Մանկապիղծները «երեխաների իրավունքների պաշտպանության» ակունքներում

By | December 13, 2016

Վերջին օրերին հասարակության մեջ լայն քննարկման առարկա դարձավ այսպես կոչված «ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին օրենքի նախագիծը։

Իսկզբանէ նշենք, որ ոչ նախկինում (երբ այդ օրենքի նախագիծը դեռ նոր էր մշակվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից) և ոչ էլ հիմա, օրենքի նախագծի մշակման համար պատասխանատու պետական մարմինները այդպես էլ չեն կարողանում հիմնավորել այդ օրենքի մշակման անհրաժեշտությունը։

Թե ընտանիքներում բռնություններին վերաբերվող պաշտոնական թվերը, թե Հայաստանում անչափահասների դեմ կատարվող հանցագործությունների պաշտոնական թվերը, խոսում են Հայաստանում կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների քանակի փոքր լինելու մասին։

Վերոնշյալ օրենքի ընդունման հարցում շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային կառույցների մատուցմամբ, որոշ պետական պաշտոնյաներ պնդում են, որ իբր ընտանիքներում բռնությունները ունեն լատենտային (թաքնված) բնույթ և որ կանայք հաճախ չեն բարձրաձայնում դրանց մասին։ Սակայն երբ հերթը հասնում է թվեր հրապարակելուն, այդ պաշտոնյաները խուսափում են որևէ հստակ պատասխան տալուց։

Այսպես կոչված «ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի ջատագով կազմակերպությունները շահարկելով մի քանի ընտանիքներում տեղի ունեցած ողբերգական դեպքերը (երբ կինը ծեծվել կամ սպանվել է ամուսնու կողմից), չեն խոսում ընտանիքներում բռնությունների իրական պատճառների վերացմանն ուղված համապատասխան օրենսդրության ընդունման մասին։ Ավելին, որքանով որ մեզ հայտնի է, ՀՀ պետական մարմինների կողմից չի կատարվել որևէ համապարփակ հետազոտություն այն մասին, թե որոնք են այն խորքային պատճառները, որոնք կարող են ընտանիքներում բռնությունների պատճառ հանդիսանալ։ Իսկ եթե նման հետազոտություն կատարվել է, ապա ինչու՞ համապատասխան օրենսդրական միջոցներ չեն կիրառվում այդ պատճառները վերացնելու համար։ Այդպիսի պատճառներից են Հայաստանի տեղեկատվական դաշտում (հեռուստատեսություն, համացանց և այլն) բռնության համատարած քարոզը, ընտանիքների սոցիալական վիճակը (հատկապես բազմազավակ ընտանիքների) և այլն։ Օրենսդրական մակարդակով այդ երևույթների վերացմանն ուղղված որևէ քայլ չի արվում, իսկ փոխարենը առաջարկվում է պայքարել հետևանքների դեմ։

Համոզված լինելով, որ կանանց և երեխաների լավագույն պաշտպանությունը կարող է իրականացվել միայն ընտանիքում, հետևաբար բռնությունները իրապես կանխարգելելու միակ ճիշտ ճանապարհը կլինի օրենսդրական մակարդակով բռնությունները ծնող պատճառների վերացումը։

Խոսելով երեխաների մասին կրկին անգամ փաստենք, որ երեխաների լավագույն պաշտպանները նրանց ծնողներն են, հետևաբար օգնելով ծնողներին կապահովենք նաև երեխաների բարեկեցիկ կյանքը և որպես վերջնական արդյունք կնպաստենք նաև ընտանիքների միասնության և ամրության ամրապնդմանը։ Եթե ուզում ենք օգնել երեխաներին, ապա պետք է օգնենք նրանց ծնողներին։

Այս իմաստով անհասկանալի է երեխաներին ընտանիքներում բռնություններից պաշտպանելու մի շարք կազմակերպությունների և որոշ միջազգային կառույցների «ձգտումը», առավել ևս, որ այդ կազմակերպությունները այլասերված պատկերացումներ ունեն ընտանիքի ինստիտուտի մասին։ Այդ կազմակերպությունները «բռնություն» հասկացությունը նույնպես յուրովի են սահմանում և մեկնաբանում, ելնելով իրենց սեփական արժեքային համակարգից։

Ումի՞ց են ուզում պաշտպանել երեխաներին ընտանիքում, իրենց ծնողների՞ց։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ իսկզբանէ ծնողները դիտարկվում են, որպես պոտենցիալ բռնարարներ, որոնց պետք է մշտապես պահել հսկողության ներքո, որպեսզի երեխայի նկատմամբ բռնության դեպքում վերջինիս մեկուսացնել իրենցից, նրան «պաշտպանելու» պատճառաբանությամբ։ Նման մոտեցումը մեղմ ասած անտրամաբանական է։

Մանկապիղծները «երեխաների իրավունքների պաշտպանության» ակունքներում

Պարզվում է, որ երեխաներին իբր ընտանիքներում բռնություններից պաշտպանելու շարժումը սկսվել է 70-ական թվականներին Մեծ Բրիտանիայում  երեխաների իրավունքների պաշտպանության շարժումով, որի ակունքներում կանգնած էր Paedophile Information Exchange (PIE – մանկապիղծների տեղեկատվության փոխանակում) կազմակերպությունը և որի անդամները պայքարում էին մանկապղծությունը որպես սեռական կողմնորոշում որակելու համար։ Հենց Paedophile Information Exchange կազմակերպության կողմից թողարկվող «Մանկության իրավունքները» թերթից սկսվեց երեխաներին  «բռնություններից պաշտպանելու» շարժումը։

1981 թ․-ին սկսեց աշխատել «Մանկական իրավական կենտրոնը», որի համակարգողը դարձավ Փիթեր Նյուելը (Peter Newell)։ Այդ կազմակերպությունը պահանջում էր զրկել ծնողներին իրազեկվելու իրավունքից այն մասին, որ բժիշկները իրենց երեխաներին նշանակում են հակաբեղմնավորիչներ։

Ունենալով մեծ ֆինանսական միջոցներ և աջակցություն, այդ կազմակերպությունը, 1998թ․-ին լույս է ընծայում մի գրքույկ, որտեղ կոչ էր արվում քրեական հետապնդման ենթարկել այն ծնողներին, որոնք դաստիարակչական նպատակներով պատժում են իրենց երեխաներին։

90-ակաների վերջից կազմակերպությունը դուրս է գալիս միջազգային ասպարեզ։

  • 2001 թ.-ին ստեղծվում է կազմակերպություն «երեխաների ցանկացած ձևի պատիժների վերացման գլոբալ նախաձեռնություն» (Global Initiative to End All Corporal Punishment of Children)։ Համակարգող՝ Փիթեր Նյուել։
  • 2003 թ.-ին «Փրկենք երեխաներին» (Save the Children) միջազգային կազմակերպությունը պաշտպանում է երեխաներին պատժելու արգելքը։ Աշխատանքային խմբի ղեկավարն էր Փիթեր Նյուելը։
  • 2004 թ․-ին. ԵԽԽՎ-ն ընդունում է  երեխաներին պատժի ենթարկելու (այդ թվում նաև ծնողների կողմից) համաեվրոպական արգելք սահմանելու 1666 համարի առաջարկությունը։
  • 2006 թ․-ին ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովը հրապարակում է մի փաստաթուղթ, որի մեջ սահմանվում է պատժվելուց պաշտպանվելու երեխայի իրավունքը։ Փաստաթղթի մշակմանը ակտիվորեն մասնակցում է Փիթեր Նյուելը։
  • 2008 թ.-ին մեկնարկում է երեխաներին պատժելու դեմ Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությունը։ Փիթեր Նյուելը իր ելույթում հանդես է գալիս Եվրոպայի Խորհրդի անդամ բոլոր երկրներում երեխաներին պատիժներից (այդ թվում նաև դաստիարակչական նպատակներով ծնողների պատիժներից) պաշտպանելու հատուկ օրենսդրության մշակման առաջարկով։

Այսպիսով, մանկապիղծների շարժումներին հաջողվում է աստիճանաբար ներթափանցել միջազգային կառույցներ և կազմակերպություններ, կարևոր դիրքեր գրավելով այդտեղ, երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո ընդունել նաև օրենքներ, որոնք հնարավորություն կստեղծեն երեխաներին օտարել իրենց ծնողներից։

2013 թ․-ին, Գերմանիայում, Heinrich Böll Foundation (Հայնրիխ Բյոլ հիմնադրամ)-ի հիմնադիր «Կանաչների կուսակցության» շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ կուսակցության առաջնորդների շրջանում գործում էր մանկապիղծների մի ամբողջ ցանց։

Եվրախորհրդարանի անդամ, «Կանաչների կուսակցության» հիմնադիրներից մեկը՝ Դանիել Կոն-Բենդիտը, 80-ակաների սկզբում հանդես էր գալիս մանկապղծության օրինականացման օգտին, իսկ  1982 թ․-ին ֆրանսիական հեռուստատեսությամբ հայտարարում էր թե որքան հաճելի է, երբ 5 տարեկան երեխան հանում է իր հագուստը։

Այդ և այլ փաստերը հիմք հանդիսացան, որպեսզի «Կանաչների կուսակցությունը» մեղադրվեր մանկապղծության քարոզի մեջ։

Նպատակը պարզ է․ մեր երեխաներին բռնություններից պաշտպանելու քողի ներքո ընտանիքներ մուտք գործելու հնարավորություն ստանալ, օտարել երեխաներին և տեղափոխել ապաստարաններ, որտեղից ավելի դյուրին կերպով երեխաներին հնարավոր կլինի օգտագործել հանցավոր նպատակներով։

Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

ԱՂԲՅՈՒՐ՝ http://www.irates.am/hy/1481612623

 


Comments:

One thought on “Մանկապիղծները «երեխաների իրավունքների պաշտպանության» ակունքներում

  1. Pingback: Մանկապիղծները «երեխաների իրավունքների պաշտպանության» ակունքներում - Stop G7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 2,018