Tag Archives: գենդեր

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտում է գենդերային տեսությունը

62832

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտում է գենդերային տեսությունը, որը նվազեցնում տղամարդկանց եւ կանանց միջեւ տարբերությունը

Հղումները`
http://www.christianpost.com/news/pope-francis-denounces-gender-theory-that-diminishes-differences-between-men-and-women-137635/

http://www.catholicnews.com/data/stories/cns/1501612.htm

http://www.catholicnews.com/data/stories/cns/1500255.htm

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր ելույթում խոսեց ընդդեմ գենդերային տեսության, որը ձգտում է անտեսել կամ նվազեցնել տղամարդկանց եւ կանանց միջեւ տարբերությունը հասարակության մեջ: Նա նաեւ կոչ է արել Եկեղեցուն սկսել ավելի շատ լսել կանանց կարծիքները:


    Գենդերային տրամաբանություն

    logikՆերկայացնում ենք ձեզ “գենդերապաշտների” /ՀԿ-ների և անձանց/ ընդհանուր տրամաբանության շղթան, որը կարող եք նկատաել և Ֆեյսբուքյան էջերում և մի շարք թերթերում:

    “Տրամաբանություն”

    Եկեղեցին դեմ է արվամոլությանը, դու դեմ ես արվամոլությանը, հետևաբար դու դեմ ես ազատ անկախ Հայաստանի կայացմանը

    Դու դեմ ես այլասերմանը, ուրեմն դու դեմ ես սեռական բազմազանությանը հետևաբար դու “պուծինի ագենտ ես”


      Շոկային թերապիա «գենդերի» պաշտպանների կողմից

      mak1_lfjsahkjsdfh«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, որն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է գենդերային քարոզ և այդ օրենքի ամենաջերմ պաշտպաններից է, իր բլոգում կազմակերպել էր  գենդերային օրենքի մասին քննարկում:

      Մասնակցելով այդ քննարկմանը, մենք ուղղեցինք հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես՝ այլասերման մասին:


        Գենդերային օրենքի քննարկում: ՄԱՍ2` խտրականություն և հավասարություն

         g_imageՄԱՍ 2` գենդերային խտրականություն և գենդերային հավասարություն

        Առավել ամբողջական և լիարժեք հասկանալու համար խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Գենդերային օրենքի քննարկում ՄԱՍ 1» վերլուծության հետ, որը բացահայտում է օրենքում օգտագործված հիմնական հասկացությունների և ձևակերպումների բուն իմաստը և գենդերային գաղափարախոսության իրական նպատակները:


          Գենդերային օրենքի քննարկում /ՄԱՍ 1/

          medalԳենդերային օրենքի քննարկում

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
          ՕՐԵՆՔԸ
          ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
          Ընդունվել է 20.05.2013

          1. ԳԵՆԴԵՐ, ԳԵՆԴԵՐԱՅԻՆ

          Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
          1. Սույն օրենքում օգտագործվում են  հետեւյալ հասկացությունները.
          3.1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.


            Վարչապետին կից կանանց խորհուրդը հստակ սպառնում է բոլոր նրանց, ովքեր այսուհետ կհամարձակվեն քննադատել գենդերն ու դրան ասոցացվող նույնասեռականությունը:

            Վարչապետին կից կանանց խորհուրդը հստակ սպառնում է բոլոր նրանց, ովքեր  այսուհետ կհամարձակվեն քննադատել գենդերն ու դրան ասոցացվող նույնասեռականությունը: 

            http://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/Gender%20Haytararutyun-new.pdf

            Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Կանանց խորհրդի հայտարարություն


              ՕԵԿ-ի ներկայացուցչի առաջարկը ցավոք մերժվեց

              ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 7-ին  մերժեց  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի առաջարկը:


                Մենք ինքներս կձևավորենք մեր արժեհամակարգը

                <<Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապհովման մասին օրենքը>>, որը հասարակությանը առավել հայտնի է որպես  օրենք Գենդերի մասին, այսօր հասարակական բանավեճերի կենտրոնում է : Ակնհայտ է,  որ բանավեճերում ջրբաժանն անցնում է  հասարակության ավանդական արժեքներ կրողների  և նրանց միջև ովքեր տարիներ շարունակ մեր իրականություն են բերում  օտար արժեքներ (արժեք անվանենք վերապահորեն): Կողմերին որակումներ տալուց դեռ ձեռնպահ մնանք, որովհետև հարցը պարզաբանման և բոլորիս համար հասկանալի դառնալու կարիք ունի: Մենք լավ չգիտենք, թե ինչի մասին ենք վիճում:


                  Ես ատելության խոսքը կոչում եմ մահվան քարոզ

                  gender-257x3002013 թվականի մայիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ»  թիվ 57 օրենքի 3-րդ հոդվածում «գենդերը» կամ «գենդերային» եզրույթը ձևակերպվում է որպես տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք:


                    Հեռուստամեկնաբան -մոդերատոր Արտակ Ալեքսանյանի կեցվածքը հարգում ենք

                    artakՍեպտեմբերի 24-ին Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հեղինակային հաղորդման վարող, հեռուստամեկնաբան և մոդերատոր Արտակ Ալեքսանյանը ՀՀ թիվ 57 «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» Օրենքի քննարկման  ավարտին կատարեց հետևյալ եզրահանգումը. «Ես, որպես մոդերատոր, ցանկանում էի, որ երկու կողմերն էլ /նկատի ունի թիվ 57 Օրենքի պաշտպաններին և ընդդիմախոսներին – ՀՀԾԿ/ ներկայացնեն իրենց տեսակետները առավելագույնս»:


                      Հայաստանի կանայք որպես գենդերային թատրոնի գլխավոր դերակատարներ

                      imagesԳենդերային դերեր բաշխող եվրոպածին կազմակերպությունների առաջնային թիրախը հայաստանում ԿԱՆԱՅՔ ԵՆ։ Պատահական չէ, որ ոչ մի տեղ չենք հանդիպի տղամարդկանց աջակցող որևէ ՀԿ, սակայն կանանց աջակցող ՀԿ – ների ծայրը չի երևում։
                      Նրանք բոլորը հանդես են գալիս իբր թե կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ, սակայն իրականում քարոզում են կնոջ գենդերային դերակատարման դասընթացներ։
                      Տվյալ կազմակերպությունները իրենց գործելավոճով շատ են նմանվում տարատեսակ աղանդների՝ օրինակ աջակցում են թե նյութական, թե բարոյահոգեբանական վատ դրության մեջ գտնվող կանանց՝ այդպիսով ձեռք բերելով վստահություն։
                      Նույն ոճով իրենց “զոհ”- երին են գտնում աղանդավորները՝ փողոցներում մասնագիտորեն տնտղում են անցորդների, որոնք այս կամ այն կերպ ցուցադրում են խնդիրներ ունենալու նշաներ։ Խնդիրներ ունեցող մարդկանց վստահությունը ձեռք բերելը ավելի դյուրին է՝ հերիք է ինչ որ կերպ աջակցելանհատին և նա “քոնն է”։ Նա օգնողին սկսում է դիտարկել որպես ընկեր, որպես փրկիչ։


                        ԳԵՆԻ, ԳԵՆԴԵՐԻ ՈՒ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՖԵՅՍԲՈՒԿԻ ՄԱՍԻՆ

                        imagesՀետին մտքով ենք ուժեղ: Երբ հունիսի 30-ին Ֆեյսբուկի տեր ու հիմնադիր, տարիքին անհամամասնորեն հարուստ 28-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգ
                        ն և իր 700 աշխատակիցները դուրս եկան Գեյ-շքերթի, մենք պարզապես քմծիծաղ տվեցինք: Սակայն հուլիսի 29-ին Ֆեյսբուկն արգելափակեց գյումրեցի Մանուկ Մովսեսյանի նախաձեռնած համացանցային քվեարկությունը՝ ընդդեմ ՀՀ «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 57 օրենքը, որտեղ գենդերը սահմանվում է որպես տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք: Երկու օրվա քվեարկության արդյունքը ի՞նչ պետք է լիներ. ընդամենը շուրջ 500 ձայն: Բայց Ֆեյսբուկը փրփրեց, էջը «սփամ» անվանեց ու փակեց: Վախեցե՞լ էր: Ինչի՞ց: Հաջորդ իսկ օրը, հուլիսի 30-ին, Russia.ru կայքում իր անձնական էջի նույն այդ Ֆեյսբուկի կողմից արգելափակելու մասին գրեց օգտատեր Վադիմ Գորշենինը: Պատճա՞ռը: Շատ պարզ. այդ մարդը տանել չի կարող «սոցիալապես վերակողմնորոշված սեռի» ներկայացուցիչներին, ինչի մասին հրապարակավ գրել է ֆեյսբուկյան իր  էջում, սակայն խիստ գրական լեզվով: Ֆեյսբուկն էլ կողպեց Գորշենինի էջը, առհավետ: Փաստորեն, այդ հանրային ցանցը, որի տերը Գեյ-շքերթների ակտիվիստ է, իսկ 700 գլուխ «ադմիններն» ու այլ աշխատողները նույնպես հանրորեն գիտակցված  ինտերակտիվ գենդերափոխներ են, սկսել է Գեյ- շարժման հակառակորդների գրաքննությունը: Սրան էլ հասանք: