Կառավարությանը պարտադրում են ընդունել երեխաներին ընտանիքներից օտարելու միջազգային ստանդարտներ

By | October 17, 2016

2016 թվականի մարտի 10-ին, Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, ՀՀ Կառավարությունը հաստատել է «Կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը», որտեղ առավել դյուրին հնարավորություն է ընձեռնվում երեխաներին ժամանակավոր ապաստարաններ տեղափոխելու և այլ անձանց կամ հաստատությունների  կողմից երեխաներին խնամատարության վերցնելու և վերջնականորեն ընտանիքներից օտարելու համար (https://www.egov.am/sessions/archive/2016/03/10/ ):

Երեխաներին ընտանիքներից օտարելու գործընթացը եվրոպական երկրներում։

Հայեցակարգում նշվում է, որ խնամատարության կարող է հանձնվել նաև այն երեխան, ում կենսաբանական ընտանիքը գոյություն ունի, նրա կենսաբանական ծնողը (ծնողները) զրկված չէ ծնողական իրավունքներից, բայց գտնվում է կյանքի դժվարին պայմաններում, երեխայի խնամքն ու դաստիարակությունը չի կազմակերպվում կամ կազմակերպվում է երեխայի շահերին վնասող ակնհայտ թերացումներով, կամ պարզապես անհնարին է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով  նրա գտնվելը կենսաբանական/հարազատ ընտանիքում,  ուստի  նրա խնամքը և դաստիարակությունը պետք է հանձնվի այլ անձին կամ անձանց։

ՄԱԿ մանկակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Մանկական աղքատությունը Հայաստանում բազմակի և համընկնող խոցելիության» վերլուծության համաձայն, խոցելի է Հայաստանի գյուղաբնակ երեխաների 82, քաղաքաբնակների՝ 53 տոկոսը։

Ստացվում է, որ կյանքի դժվարին պայմաններում գտնվող ծնողները, միջազգային ստանդարտների համաձայն, թերանում են ապահովել երեխայի լավագույն շահը և նրանց երեխաների խնամքը պետք է հանձնվի այլ անձանց։ Հաշվի առնելով, որ  Հայաստանում բնակչության առնվազն կեսից ավելին սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ուստի և այդ ընտանիքները հայտնվում են ռիսկային գոտում։

Եվրամիության կողմից ՀՀ Կառավարությանը պարտադրվող չափանիշներով, բոլոր խոցելի երեխաները ենթակա են օտարման իրենց ընտանիքներից։

size_550x415_armenia_2012-052yntaniqi-dustrery-yev-tornery9e8_001

Հայեցակարգով նախատեսվում է համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը միջազգային իրավական փաստաթղթերին՝ այդ կերպ իրացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։

Ինչպիսի՞ն են միջազգային ստանդարտները

1993 թ.-ին Հայաստանը վավերացրել է «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան։

«Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային վերաբերվող, 2009 թ.-ին երեխաների իրավունքների հանձաժողովի կողմից ընդունված, «Ընդհանուր բնույթի դիտողություններ» կոչվող 12–րդ համարի փաստաթղթի համաձայն (http://docstore.ohchr.org/SelfServices/FilesHandler.ashx?enc=6QkG1d%2fPPRiCAqhKb7yhsqIkirKQZLK2M58RF%2f5F0vHKTUsoHNPBW0noZpSp5d6M9xpjmAcPfY7MAamYHY1UKG72vVpFG3k8Z6Pn91u%2bzejZcy%2fg7ub72g%2fRdl9%2bohZp ).

  • երեխային տրվում է լսելի լինելու իրավունքը երեխայի նախաձեռնությամբ հարուցված քննության ընթացքում՝ իր հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ցույց տալու բողոքի հիման վրա։ Ընդ որում՝ ասվում է, որ քննության ժամանակ երեխայի ներկայացուցիչները կարող են լինել ծնողները, փաստաբանը կամ, օրինակ, սոցիալական ծառայության աշխատակիցը։ Սակայն հանձնաժողովն ընդգծում է քննության ընթացքում երեխաների և ծնողների շահերի բախման ռիսկի մասին։ Այդ ո՞ր շահերի բախման մասին է խոսքը։ Ստացվում է, որ երեխային պետք է պաշտպանել իր ծնողների՞ց։
  • երեխայի բողոքի հիման վրա կարող է նշանակվել քննություն, որի ժամանակ երեխայի կարծիքը պետք է լսվի օտար մարդկանց կողմից և, ցանկալի է, գաղտնիության պայմաններում։ Իսկ թե ովքե՞ր են այդ անձիք, ի՞նչ ապրելակերպ, աշխարհահայացք և արժեհամակարգ նրանք ունեն, հայտնի չէ։
  • երեխային ընտանիքից հեռացնելու որոշումը, ով ընտանիքում ենթարկվում է ոչ պատշաճ ուշադրության (թե ինչ է հասկացվում «ոչ պատշաճ» բառակապակցության տակ, չի պարզաբանվում։ Օրինակ, երեխային զրկում են շոկոլադ ուտելու՞ց, կամ էլ սառնարանում ցիտրուսային մրգերի բացակայությու՞նը, նոր հագուստ չունենալու հանգամա՞նքը), կարող է իրականացվել երեխայի, նրա ընտանիքի մյուս անդամի (օրինակ, դեռահասության անցումային շրջանում գնտվող ընտանիքի այլ անդամի չար կատակի) կամ համայնքի այլ անդամի (օրինակ օտար և տվյալ ընտանիքի նկատմամբ ոչ բարեդրացիական վերաբերմունք ունեցող մարդու ) բողոքի (անանուն) հիման վրա։

Եվրամիությունը, Հայաստանին հատկացվելիք ֆինանսավորումից զրկելու սպառնալիքով, պահանջում է, որպեսզի մինչև 2016 թ․-ի ավարտը ընդունվի  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթների հիման վրա սկսվելու է հայ երեխաներին իրենց ընտանիքներից օտարելու գործընթացը։

Ահա այսպիսի անմարդկային ձևով են երեխաներին օտարում ընտանիքներից եվրոպական երկրներում։ 


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 318