Մենք`ընդդեմ սեռական այլասերվածությունների օրինականացման և հանուն ավանդական հոգևոր արժեհամակարգի վերահաստատման համար պայքարող անձիք, խորը տագնապով հետևում ենք աշխարհով մեկ ընթացող սեռական փոքրամասնությունների քարոզչության օրինականացմանը և այսպես կոչված «ընտանիք բոլորի համար» համաշխարհային ծրագրի իրականացմանը:
Փաստենք, որ նշված գործընթացները սկիզբ են առել դեռևս 1960-ական թվականներին, սակայն համաշխարհային գործոնի նրանք վերածվել են ներկայումս: Եվ այսօր մենք ականատես ենք ավանդական ընտանիքների հետ միասեռական «ընտանիքների» իրավունքների հավասարեցման, նրանց կողմից երեխաների որդեգրման օրենքների ընդունման շքերթին բազում երկրների խորհրդարաններում:
Կազմակերպված քարոզչության հետևանքով փոխվում են քաղաքակրթության, հազարամյա պատմական փորձի սեղմ արտահայտությունը հանդիսացող բառերն ու հասկացությունները, ինչը ճշմարտություն որոնող մարդկային բանականության հանդեպ վեր է ածվում ամենօրյա տոտալ բռնության և մոլորեցման է տանում մարդուն:
Անհատի սոցիալ-հոգեբանական սեռը տարանջատվում է նրա կենսաբանական սեռից` ենթակա լինելով ըստ ընտրության փոփոխման:
Ընտանիք հասկացությունը ԼԳԲՏ ռեֆորմների տրամաբանության մեջ ձեռք է բերում իր` պատմական ինստիտուտի էությանը չհամապատասխանող բովանդակություն: Փաստորեն ընտանիքի բաղադրիչներ հանդիսացող հոր և մոր կարգավիճակը փոխվում և վեր է ածվում անդեմ համարակալված (մինչև 5) ծնողների, որոնք կարող են պատկանել նույն սեռին:
Երեխաների հանդեպ ծնողների իրավունքները երկրորդայնացվում են տարբեր երկրներում գործող յուվենալ իրավական համարգի կողմից:
Վերանայվում են բիոէթիկայի հիմքերը, միասեռական «ընտանիքների» պահանջով օրենքով փորձ է արվում վերացնել մարդկային ցեղի արհեստական վերարտադրման բոլոր սահմանափակումները: Որդեգրված երեխաների մեջ հատվում է մարդու ինքնությունը պայմանավորող ծագումնաբանական կապն իր նախնիների և ազգամշակութային հիմքի հետ: Անխուսափելի է, որ երեխաները` որպես որդեգրման թիրախ, վեր են ածվում առևտրի առարկաների: Փաստորեն խթանվում է երեխաների` իր ուղն ու ծուծով անբարո առևտրի համաշխարհային շուկայի ձևավորումը:
Հասարակության այն մանրակերտը, որի արդյունքն է արդի քաղաքակրթությունը, վերջին հաշվով դադարում է գոյություն ունենալուց, քանի որ նրան կրող առանցքները` ազգերը և ընտանիքները, նպատակային էռոզիայի են ենթարկվում և ատոմիազացվում մինչև վերջ: Մարդկությունը վեր է ածվում հոմոգեն զանգվածի, որը զուրկ է դիմադրունակությունից:
Այսօր միջազգային հարթության մեջ տարբեր երկրների հետ տարվող բանակցություններում ի հայտ է գալիս ԼԳԲՏ շահերն արտահայտող օրենքի պարտադրման ճնշում և շանտաժ (Մոլդովա, Ուկրաինա):
Վերը նշվածից ելնելով` անվիճելի է, որ մենք գործ ունենք լավ կազմակերպված, ֆինանսավորվող և մեկ կենտրոնից իրականացվող համաշխարհային գործընթացի հետ, որը հավակնում է տեկտոնիկ փոփոխություններ իրականացնել ոչ թե մի երկրում, որոշ ազգերի մեջ, այլ ձգտում է արմատապես վերանայել մարդկային հասարակության կառուցվածքն ու դիմագիրը. փոխել մարդու ինքնությունը և սոցիումի ձևավորման կարգը:
Դիտելով այս գործընթացը` գալիս ենք այն կարծիքին, որ կա մի չար ու կարողունակ ուժ, որը սկիզբ առած այս փլուզման համաշխարհային փոթորկի մեջ չի փլվելու, և ինքն է շահագրգիռ այս ընթացքի իրականացման մեջ: Փաստենք, որ մարդկության պատմությանը հայտնի են հակահասարակական այդ երևույթների գերուռճացման ժամանակշրջաններ (հելլենիզմի ժամանակաշրջան, հռոմեական կայսրության ուշ շրջան), որոնց արդյունքը միշտ եղել է նույնը` հասունացել և կործանվել է հերթական Բաբելոնը:
Ազգային ավանդական-հոգևոր արժեհամակարգի ոչնչացմանն ուղղված այս ռազմավարությունը միտված է`
- հավերժական բարոյական սկզբունքները` բարոյագիտական ռելյատիվիզմով, իսկ հետերոսեքսուալ մոնոգամ ընտանիքը, «սոցիալական ստրկության մարմնավորում» համարելով` կոոպերատիվի, սվինգինգի, խմբամուսնության, միասեռության, երկսեռության, «գենիտալ հաղորդակցության» ու անհատի այլ «կենսականորեն կարևոր մղումները» «ակտուալացնող» մյուս այլընտրանքներով փոխարինելու.
- ծնողներին երեխաների դաստիարակության «բեռից» ազատելու, կրթական համակարգում անցյալի հոգևոր ժառանգությունը սերունդներին փոխանցելու փոխարեն` էգոցենտրիզմով համակված և ցանկացած բարոյական սահմանափակում մերժող մարդուն ձևավորելու.
- բարոյակությունը օրենսդրական դաշտից ավելի ու ավելի օտարելու.
- հասարակական գիտությունները բնական գիտություններին մերձեցնելու և քաղաքականացնելու, գիտության նվաճումները անհատի ներաշխարհի վերահսկման, նրա գիտակցության և ենթագիտակցության վրա ներազդման նպատակով գործածելու.
- արվեստում մարդուն Աստծու պատկերից «ռեֆլեքսավորված ագրեգատի» վերածելու, գեղագիտական իդեալը` մարմնապաշտությամբ, սիրո վեհ զգացմունքը` բնազդների բավարարմամբ տեղակալելու:
Մարդու և հասարակության խելահեղ անկումը կասեցնելու համար կոչ ենք անում մեկտեղել բարի կամքի տեր բոլոր մարդկանց ջանքերը` կանխելու երկնահաս աղետը:
կապ` tznoxakankomite@gmail.com