Հայտարարություն

By | March 29, 2015

Շուրջ մեկ տարի է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Եվրամիության տարբեր պաշտոնյաներ ինչպես ԵՄ ամբիոններից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար բարձրաձայնում են որոշակի խմբի անձանց նկատմամբ խտրականության, կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների, կանանց իրավունքների պաշտպանության բացակայության, ընտանեկան բռնության կանխարգելման մասին՝ մատնանշելով այդ առնչությամբ ՀՀ օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիելսը 2015 թվականի մարտի 10-ին ԵԽ Հայաստանի վերաբերյալ ներկայացրած իր զեկույցում կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի մասին, ինչպես նաև համագործակցել ԵԽ հետ Հայաստանում Կոնվենցիայի ստորագրման և վավերացման անհրաժեշտության վերաբերյալ բնակչության շրջանում քարոզչություն իրականացնելու նպատակով:

Այսօր Հայաստանին փաստացիորեն պարտադրվում է ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» և «Խտրականության դեմ» օրենքները:
ՀՀ Ազգային Ժողով որպես առաջարկ ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը (յուվենալ արդարադատության մայր օրենք) ընտանեկան բռնությունների դեմ պայքարի քողի ներքո իրականում հետապնդում է այլ նպատակ. Հայաստանում օրինականացնել միասեռական ամուսնությունները, չնչին պատրվակով երեխաներին ընտանիքներից վերցնելը և տեղափոխելը այսպես կոչված ապաստարաններ, որից հետո, այդ երեխաները կարող են դառնալ սեռական շահագործման թիրախ, որդեգրվել միասեռական ընտանիքների կողմից: Այդ մասին են վկայում վերոնշյալ օրենքների կիրարկման արդյունքում ԵՄ բոլոր երկրներում արձանագրված իրողությունները, որտեղ կտրուկ աճել են կանանց նկատմամբ բռնությունների, սպանությունների, ամուսնալուծությունների, երեխաներին ընտանիքներից ապաստարաններ տեղափոխելու, միասեռական ընտանիքների կողմից ապաստարաններում գտնվող երեխաների որդեգրման, նրանց կողմից այդ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու դեպքերը: Ավելին, ԵՄ մի շարք երկրներում օրակարգային է արյունապղծության և մանկապղծության օրինականացման հարցերը:
«Խտրականության դեմ» օրենքը իրականում հետապնդում է սեռական այլ կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անձանց իրավունքների ամրագրումը սոցիալական բոլոր ոլորտներում, նրանց նկաատմամբ խտրական որևէ վերաբերմունքի բացառման ամրագրումը՝ ներառյալ նրանց կողմից իրենց ապրելակերպի, սեռական այլասերվածությունների քարոզչության ամրագրումը և պաշտպանությունը սույն օրենքով և ենթաօրենասդրական այլ ակտերով:

Նույն նախանձախնդրությամբ ԵՄ համապատասխան կառույցների կողմից Հայաստանին պարտադրվեց ընդունել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը հանրության կողմից որակվեց որպես գենդերային օրենք, ինչը Ազգային ժողովի կողմից ընդունվեց 2013թ. մայիսի 20-ին և ՀՀ Նախագահի կողմից վավերացվեց 2013թ. հունիսի 10-ին: Սույն օրենքը իրականում սպասարկում է ոչ այնքան կանանց իրավունքները, որքան սոցիալական բոլոր ոլորտներում ձեռքբերովի սեռ ունեցող անձանց՝ ԼԳԲՏ խմբի (լեզբիան, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) իրավունքները: Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների և անհատների պահանջով սույն օրենքի մեջ փոփոխություններ կատարելու օրինական պահանջը առ այսօր Ազգային Ժողովի ղեկավարության կողմից հանիրավի անտեսվում է և խախտվում Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը՝ մինչև 2014թ. հոկտեմբեր ամիսը ԱԺ ներկայացնել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խմբի առաջարկը, ԱԺ օրակարգ ընդգրկելու նպատակով:

Արձանագրելով, որ ՀՀ ինքնիշխանությանը, հայ ժողովրդի քրիստոնեական արժեհամակարգին և ազգային ընտանեկան ավանդույթներին նետված են լրջագույն մարտահրավերներ, հորդորում ենք Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանություններին միաբանվել և չեզոքացնել վերոնշյալ սպառնալիքները:

Համահայկական ծնողական կոմիտե


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 833