ԿՈՉ

…Էհե՜յ,
113324Ով քնած է՝արթուն կացեք.
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ով թամբեր է՝զենքե՛ր կապեք,
Ով կապեր է՝ էլե՛ք, հեծե՛ք…

 

 

 

ԿՈՉ
Հանուն ընտանիքի և
ավանդական հոգևոր արժեհամակարգի պաշտպանության

Աշխարհի միաբևեռ կառավարման գաղափարական-քարոզչական կենտրոններից ղեկավարվող երկիր մոլորակի ժողովուրդների անվերապահ ստրկացմանն ուղղված գործողությունները շուրջ երկու տասնամյակ հետխորհրդային տարածքի անկախ հանրապետություններում աղճատում են դարերի ընթացքում ժողովուրդների մոտ ձևավորված ավանդական, հոգևոր արժեհամակարգը, խեղում են ընտանեկան ավանդույթները, մարդուն դարձնում նյութապաշտ և կենդանական բնազդներին գերի:
Հայաստանի Հանրապետությունում երբեմն քողարկված, երբեմն բացահայտ կերպով այդ քարոզչամեքենան իրականացնում է հայ ընտանիքի և ավանդական-հոգևոր արժեհամակարգի ոչնչացմանն ուղղված գործունեություն:
Այսօր արդեն իսկ այդ ուժերը նպատակ են հետապնդում ՀՀ օրենսդրությամբ ամրագրել միասեռականների իրավունքները, նպաստելով ընտանիքի, որպես հասարակության բնական բջջի կազմաքանդմանը և ավանդական-հոգևոր արժեհամակարգի վերացմանը:
Մեր ավանդական-ազգային արժեհամակարգը փորձում են փոխարինել բազմագենդերային նորօրյա ապականիչ գաղափարախոսությամբ, ինչը կարող է Հայաստանի Հանրապետությունում միասեռական ամուսնությունների և բազմաթիվ սեռական այլասերվա¬ծությունների օրինականացման սկիզբը դառնալ:

2013թ. մայիսի 20-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ` 108 կողմ, 1 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ, ընդունեց “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ Օրենքը, ինչը վավերացվեց ՀՀ Նախագահի կողմից հունիսի 11-ին:

Սույն օրենքը ամրագրում է գենդերը որպես «տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» սահմանումը, ինչը իրավական ձևակերպում է տալիս սեռին, որպես ձեռքբերովի վարք, սկիզբ դնելով համասեռամոլության և այլ բազմաթիվ սեռական այլասերվածությունների օրինականացմանը:

2013թ. ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի աշխատակազմի կողմից հեղինակած «Խտրականության դեմ» օրինագիծը Ազգային Ժողովի կողմից ընդունման և ՀՀ Նախագահի կողմից վավերացման գործընթացի փուլում է: Սույն օրենքը արդեն իսկ հանդիսանալու է իրավական “սուր և վահան” բազմագենդերային աղետալի գաղափարա¬խո¬սության դեմ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից որևէ իրավական և բարոյական քննադատության և կեցվածքի դրսևորման:
Աշխարհով մեկ ընթացող սեռական փոքրամասնությունների քարոզչության օրինականացման և այսպես կոչված «ընտանիք բոլորի համար» համաշխարհային ծրագրի իրականացման արդի փուլում, համաշխարհային գլոբալացման զոհասեղանին դրված է նաև Հայ տեսակի, ընտանիքի և ավանդական-հոգևոր արժեհամակարգի լինելիությունը, մեր զավակների ներկան և ապագան:


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *