Հաշվի առնելով հայ ընտանիքին և հոգևոր-ազգային արժեհամակարգին նետված մարտահրավերները և արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքները, դեկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Երևանի Թեքեյան կենտրոնի (հասցե՝ Խանջյան 50) նիստերի մեծ դահլիճում մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» խորագրի ներքո տեղի կունենա «Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով ամենամյա համաժողով:
Համաժողովի աշխատանքների արդյունքում շուրջ 100 հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից կստորագրվի «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք»-ի (այսուհետ՝ ԴԱՇԻՆՔ) ստեղծման մասին հռչակագիր:
Համաժողովի աշխատանքները ողջունել են Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ընտանեկան և հոգևոր-ազգային արժեքների պաշպանությամբ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն են հայտնել ստորագրել համագործակցության մասին հուշագիր ԴԱՇԻՆՔ հետ: