոտ պահելով այլ երկրների ոսկու պաշարները, փոխարենը տալիս էր դոլար ապահովված այդ ոսկով։ Երկրները կարող էին իրենց տիրապետման տակ գտնվող դոլարները փոխանակել համարժեք ոսկով։ Համաձայնագրի հետևանքով ազգային արժույթները դուրս եկան ազգային վերահսկումից և անցան ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի վերահսկողության տակ։ Երկրների կենտրոնական բանկերը պետք է պահպանեին ազգային արժույթների կուրսերը ռեզերվային արժույթի նկատմամբ կատարելով արժութային միջամտություններ։ Բրետոն-Վուդյան համաձայնագրի արդյունքում, որպես կազմակերպչական կառույցներ, ստեղծվեցին Արժույթի միջազգային հիմնադրամը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը։ ՀՀ կենտրոնական բանկը ենթարկվում է Արժույթի միջազգային հիմնադրամին, իսկ վերջինս էլ ենթարկվում է ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգին։

Այն բանից հետո, երբ տարիների ընթացքում շատ երկրներ սկսեցին ետ պահանջել իրենց ոսկու պաշարները, փոխանակելով դոլարի հետ, 1971 թ.-ին ԱՄՆ հայտարարեց, որ դադարեցնում է դոլարի և ոսկու փոխանակումը, այսինքն` դոլարը դադարեց ոսկով ապահովված լինել, սակայն մնաց, որպես համաշխարհային ռեզերվային արժույթ։

Կենտրոնական բանկի անկախ լինելը պետությունից ամրագրված է Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և այլ երկրների սահմանադրություններում։

Ի տարբերություն այս երկրների, 2011 թ.- ին, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունգարիան, չնայած Եվրամիության, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԱՄՆ կողմից իրականացվող մեծ ճնշումների և սպառնալիքների, ընդունեց նոր սահմանադրություն, որտեղ ամրագրեց Հունգարիայի ազգային շահերի գերակայությունը, սահմանափակեց կենտրոնական բանկի անկախությունը, արգելեց աբորտները, ամուսնությունը սահմանեց, որպես միություն միայն տղամարդու և կնոջ միջև։ Այսինքն` Հունգարիան սահմանադրությամբ ամրագրեց ինքնիշխանության հիմնական տարրերը։

 

Ամփոփելով վերը ասվածները, արձանագրենք, որ ՀՀ սահմանադրության մեջ առկա են ներդրված ականներ՝ հոդվածներ, որոնք փաստացի զրկում են Հայաստանին իր ինքնիշխանությունից։

Հայաստանը, ըստ սահմանադրության 6–րդ հոդվածի չի կարող սեփական օրենսդրությունը կարգավորել, համապատասխանեցնելով այն սեփական ազգային շահերին, այլ պետք է այն հարմարեցնի միջազգային նորմերին, որոնք շատ անգամ ոչ միայն հակասում են ազգային շահերին, այլ որոշ դեպքերում ուղղակիորեն նաև սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը։

Հայաստանը չունի սահմանադրությամբ հաստատված պետական գաղափարախոսություն, ինչը կսահմաներ մեր երկրի զարգացման ուղին և հեռանկարները։

Հայաստանը տնտեսապես անկախ չէ, չունի պետությանը պատկանող ազգային արժույթ, ի վիճակի չէ իրականացնել սեփական դրամավարկային քաղաքականություն։ Հետևանքը ահռելի բարձր վարկային տոկոսներն են, որոնց տակ գտնվում է Հայաստանի տնտեսությունը և բնակչությունը։

Այս ամենի հետևանքները մենք տեսնում ենք շուրջ 20 տարի՝ կոռուպցիա, աղքատություն, արտագաղթ, ընդերքի թալան և այլն։ Ընդ որում` այդ բացասական հետևանքները, ինչպես նաև դրանց պատճառ հանդիսացող սահմանադրությունները զարմանալի նմանությամբ կրկնվում են նախկին ԽՍՀՄ հանրապետություններում։

Առաջին քայլերը, որ պետք է կատարել իրավիճակը շտկելու ուղղությամբ դա հայ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է նշված հարցերի շուրջ, օգտագործելով շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հնարավորությունները, կազմակերպելով քննարկումներ, կլոր սեղաններ, ասուլիսներ, բանավոր խոսքում, ելույթների, հաղորդումների ժամանակ անդրադառնալ այս հարցերին, ձևավորելով հասարակական կարծիք։ Քննարկումների արդյունքում անհրաժեշտ է ներգրավել նաև մասնագետների, որոնց օգնությամբ նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների նախագիծ և ներկայացնել այն հայ հասարակությանը։ Փոփոխությունների նախագծի հիման վրա պահանջել հանրաքվեի անցկացում։

Ինքնիշխանությունից զուրկ սահմանադրության փոփոխությունը ճանապարհ կբացի Հայաստանի ինքնիշխանության վերահաստատման համար։

Այսօր Հայաստանում ընթանում են քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հետ կապված։ Քննարկվում են մարդու իրավունքների, եռաստիճան դատական համակարգի, կառավարման ձևի հետ կապված փոփոխություններ։ Նման փոփոխությունները ոչ մի կերպ չեն փոխի սահմանադրության էությունը, քանի որ ինքնիշխանությունը չապահովող սահմանադրության պայմաններում մարդու իրավունքները վերածվում են ամենաթողության, սանձարձակության և անպատասխանատվության, դատական համակարգը վերածվում է կոռուպցիայի աղբյուրի, իսկ կառավարման ձևը՝ ոչ ավել, քան ինքնուրույն կառավարում իրականացնելու ունակության պատրանքի


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 1,343