ՀՀ վաստակավոր գենդերները

medal

«Ստոպ գենդեր Հայաստան» նախաձեռնող խումբը, չցանկանալով զերծ մնալ գենդերային հիմնահարցերի լուսաբանմամբ զբաղվող անձանց ըստ արժանվույն գնահատելու ցանկությունից, սահմանել է հատուկ մրցանակ այդ անվանակարգում:

Շնորհավորենք մրցանակակիրներին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց “ազատ” սեքսի և գենդերի աննախադեպ գովազդի համար պարգևատրվում է <<ՀՀ վաստակավոր գենդեր>> կոչումով


    “Գենդերի” սահմանումը Օքսֆորդի բառարանում, կամ ինչի մասին է լռում “Մեդիա Կենտրոնը”

    media«Մեդիա կենտրոն-ի հարթակի օգոստոսի 16-ին բանավեճում, որը վերաբերվում էր ՀՀ թիվ 57 Օրենքին /”Գենդերի Օրենք”/ , վարող անձը չիմացությամբ, թե միտումնավոր խեղաթյուրում էր իրականությունը և մեջբերում կատարում “Գենդերի” սահմանումը ըստ Օքսֆորդի Անգլերեն բառարանի մասնակի և յուրովի.


      ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՐԱԴՈՔՍԻ ՕՐԸ

      paradox-copy-294x300Այսօր մարդկության պատմության մեջ տեղի ունեցած Մեծագույն Պարադոքսի տոնն է: Դա հայերիս Ազգային ինքնության օրն է, որն ընդունել է մեր Ազգային Ժողովը: Այսինքն այսօր՝ օգոստոսի 11-ին, մենք տոնելու ենք այն փաստը, որ կանք, չնայած Բելի, Շապուհի, խաչակրաց արշավանքների, մեզ ֆրանգեցնող Հռոմի պապերի, հերետիկոսների համար վառած խարույկների, ճիշտ ժամանակին արտերում ցանած մորեխի ձվերի, վաշխառուների ձեռքում մնացած հայակերտ քաղաքների, Աբդուլ Համիդի, Քեմալի և այլոց բազմաթիվ ճիգերի: Կանք, չնայած նրանց ուզածն ու երազածը մեր ազգային ինքնության վերացումն էր:


        Երեխաների դաստիարակությանը նվիրված պատգամը

        hovhanՀովհան Ոսկեբերանը /347-407/ տոնելի սուրբ հայրերից է, ովքեր հայտնի են ,,Երկոտասան վարդապետք,, անունով: Նա թողել է մատենագրական հարուստ ժառանգություն, որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ:  Նրա հայերեն թարգմանված գործերի մեջ մեծ տեղ է գրավում երեխաների դաստիարակությանը նվիրված պատգամը: Մի քանի պատառիկներ եմ մեջ բերում, որոնք կցանականայի, որ ուղեցույց լինեն մեզ համար, մեր երեխաների դաստիարակության հարցում. ,,Խնդրում և աղաչում եմ ձեզ, սիրելիներս, եկեք մեծ խնամքով վերաբերվենք մեր երեխաներին ու ամեն կերպ հոգ տանենք նրանց հոգու փրկության մասին, ընդօրինակեք երանելի Հոբին, ով վախենալով նրանց մտովի մեղսագործությունից նրանց համար զոհեր մատուցեց և երևան բերեց մեծ հոգատարություն: Ընդօրինակեք Աբրահամին, որ նույնպես ձեռուոտ չէր ընկնում հարստության և ունեցվածքի համար, այլ հոգ էր տանում աստվածային օրենքների մասին, թե ինչպես դրանք պահպանել, և անվնաս ժառանգել սերունդներին:


          Պատվի՛ր քո հորն ու մորը…

          nkՊատվի՛ր քո հորն ու մորը…

          Երեխաների պաշտպանության լավագույն միջոցը Աստծո պատվիրաններին հավատարիմ լինելն է՝ թե՛ ծնողների համար, թե՛ երեխաների. «Զավակնե՛ր, ձեր ծնողներին հնազա՛նդ եղեք Տիրոջով, որովհետև դա է ճիշտը. «Պատվի՛ր քո հորը և մորը». Սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի՝ «որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա»: Հայրե՛ր, ձեր զավակներին բարկության մի՛ դրդեք, այլ նրանց մեծացրեք Տիրոջ խրատով և ուսմունքով»: Եփ.6.1-4


            ԳԵՆԻ, ԳԵՆԴԵՐԻ ՈՒ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՖԵՅՍԲՈՒԿԻ ՄԱՍԻՆ

            imagesՀետին մտքով ենք ուժեղ: Երբ հունիսի 30-ին Ֆեյսբուկի տեր ու հիմնադիր, տարիքին անհամամասնորեն հարուստ 28-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգ
            ն և իր 700 աշխատակիցները դուրս եկան Գեյ-շքերթի, մենք պարզապես քմծիծաղ տվեցինք: Սակայն հուլիսի 29-ին Ֆեյսբուկն արգելափակեց գյումրեցի Մանուկ Մովսեսյանի նախաձեռնած համացանցային քվեարկությունը՝ ընդդեմ ՀՀ «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 57 օրենքը, որտեղ գենդերը սահմանվում է որպես տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք: Երկու օրվա քվեարկության արդյունքը ի՞նչ պետք է լիներ. ընդամենը շուրջ 500 ձայն: Բայց Ֆեյսբուկը փրփրեց, էջը «սփամ» անվանեց ու փակեց: Վախեցե՞լ էր: Ինչի՞ց: Հաջորդ իսկ օրը, հուլիսի 30-ին, Russia.ru կայքում իր անձնական էջի նույն այդ Ֆեյսբուկի կողմից արգելափակելու մասին գրեց օգտատեր Վադիմ Գորշենինը: Պատճա՞ռը: Շատ պարզ. այդ մարդը տանել չի կարող «սոցիալապես վերակողմնորոշված սեռի» ներկայացուցիչներին, ինչի մասին հրապարակավ գրել է ֆեյսբուկյան իր  էջում, սակայն խիստ գրական լեզվով: Ֆեյսբուկն էլ կողպեց Գորշենինի էջը, առհավետ: Փաստորեն, այդ հանրային ցանցը, որի տերը Գեյ-շքերթների ակտիվիստ է, իսկ 700 գլուխ «ադմիններն» ու այլ աշխատողները նույնպես հանրորեն գիտակցված  ինտերակտիվ գենդերափոխներ են, սկսել է Գեյ- շարժման հակառակորդների գրաքննությունը: Սրան էլ հասանք:


              Հայ կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել….

              3Հայ կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել,
              Եթե ոչ կորել էինք, անդունդ էինք գնացել,
              Մեր հավատը, մեր լեզուն նրանցով է զարգացել.
              Հայ կնոջ սրբությունը ողջ ազգերն են իմացել:
              “Ջիվանի”

              ՙԱզգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի եւ հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ՚:


                Ի գիտություն …

                armenia_map_engԻ գիտություն “Համահայկական ծնողական կոմիտեի” և ընտանիքի ու ավանդական հոգևոր արժեքների պաշտպանությամբ հանդես եկող համախոհների.

                Գենդերային և սեռական բազմազանություն քարոզող “Գունաշատ Հայաստան” ֆեյսբուկյան էջի (սեղմեք այստեղ բացելու համար) ադմինը դիմել է իր 164 օգտատերերին “Համահայկական ծնողական կոմիտե” էջի փակման խնդրանքով:

                Հանդուրժողականության ինչպիսի դրսևորում…

                Հայտարարությունը  Colorful Armenia կայքում:


                  Ընդդեմ Յուվինալ արդարադատության

                  uviԸնդդեմ Յուվինալ արդարադատության պայքարի նվիրյալ փաստաբանները ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ավստրիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից,Ֆրանսիայից,Գերմանիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Ղազախստանից, Լատվիայից, Լիտվայից, Հոլանդիայից, Նոր Զելանդիայից,Նորվեգիայից, Կանադայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից ստեղծել են ընդդեմ Յուվինալ արդարադատության /Հակայուվինալ արդարադատության գործակալություն/ կազմակերպություն:


                    Ռազմավարությունն է՝ ընտանիքի քայքայումը: Ընտրված երկիրը՝ Հայաստան

                    2013թ. մայիսի 20-ին, Հայաստանի Հանրապետության
                    Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ` 108 կողմ, 1 դեմ և 8
                    ձեռնպահ քվեարկությամբ, ընդունեց “Կանանց և
                    տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար
                    հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ Օրենքը, ինչը
                    վավերացվեց ՀՀ Նախագահի կողմից սույն թվականի հունիսի
                    11-ին:

                    http://parliament.am/legislation.php?…


                      ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐ

                      coaԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ Ընդունվել է երրորդ ընթերցմամբ 20.05.2013թ

                      Սույն օրենքը ամրագրում է գենդերը որպես «տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» սահմանումը, ինչը իրավական ձևակերպում է տալիս սեռին,
                      որպես ձեռքբերովի վարք, սկիզբ դնելով համասեռամոլության և այլ բազմաթիվ սեռական այլասերվածությունների օրինականացմանը:

                      Գենդերի դրսևորման օրենք` hamahaykakan.com/orenq.pdf