top of page
home
Page-Standard-Size-Banner-2.jpg

Տեսլական

Հայաստանի Հանրապետությունը՝ Անկախության 35-ամյակին ընդառաջ, անցնելով բազմաթիվ ծանր փորձություններով, 2020-2023 թթ. պատերազմներով և արցախահայության բռնագաղթով, կրկին կանգնած է պատմական շեմին՝ հիշեցնելով հայ ժողովրդի դարավոր պայքարի ոգին, որը միշտ վերածնվել է մոխիրներից: Այսօր, հենվելով մեր նախնիների անկոտրում կամքի եւ հանուն Ազատության եւ Անկախության նահատակվածների մեծագույն սխրանքի վրա, մենք նվաճել ենք պատմական հնարավորություն՝ առաջիկա հարյուրամյակում ընթանալու խաղաղ, քաղաքակիրթ և ինքնիշխան զարգացման ուղով՝ կերտելով ազատ, ժողովրդավարական և եվրոպական Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ իր երկրի ճակատագրի կերտողն է եւ տերը: Այս հնարավորությունը պետությանն ու ժողովրդինն է, եւ չի կարող կախված լինել մեկ քաղաքական ուժից, մեկ առաջնորդից կամ մեկ հերթական կամ արտահերթ ընտրությունից։ Այս ներքաղաքական կոնսենսուսից առաջիկա հարյուրամյակում պետք է ձեւավորվեն թե՛ ապագա իշխանությունները, թե՛ ապագա ընդդիմությունը։ Ով դուրս է այս կոնսենսուսից, դուրս է Հայաստանի քաղաքականությունից։

Տեսլական
Page-Standard-Size-Banner-3.jpg

Նպատակներ

Մենք՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, հանձնառու ենք ապահովել․

 

֊ խաղաղություն հարեւանների հետ

-ելք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԵՄ֊ի հետ DCFTA-ի շուրջ բանակցությունների մեկնարկ

-ԵՄ լիիրավ անդամակցություն եւ ՆԱՏՕ-ի հեռանկար

-ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցություն

-Ռուսաստանի հետ բացառապես հորիզոնական հարաբերություններ՝ առանց կախվածության

-Սահմանների բացում եւ TRIPP նախագծով փոխկապակցվածության ստեղծում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ

-ՀՆԱ-ի 5%՝ պաշտպանությանը, պրոֆեսիոնալ բանակ՝ ՆԱՏՕ չափորոշիչներով

-Անկախ դատարաններ եւ խորքային վեթինգ

-1999-ի եւ 2008-ի ոճրագործությունների ամբողջական հետաքննություն; - Պետություն-եկեղեցի տարանջատում Սահմանադրությամբ

-Հոգևոր անվտանգություն՝ ռուսական հիբրիդային ազդեցության դեմ

-Թափանցիկ կառավարում եւ թվայնացում

Նպատակներ
Page-Standard-Size-Banner-4.jpg

Հանդիպումներ

Հանուն Հանրապետության կուսակցությունը մշտապես հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ: 

Թաուն-հոլ (town-hall) ձևաչափով հանդիպումներ են կայացել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Դիլիջանում, Արթիկում, Սիսիանում, Արարատում, Վարդենիսում, Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Աշտարակում, Գավառում և այլ համայնքներում:

 

Հանդիպումների նպատակը քաղաքացիների լսված լինելն է, իրենց ձայնը հասանելի դարձնելը, ինչի արդյունքում լուծվել են բազմաթիվ տեղական նշանակության` մարդկանց կյանքի որակի համար որոշիչ հիմնախնդիրներ: 

Գրասենյակներ
Page-Standard-Size-Banner-5.jpg

Անվտանգություն

Անվտանգությունը լոզունգ չէ։ Արդյո՞ք սահմանամերձ գյուղում ապրող մայրը կարողանում է հանգիստ քնել գիշերը։ Սա է անվտանգությունը: Մենք առաջարկում ենք Հայաստանի պաշտպանության արմատական արդիականացում. փուլային անցում պրոֆեսիոնալ բանակի, սահմանի յուրաքանչյուր մետրի շուրջօրյա դրոնային վերահսկողություն և պարտադիր ծառայության ժամկետի աստիճանական կրճատում մինչև 8 ամիս՝ համընդհանուր զինպատրաստության և տարածքային պաշտպանության ներդրմամբ։ Միաժամանակ մենք կառուցելու ենք ռազմավարական գործընկերություն այն երկրների հետ, որոնք հարգում են մեր ինքնիշխանությունը և իրոք օգնում են վճռորոշ պահին՝ ԵՄ, ԱՄՆ, Հնդկաստան և Ծոցի երկրներ։ Ակտիվ դիվանագիտություն։ Փոխշահավետ կապեր։ Ոչ մի կախվածություն։ Ուժեղ լինել նշանակում է լինել ինքնաբավ։ Իսկ ինքնաբավությունը սկսվում է ժամանակակից գործիքներից՝ պատրաստված պրոֆեսիոնալներից և գործընկերներից, որոնք պատասխանում են զանգերին։

Անվտանգություն
Page-Standard-Size-Banner-6.jpg

Դպրոց/Կենտրոն

Ժողովրդավարության և անվտանգության հայկական կենտրոն հիմնադրամի շրջանակում  գործում է նույնանուն Կենտրոն և Դպրոց: 

Հիմնադրամի նպատակներն  են` նպաստել Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների զարգացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգային միջավայրի բազմազանեցման ուլղությամբ ծրագրային և գաղափարա-քարոզչական աշխատանքներ տանելը, Հայաստանի հարևան պետությունների հետ նոր բովանդակությամբ հարաբերությունների կառուցմանն օժանդակելու ուղղությամբ ծրագրերի իրականացումը, ժողովրդավարության, մարդու իրավունքների և անվտանգության ոլորտում հասարակության կրթական և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: 

 

Այդ նպատակներն իրագործելու համար Կենտրոնն ու Դպրոցը կազմակերպում են կլոր սեղան-քննարկումներ, մեկօրյա հավաքներ, մեկամսյա դասընթացներ, ինչպես նաև մասնակցում  տեղական և օտարերկրյա ծրագրերի: 

Դպրոց
Page-Standard-Size-Banner-7.jpg

Անդամակցի՛ր

Membership

© 2026 RALLY FOR THE REPUBLIC. ALL RIGHTS RESERVED. HANUN HANRAPETUTYAN LOGOTYPE AND THE HANUN HANRAPETUTYAN NAME ARE THE REGISTERED TRADEMARKS OF RALLY FOR THE REPUBLIC. ALL TECHNOLOGICAL & CREATIVE PATENTS PENDING WORLDWIDE. COPYING, PASTING, REFERENCE TO AND/OR USAGE IN ANY FORM WILL BE VIGOROUSLY PURSUED AND IS PUNISHABLE BY USA AND INTERNATIONAL LAWS. ALL CONCEPTUAL ART, DEVELOPMENT PROTOTYPES, PACKAGING, FINISHING, MAKING, AS WELL AS TECHNOLOGIES ADOPTED, HARDWARE OR SOFTWARE ARE SUBJEC TO CHANGE WITHOUT PRIOR NOTICE. INDIVIDUAL WEBSITES MAY BE AVAILABLE OR AS NEEDED.

bottom of page