Միջազգային կառույցների պահանջով ցուցակագրվում են այն ընտանիքները, որոնց երեխաները պետք է օտարվեն և տեղափոխվեն ապաստարաններ

By | October 15, 2016

Եվրոպական շրջանակ. «ԵՄ 2020թ. ռազմավարություն և ԵՄ Եկամուտների և կենսապայմանների վիճակագրության անցկացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը 2015 թվականից առ այսօր  իրականցնում է տնային տնտեսությունների անդամների սոցիալական ներառումների վիճակագրական ուսումնասիրություն` ներառյալ 1-16 տարեկան երեխաները` գրանցելով հագուստի, սննդի, հանգստի, կրթության, առողջության, բնակարանային պայմանների վիճակը, ժամանցի անցկացման և վճարովի դպրոցական միջոցառումների մասնակցության հնարավորությունները (http://www.armstat.am/am/?nid=576):

Փաստորեն ցուցակագրվում են բոլոր այն հավանական ընտանիքիները, որոնց ծնողները, համաձայն ՀՀ սահմանադրության 36 հոդվածի 1-ին կետի, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում բնակչության առնվազն կեսից ավելին սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ուստի և այդ ընտանիքները հայտնվում են ռիսկային գոտում, որտեղից ապագայում նրանց երեխաները տարբեր իրավական հիմնավորումներով կարող են տեղափոխվել ապաստարաններ:

armstat2

snap-2016-10-15-at-11-51-36 snap-2016-10-15-at-11-53-43 snap-2016-10-15-at-11-55-44

2016թ-ի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ մանկակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ներկայացվեց «Մանկական աղքատությունը Հայաստանում բազմակի և համընկնող խոցելիության» վերլուծությունը, համաձայն որի խոցելի է Հայաստանի գյուղաբնակ երեխաների 82, քաղաքաբնակների՝ 53 տոկոսը։ Սրանք այն երեխաներն են, որոնք հայտնվելով խոցելի խմբում, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումից հետո օտարվելու են ընտանիքներից և տեղափոխվելու են ապաստարաններ։

Ինչպե՞ս են օտարում երեխաներին եվրոպական երկրներում խոցելի խմբում լինելու հիմնավորմամբ։ Ծնողները իրավունք չունեն դիմադրել, քանի որ հակառակ դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 294